Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Դերասանուհի Նառա Թումասյանը շուտով կամուսնանա

    Նառան ասել է, որ նրանք հրաժարվել են հարսանեկան մեծ խնջույքից եւ նախընրտում մեկնել որեւէ երկիր՝ մեղրամսի: Նառան եւ իր ընտրյալը իրար ճանաչում են դեռ ուսանողական տարիներից: Հիշեցնենք, որ Նառա Թումասյանը աշխատում է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:     `zh.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
Երգչուհի Սելենա Գոմեսը 2013 թվականին նոր ալբոմ կթողարկի

  Հայտնի ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Սելենա Գոմեսը հաղորդել է իր 4-րդ ալբոմի թողարկման տարեթիվը։ Շնորհանդեսը տեղի կունենա 2013 թվականին։ Аceshowbiz - ը հաղորդում է, որ դերասանուհին ժամանակավորապես թողել էր իր երաժշտական կարիերան եւ զբաղվել էր դերասանականով։ Հիշեցնենք, որ Սելենա Գոմեսը նկարահանվում էր Disney հանրահայտ սերիալում եւ բավարար ժամանակ չէր կարող տրամադրել երգեր ձայնագրելուն։  Իր զուգընկեր, հանրահայտ երգիչ Ջասթին Բիբերից բաժանվելուց հետո երգչուհին, հավանաբար, ազատ ժամանակ ձեռք բերեց, որը կարելի է տրամադրել իրեն եւ իր ստեղծագործական կյանքին։    `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԴԱՖՖԸ ԻՐ 25 ԱՄՅԱԿԸ ՆՇԵԼ Է ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ

  Ամերիկյան երգչուհի և դերասանուհի Հիլարի Էրհարդ Դաֆֆը, հայտնի է դարձել “Լիզզի Մաք Գուայեր” հեռուստաշոույում նկարահանվելուց հետո: Դաֆֆը թողարկել է երեք ձայնասկավառակ, որոնք վաճառվել են ամբողջ աշխարհում` ավելի քան 13մլն քանակով: Դերասանուհին նկարահանվել է “Մեծածախով ավելի էժան է” և “Մոխրոտիկի պատմությունը” ֆիլմերում: Սեպտեմբերի 28ն համաշխարհային ճանաչում ունեցող աստղը իր 25-ամյակը նշել է սիրելի տղամարդկանց շրջապատում: Դաֆֆը որդու հետ էր, ում հագցրել էր գեղեցիկ վերնաշապիկ, իսկ դերասանուհին` կրկին վերնաշապիկ, նեղ ջինս և կարմիր կոշիկներ: Հիշեցնենք, որ Հիլարի Դաֆֆը ամուսնացած է հոկեիստ Մայկ Կարմիի հետ: Տեղեկացնենք նաև, որ Հիլարին դեռ շարունակում է պայքարել գեղեցիկ կազմվածք ունենալու համար:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Ֆիլիպ Կիրկորովի համերգը Բաքվում չի կայացել իր հայկական ծագման պատճառով

Ֆիլիպ Կիրկորովին չեն թողել Բաքու մտնել. Բաքվում չեղյալ է հայտարարվել նրա՝ նոյեմբերի 8ն նախատեսված մենահամերգը: Սկզբում համերգի կազմակերպիչներին «կազմակերպչական խնդիրների» պատճառով մերժել էին տրամադրել Հեյդար Ալիևի անվան Պալատը, այնուհետև «տեխնիկական պատճառներով» երգչին չի ցանկացել ընդունել նաև Baku Crystall Hall-ը: Այդ առիթով հանրահայտ երգիչը զայրացել է և նույնիսկ արտահայտվել է մամուլում:  «Հավանաբար ես շատերին եմ ցնցում: Ես ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել, որ ստեղծագործող մարդիկ պատկանում են առանց ազգային պատկանելության և տարածքային կապվածության մարդկանց թվին... Տխուր է, որ քաղաքացիության կամ ազգային ծագման համար երգչի համերգը դադարեցվում է, երբ նրան սպասում են հազարավոր մարդիկ: Բայց ինձ` մի մարդու, ով մշտապես հեռու է եղել քաղաքականությունից, դժվար է այլ կերպ բացատրել իրավիճակը, որը ստեղծվել է իմ ելույթի շուրջ: Չեմ կարծում, որ համերգասրահի վարչակազմը, քաղաքապետարանը և նույնիսկ պետության ղեկավարությունը, ցանկանում են, որ ազգային շահերի և հին վիրավորանքների ստահոդ պատկերացումների պատճառով, որոնք ընդհանուր հաշվով ոչ մի կապ չունեն երաժշտության հետ, դավաճանություն տեղի ունենա: Իսկ ինձ համար համերգի չկայանալը հավասարազոր է հանրության, ինձ սպասող հանդիսատեսի հանդեպ դավաճանության: Ամենատարածված տարբերակներից մեկի համաձայն՝ Ֆիլիպ Կիրկորովի համերգը Բաքվում չի կայացել իր հայկական ծագման պատճառով: Կիրկորովի ցանկացած ելույթ Բաքվում դիտվելու էր ղարաբաղյան կոնֆլիկտի շրջանականերում: Այդ մասին նշել է նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Զախիդ Օրուջը: Տարածված տեղեկատվության համաձայն՝ Ֆիլիպի հանդեպ վերաբերմունքն այսպես ակնհայտ ցուցաբերվել էր այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նրա հայրը՝ Բեդրոս Կիրկորովը, իր հովանավորության ներքո է վերցրել հայազգի պատանի երգիչ Անդրանիկ Ալեքսանյանին: Ցավալի է Ֆիլիպ Կիրկորովի համար, ով առանձնապես աչքի չէր էլ ընկնում իր հայկական արմատները նշելով, դեռ ավելին, նա նույնիսկ հադես էր գալիս հակահայկական ու ավելի շատ՝ պրոթուրքական կոչերով և թերևս ադրբեջանական իշխանություններից չէր ակնկալում նմանատիպ վերբերմունք իր հանդեպ: Եթե նա, ով իրեն համարում է ազգային և տարածքային պատկանելություն չունեցող մարդկանցից մեկը, հասարակայնորեն հրաժարվի իր հայկական արյունից և հորից, գուցե և թույլ տան մտնել Բաքու: Սակայն չի բացառվում, որ դա էլ չօգնի, քանի որ այդ երկիրը հայտնի է պաթոլոգիական ատելությամբ հայերի հանդեպ` այդ թվում այնպիսի եզակի օրինակների, ովքեր պատրաստ են թքել սեփական ազգային պատկանելության վրա:    ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԲՈՍՎՈՐԴԻ ՈՒ ՊՈԼԻՇԻ ԶԲՈՍԱՆՔԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՆԱԿՆԿԱԼ ՈՐՈՇՈՒՄԸ

  Վերջերս Քեյթ Բոսվորդը և իր ամուսին Մայքլ Պոլիշը  զբոսանքի էին դուրս եկել Լոս-Անջելեսի փողոցներով: Ամուսինները երկար չմնացին բաց երկնքի տակ և շուտով բաց երկինքը վերածվեց փակ սրճարանի: Թերևս համատեղ նախաճաշը նրանց ծրագրած ուղևորության մի մասն էր կազմում: Հիշեցնենք, որ Քեյթ Բոսվորդը վերջերս է նշանվել, և սրճարանից դուրս գալիս, անմիջապես թևանցուկ է արել Մայքլին, կարծես ցանկանալով ցուցադրել նշանադրության մատանին:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Ջասթին Բիբերը նոր սիրավեպ է սկսել. Ֆոտո

  Մի քանի օր առաջ ամբողջ աշխարհն իմացավ երիտասարդ աստղային զույգի՝ Ջասթին Բիբերի եւ Սելենա Գոմեսի բաժանման մասին: Բոլորին հետաքրքիր էր բաժանման պատճառը, եւ լուրերից մեկն այն է, որ Ջասթինը տարվել է Victoria's Secret հրեշտակներից մեկով՝Բարբարա Պալվինով: Սակայն Ջասթինի ընկերներն ասում են, որ նա դեռ հույսեր ունի՝ հետ բերել իր նախկին աստղային ընկերուհուն, որի համար հետաձգել էր իր բոլոր գործերը, որպեսզի մեկնի Բրուկլին՝ Սելենայի հետ խոսելու:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԻԱՑՐԵՑ ԻՐ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ

  Հայաստանի մաշտաբով Սոֆի Մխեյանը, այն եզակի երգչուհիներից է, ում տեսահոլովակները, շնորհիվ պրոֆեսիոնալ անձնակազմի, հասնում են մաքսիմալի: Սոֆի Մխեյանի նոր տեսահոլովակը, որը կոչվում է ”Հայաստանի երգը” նույնպես բացառություն չեղավ: Տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է: Տեսահոլովակում տեղ են գտել Հայաստանի գրեթե բոլոր տեսարժան վայրերը, հայկական պարը, հզոր բանակը, մի խոսքով այն ամենը, ինչ հիշեցնում է հայի մասին: Շնորհավորում ենք երգչուհուն և առաջարկում ենք դիտել և վայելել երգչուհու նոր երգն ու տեսահոլովակը: 
; : :