Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ալբերտ Էյնշտեյնը Նյու-Յորքում տաքսի է վարում

Նյու-Յորքի բնակիչներից մեկին հաջողվել է նկարահանել ժամանակակից ֆիզիկայի տեսության հիմնադիր` Ալբերտ Էյնշտեյնին չափազանց նման տաքսու վարորդին: Տաքսու ուղևորը նկատել է վարորդի նմանությունը, լուսանկարել նրան և լուսանկարը որպես ապացույց տեղադրել համացանցում: Լուսանկարում վարորդը նմանակում է Նոբելյան մրցանակի դափնեկրի հայտնի դեմքի արտահայտությունը` դուրս հանած լեզվով, ինչն ավելի է ընդգծել նրանց նմանությունը:  Լուսանկարը համացանցում դարձել է լայնածավալ քննարկումների թեմա:   `HayNews.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ամուսնալուծությունների առավել մեծ թիվ գրանցվել է Լոռու մարզում

  Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին ինը ամիսների ընթացքում ամուսնալուծությունների առավել մեծ թիվ գրանցվել է Լոռու մարզում:   Ամուսնալուծությունների թվով երկրորդ տեղում մայրաքաղաքն է: Ամուսնալուծությունների առավել փոքր թիվ գրանցվել է Արմավիրում և Գեղարքունիքում:   2012թ. հունվար-սեպտեմբերին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 6.6 տոկոսով նվազել են գրանցված ամուսնությունները, իսկ ահա ամուսնալուծության դեպքերն աճել են 3.1 տոկոսով:   ՝ gazeta.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԻՎԱՆ ՈՒՐԳԱՆՏԸ ԼՔԵԼ Է «Большая разница» ԾՐԱԳԻՐԸ

  Այս աշնանը ռուսական առաջին ալիքում մի շարք փոփոխություններ են կատարվել, ընդ որում` ոչ այդքան ուրախալի: «Прожекторперисхилтон» ծրագիրը փակվել է, իսկ այժմ էլ հայտնի է դարձել, որ Իվան Ուրգանտը որոշել է թողնել աստղային ծրագիրը`«Большая разница» , որը չորս տարի նա վարել է Ալեքսանդր Ցեկալոյի հետ: Այժմ Իվանին կարող ենք տեսնել միայն երկու ծրագրերում«Вечерний Ургант» և «Смак»: Ի դեպ, հաղորդավարը շատ է կարոտում «Большая разница»  հաղորդման իր գործըներներին և որոշել է հրավիրել նրանց իր գիշերային ծրագրին: “Ես շատ եմ ցանկանում տեսնել նրանց, սակայն նրանք այժմ շատ զբաղված են: Ալեքսանդր Ցեկալոն այժմ պատրաստվում է «Большая разница» հաղորդաշարի նոր եթերաշրջանին, Սերյոժա Սվետլակովը և Գարիկ Մարտիրոսյանը չեմ հասկանում, թե ինչով են զբաղված, բայց նրանք էլ են զբաղված: Ամեն դեպքում ես ցանկանում եմ նրանց բոլորին համախմբել: Նստենք և թերթերը ընթերցենք, իսկ տղաները նույնպես ցանկանում են և համաձայն են իրականացնել այդ միտքը”:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԲԼԵՅՔ ԼԵՅՎԼԻՆ, ԹՈՂՆԵԼՈՎ ՄԵՂՐԱՄԻՍԸ, ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻ

   Սեպտեմբերի 20ն Բլեյք Լեյվլին վերադարձել է Նյու Յորք՝ <> հեռուստասերիալում շարունակելու նկարահանումները: Դերասանուհին չհասցրեց ճաշակել ամուսնացած կնոջ կարգավիճակը. նա ստիպված էր վերադառնալ իր աշխատանքին: Ակնհայտ է, որ Ռայան Ռեյնոլդսի հետ անցկացրած մեղրամիսը նրա վերջին կրակոտ պրոցեսն է եղել: Լուսանկարից էլ երևում է, որ նա վրդոհված է, որ չեն թողնում գոնե հանգիստ ամուսնական ամիս անցկացնի: Բլեյքը հասցրել է ցուցադրել հարսանեկան մատանին, սակայն ցավոք որակյալ հարսանեկան նկարները այդպես էլ սոցցանցում չեն հայտնվել: Երևի մատանին նրան դուր չի եկել, կամ էլ մատանին թաքցնում են ֆոտոլրագրողներից ու պապարացիներից: Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը    
“THE VOICE OF ARMENIA’’- ՀԱՂԹԵԼՈՒ ՀԵՐԹԸ ՔՈՆՆ Է

    Մեծ ու շքեղ բեմ, ճանաչում, հնարավորություն պայմանագիր կնքելու աշխարհահռչակ  UNIVERSAL MUSIC GROUP հետ: Այո′, սա այլևս ֆանտաստիկայի ժանրից չէ:  Արմենիա հեռուստաընկերությունը բացառիկ հնարավորություն է տալիս բոլոր նրանց, ովքեր չեն վախենում իրականացնել իրենց երազանքը: Մեկնարկում է “THE VOICE OF’’ համաշխարհային ճանաչում ունեցող, երգի ասպարեզում` աշխարհը հեղաշրջած նախագիծը: “Հայաստանի ձայնը” այսպես է կոչվում այն: Շտապենք նշել, որ այսուհետ կայքը համագործակցելու է “Հայաստանի ձայնը” նախագծի հետ: THE VOICE OF Նախագիծը մեկնարկել է շուրջ հիսուն երկրում` Անգլիա, Ամերիկա, Գերմանիա, այլ շատ երկրներ և արդեն նաև Հայաստան: Ցուցադրվել է այնպիսի հեղինակավոր հեռուստատեսություններով, ինչպիսիք են  BBC-ն, NBC-ն, ОРТ-ն:  Նախագիծը բաղկացած է մի քանի փուլից` քասթինգ, կույր լսումներ, ռինգային փուլ, գալա համերգ: Ի տարբերություն երաժշտական այլ նախագծերի, որտեղ մասնակիցը ընտրվում է շնորհիվ նաև իր արտաքնի, THE VOICE OF-ում կարևորվում է միայն տաղանդը, ձայնը: Այստեղ քաջալերվում է միայն առողջ մրցակցությունը: Սրա ապացույցն է կույր լսումներ փուլը:  Այս փուլում ժյուրիի չորս անդամները էլ ավելի պիտի լարեն իրենց լսողությունը, քանի որ ընտրելու են առանց մասնակցին տեսնելու` մեջքով շրջված դեպի բեմը:  Երբ արդեն ժյուրիի անդամներից մեկը կատարի իր ընտրությունը և սեղմի “ Ես ընտրում եմ քեզ” կոճակը, այդ ժամանակ միայն կարող է շրջվել և տեսնել մասնակցին: Իսկ եթե ժյուրիի անդամներից մի քանիսը միաժամանակ սեղմեն կոճակը, ապա մասնակիցը ինքը կընտրի իր մարզչին: Կույր լսումներ փուլում մասնակիցների առավելագույն քանակը 125-ն է, որից հաջորդ փուլ կանցնի միայն 48 հոգի: Հաջորդ փուլը ռինգային փուլն է: Բեմը վերածվում է իսկական բոքսի ռինգի, որտեղ մրցում են միայն ու միայն տաղանդով: Իսկ հաղորդավարը այդ փուլում վերածվում է բռնցքամարտի մրցավարի: Ռինգային փուլում մրցում է 6 դուետ, որից հաջորդ փուլ է անցնելու դուետներից միայն մեկը: Իսկ ո՞ր մեկը, ընտրում է նրանց մարզիչը: Եվ իհարկե վերջում գալա համերգ: Սրա ժամանակ բացի անհատական կատարումներից, մասնակիցները նաև հանդես կգան անակնկալ կատարումներով իրենց մարզիչների հետ, ասել է թե` ժյուրիի անդամների հետ: Մեծ շոու, շլացուցիչ լույսեր, հրաշալի ձայն, այս ամենը կտեսնի հանդիսատեսը համերգի ժամանակ, որից հետո էլ, ինքը ևս կունենա հնարավորություն, ժյուրիի հետ միասին, ընտրելու հաղթողին:  Նախագծին մասնակցելու համար պետք է լրացնել մասնակցության հայտը http://thevoice.armeniatv./, տարիքը պետք է 16ց բարձր լինի: Նախագծի հետագա զարգացումներին կարող եք հետևել http:/// կայքում, ինչպես նաև “Հայաստանի ձայնը” նախագծի ֆեյսբուքյան պաշտոնական էջում  http://www.facebook./TheVoiceOfArmenia:     Նյութը պատրաստեց Քրիստինա Բոյաջյանը
Միքս երգերի շարքից.

  Իրար են միախառնվել երկու շատ հայտնի հիթեր և արդյունքում ստացվել է հետևյալը՝       Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
ՄԵԼԱՁԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է` “ՎԻԱ ԳՌԱ” ԽՄԲԻՑ, ՍԱՆՏԱ ԴԻՄՈՊՈՒԼՈՍԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

  Վերջերս կայացավ, “ՎԻԱ Գռա” խմբի երգչուհիներից մեկի` Սանտա Դիմոպուլոսի հարսանյաց հանդիսությունը: 25-ամյա Սանտայի փեսացուն հայտնի գործարար Վլադիմիր Սամսոնենկոն է: Սանտայի համար կարծես հաջողության մի դուռը բացվեց, մյուսը` փակվեց: Լուրեր էր պտտվում, թե Սանտան շուտով լքելու է խումբը: Եվ իսկապես այդպես էլ եղավ: Երգչուհու ամուսնությունից որոշ ժամանակ անց, “ՎԻԱ Գռա”  խմբի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն երգչուհուն հեռացրեց խմբից: Հարցազրույցներից մեկի ժամանակ Մելաձեն հայտնել է ,-“ Սանտան այլևս չի աշխատում մեզ մոտ: Ես նրա հետ, մինչ հարսանիքը և ոչ էլ հարսանիքից հետո, չեմ վիճել: Նա պարզապես համապատասխան չէ խմբին: Դա պարզվել է շատ վաղուց, որ նա չի սազում ոչ խմբին, ոչ էլ բեմին: Մի խոսքով չի համապատասխանում”: Հիշեցնենք, որ նախկինում, Մելաձեն հարցազրույցներից մեկի ժամանակ հայտնել է, որ իր սպասելիքները Սանտայից ` շատ մեծ են: Եվ անձամբ, երգչուհին հուզված էր, որ ընդգրկվել էր այդ թիմում և խոստովանել էր, որ երկար ժամանակ էր ինչ ցանկանում էր երգել խմբի հետ: Սակայն ցավոք երազանքի իրականացումը տևեց շատ կարճ: Նշենք նաև, որ “ՎԻԱ Գռա” խումբն արդեն համերգներով հանդես է գալիս, սակայն` առանց Սանտայի: Իսկ այդ ընթացքում պրոդյուսերները փնտրում են խմբի երրորդ ներկայացուցչուհուն, որովհետև Մելաձեն խոստացել է, որ “ՎԻԱ Գռա”   խումբը երբեք չի “ընկնելու”:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
; : :