Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Մերլին Մոնրոն՝ Ռիհաննայի հյուրասենյակում

  Ռիհաննան իր հյուրասենյակը զարդարել է ամերիկայի բոլոր ժամանակների սեքս-սիմվոլ՝ Մերլին Մոնրոյի դիմանկարով: Դիմանկարի հեղինակն է Քլեր Մինլերը: Նկարն ամբողջությամբ զարդարված է Swarovski բյուրեղիկներով:  Նկարը կշռում է 83 կիլոգրամ:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԼԵԴԻ ԳԱԳԱՆ ԺԱՄԱՆԵՑ ԱՄՍՏԵՐԴԱՄ

  Օգոստոսի 20ն իր համերգային շրջագայությունների շրջանակում Լեդի Գագան այս անգամ ժամանեց Ամստերդամ: Երգչուհին մգեցրել էր մազերի գույնը, բայց չնայած մազերի հետ կապված աընդհատ իր էքսպերիմենտներին, նա 50%-ով դեռ շիկահեր է: Հետաքրքիր է` արդյո՞ք արտասովոր Լեդի Գագան կվերադառնա իր մազերի նախկին գույնին: Ի դեպ վերջերս երգչուհու շուրջ պտտվում են սկանդալներ, սկանդալների հետևից: Նախ նրան սպառնում էին կենդանիների պաշտպանները, ապա Բուխարեստում Գագայի թիկնապահը ծեծում է նրա համակիրներից մեկին, իսկ օրերս Գագան համերգի ժամանակ փսխվում է ուղիղ բեմի վրա: Երևում է «հրեշների մայրը» հապճեպ պետք է դիմի բժիշկների օգնությանը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Բացահայտում Լոխ Նեսսի հրեշի մասին.

  Լոխ Նեսսի հրեշի մասին առեղծվածը դեռ վաղուց է արժանացել հետազոտողների հետաքրքրությանը:Բազմաթիվ մարդիկ փաստում են,որ տեսել են հրեշին Շոտլանդիայի Լոխ Նեսս լճի ջրերում:Նաև հայտնի էր այն տեսակետը,որ այն մի սուտ է,որը հորինել էր լճի հարակից հյուրանոցի տնօրենը,որպեսզի մշտական այցելուներով ապահովեր հյուրանոցը,բայց այդպես չէր...   Կոորդինատներ Google Earth համար-57°12'52.13"N 4°34'14.16"W     Հեղինակ՝ Ռուբեն Եսայան   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Գյումրեցի ջազ դաշնակահարը ցնցել է բրիտանացիներին

    Հայազգի ջազ դաշնակահար, 25-ամյա գյումրեցի Տիգրան Համասյանը Բրիտանիայի մայրաքաղաքում մասնակցելու է Լոնդոնի ջազային փառատոնին: Այս մասին մասին հաղորդում է բրիտանական The Guardian պարբերականը: Նա ներկայացնում է ստեղծագործություններ իր Fable ալբոմից:   Ինչպես հունգար կոմպոզիտոր, դաշնակահար Բելլա Բարտոկը` Համասյանը նույնպես վերցնում է իր երկրի հին ազգագրական թեմաներն ու միախառնում ժամանակակից հնչյունների հետ: Պարբերականը նրան համեմատել է նաեւ հունգար մեկ այլ կոմպոզիտոր Ֆերենց Լիստի հետ, որը փայլուն կերպով դաշնամուրային ռոմանտիկ ստեղծագործություններ էր գրում: Տիգրանին նմանեցրել են նաեւ ամերիկացի կոմպոզիտոր Քեյթ Ջարեթին`սեփական սոլոները հոգեւոր երաժշտության իմպրովիզային հնչյուններով ուղեկցելու ունակությամբ:   Այս տարվա փառատոնի շրջանակներում նախատեսված է ավելի քան 300 համերգ եւ 50 հրապարակներում հանպատրաստից կատարումներ: Համասյանն արդեն հասցրել է բրիտանական հանրությանը ցնցել իր դաշնամուրային եւ ակապելա կատարումներով:       ՝ top-     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Աֆրիկյան կրքեր. Ջասթին Թիմբրլեյքի և Ջեսիկա Բիլի մեղրամիսը

  Ջասթին և Ջեսիկա աստղային զույգն իր մեղրամիսը կանցկացնի Սաֆարիում: 2012 հոկտեմբերի 19ն Ջասթինն ու Ջեսիկան ամուսնացան, եւ նրանց հարսանեկան արարողությունը նշվեց Իտալիայում:   `ledy   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Նարինե Դովլաթյանի անկեղծ պատասխանները. Ֆոտո

    Երիտասարդ երգչուհի Նարինե Դովլաթյանը  «Beautiful sunday» երգով  մուտք գործեց  հայկական շոու-բիզնես և շահեց շատերի սերն ու համակրանքը: Վերջերս Նարինեն և Գարիկը ներկայացրին  «Opposite things» երգը:  Փորձենք պարզել`  հետևու՞մ է Նարինեն նորաձությանը, թե ոչ: Նարինե՛,  հետևու՞մ ես նորաձևությանը: -Եթե ինչ-որ բան հավանում եմ, որը պարզվում է նաև նորաձև է, ապա անպայման կրում եմ: Սակայն երբեք չեմ կրում հագուստ կամ իրեր միայն այն պատճառով, որ դրանք նորաձև են: Ի՞նչ ոճի հագուստ ես հիմնականում  կրում: -Կրում եմ ամենօրյա, ազատ  հագուստ: Երբեմն սիրում եմ նաև մի քանի ոճերի համադրությունը: Ունե՞ս սիրելի դիզայներներ կամ ապրանքանիշեր: -Բրենդներին ուշադրություն չեմ դարձնում, կարևորը հագուստը լինի որակյալ ու ինձ դուր գա: Բեմական կերպարիս համար հիմնականում համագործակցում եմ Քրիստինա Անանյանի հետ, կրում եմ նրա հեղինակած հագուստները: Ո՞ր աքսեսուարներին ես նախապատվություն տալիս: -Շարֆերի մեծ սիրահար եմ: Սիրում եմ հատկապես  ձմեռային մեծ ու գունավոր շարֆեր: Մայրս, քույրս և ես մեծ սեր ունենք գործելու հանդեպ: Շատ շարֆեր ինքս եմ գործել ինձ համար: Ի՞նչ օծանելիք ես օգտագործում: -Թող ներեն ինձ բոլորը, բայց օծանելիքներ չեմ սիրում : Ինձ համար օծանելիքը ոչ մի օգուտ չի տալիս, այն պարզապես բուրում է: Համաձա՞յն ես այն մտքին, որ հագուստը շատ բան կարող է ասել մարդու մասին: -Համաձայն եմ, որ առօրյա հագուստը կարող է գուցե ոչ ամեն ինչ, բայց շատ բան ասել մարդու խառնվածքի մասին, ինչը չեմ ասի բեմական հագուստի մասին, որը հաճախ լինում է ուղղակի կերպարային:     `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
Բրեդ Փիթն աջակցում է միասեռականների ամուսնությունն օրինականացնող շարժմանը

  Հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթը մտադիր է 100 հազար դոլար հատկացնել ԱՄՆ-ում միասեռական ամուսնությունների օրինականացման գործընթացին, հաղորդում է Ասոշիեյթիդ Պրես գործակալությունը: Այսպիսով, աստղը որոշել է ֆինանսապես աջակցել սեռական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող ամենախոշոր կազմակերպությանը, որը վերջին 2 տարում շուրջ 8 միլիոն դոլար է ծախսել գեյերի ու լեսբուհիների օրինական ամուսնության իրավունքները քարոզելու համար: Միասեռական ամուսնությունների օրինականացման հարցը համընդհանուր քվեարկության կդրվի 4 նահանգներում ընտրությունների օրը:   ը նշում է, որ Բրեդ Փիթն ու նրա կինը՝ Անջելինա Ջոլին հայտնի են ընտանեկան կյանքի վերաբերյալ իրենց լիբերալ հայացքներով: Դերասաններն արդեն մի քանի տարի ապրում են միասին և դաստիարակում 6 երեխաների, որոնցից 3-ը որդեգրված են: Միաժամանակ նրանք հրաժարվում են օրինականացնել իրենց հարաբերությունները, քանի դեռ բոլոր ամերիկացիներն, անկախ իրենց սեռական նախընտրությունից, հնարավորություն չունենան նույնը անելու:   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :