Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ինչպես ընտրել հոնքերի համար մատիտ

  Բոլորս էլ գիտենք, թե ինչ կարևոր է հոնքերի խնամված լինելը. չէ՞ որ դրանց մեծապես կախված է ողջ դեմքի էսթետիկ ճշգրտությունը: Բայց հաճախ հոնքերը սխալ հանելու կամ այլ խնդիրների պատճառով առաջանում են անհարթություններ, որոնք էլ պետք է ծածկել հոնքերի մատիտի միջոցով: Ահա մի քանի խորհուրդ մատիտը ճիշտ ընտրելու և կիրառելու համար: Հոնքերի մատիտը սրելուց առաջ մի քանի րոպեով այն սառնարանում դրեք, որպեսզի ամրանա, ապա միայն սրեք: Հոնքերի մատիտը պետք է մշտապես սուր լինի, այլապես կարող է աղավաղել ողջ աշխատանքը: Սև մատիտը հոնքերի շրջանում կիրառելուց առաջ լավ մտածեք: Այն սազում է միայն մազերի և աչքերի մուգ գույն ունեցող կանանց և կարող է ավելորդ վառ երանգ հաղորդել դիմահարդարմանը: Մուգ շագանակագույն մատիտը կսազի շեկ, շագանակագույն, սպիտակավուն մազեր ունեցող աղջիկներին: Եթե Ձեր մազերն ու դեմքն շատ բաց գույն ունեն, նախապատվությունը տվեք մատիտի պաստելային տոներին կամ բաց շագանակագույնին: Շատ հազվադեպ պատահում են կարմրահերներ, որոնց սազում է նաև հոնքերի կարմրաշագանակագույն մատիտը: Հիշեք' հոնքերի մատիտը պետք է երանգով համապատասխանի ստվերաներկին կամ լինի դրանից մեկ տոն մուգ: Ամենակարևորը գույնի հետ զգույշ լինելն է և շեշտադրումը բնականության վրա դնելը: Հոնքերի մատիտի ընդգծված գծերը անբնական տեսք կհաղորդեն Ձեր դեմքին:   ՝ med-practic.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

  2003 թվականին, երբ Արա Հարությունյանն ավարտեց Երևանի Թատերական Ինստիտոիտի “Մունջ դրամա” բաժինը, սկսեց մտածել  ստեղծելու մի խումբ, ինչն իրականացնելու համար երկար ժամանակ չպահանջվեց: Հենց 2003 թվականին ստղծվեց “Միմ ստուդիո” թատերախումբը: Խումբը կազմված է 3 դերասանից`  Հայկ Իսրաելյան, Հովհաննես Հաջինյան և խմբի գեղարվեստական ղեկավար` Արա Հարությունյան: Խումբը, 2011 թվականին “Գագիկ Ծառուկյան” հիմնադրամի աջակցությամբ մասնակցել է Մոսկվայում կայացած “Սպիտակ դիմակ” թատերական միջազգային փառատոնին և հաղթող ճանաչվելով՝ արժանացել է առաջին պատվավոր մրցանակին: Այսօր, “Միմ ստուդիոյի” գեղարվեստական ղեկավար Արա Հարությունյանի  հետ զրույցում -ը տեղեկացավ, որ այժմ դերասանը աշխատում է նոր ներկայացման վրա, որը կոչվում է “Ֆիլմ-ֆիլմ-ֆիլմ”, իսկ թե երբ կլինի պրեմիերան, դերասանը դժվարացավ պատասխանել,-“ Այդ ամենն ինձանից կախված չէ, կա ֆինանսական խնդիր և այլ մանր հարցեր, որոնք լուծվելուց հետո նոր կկայանա պրեմիերան, սակայն մոտավորապես կասեմ, որ հնարավոր է դա լինի եկող տրվա փետրվար ամսին”,-նշեց Արան: Այն հարցին, թե ինչպես է վերաբերում հումորի զգացումից զուրկ մարդկանց, Արան պատասխանեց,-“ Ես առհասարակ, մարդկանց լավ եմ վերաբերվում, կարևոր չէ, թե ինչ հատկություններով է  օժտված, կարևորը մարդ լինի, սակայն չեմ կարծում, որ հումորի զգացում չունեցող մարդիկ կան”:    Նյութը պատրաստեց՝ Արևիկ Ավետիսյանը
Կայծակը՝ 5 հայ օդաչուների մահվան պատճառ.

  «Այսօր վաղ առավոտյան Կոնգոյում վթարի է ենթարկվել Իլ-76 բեռնատար ինքնաթիռը: Կոնգոյի Service Air ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի անձնակազմը բաղկացած է եղել 7 հոգուց, որից 5-ը ՀՀ քաղաքացիներ են եղել: 7 –ն էլ զոհվել են»:   Նախնական տեղեկությունների համաձայն՝պատճառը կայծակն է եղել, որն ականատեսների վկայությամբ, հարվածել է ինքնաթիռի ձախ թևին, թևը պոկվել է, որի հետևանքով էլ առաջացել է վթարը:   Հայ օդաչուների անունները դեռևս ճշտվում են և վերջնական տեղեկատվությունը կլինի հավանաբար երկուշաբթի օրը: Հայ օդաչուները պայմանագրային հիմքունքներով են աշխատել: Ինքնաթիռները բեռնափոխադրող օդանավեր են եղել: Այս պահին հայտնի է օդաչուների հրամանատարի անունը՝ Վարազդատ Բալասանյան: Մանրամասները ճշտվում են:     ՝ galatv.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Հայազգի բռնցքամարտիկ Դավիթ Գրաֆի մենամարտը՝ այսօր

    Այսօր՝ նոյեմբերի 3–ին, Հալլե Վեստֆալլեում տեղի կունենա հայազգի Դավիթ Գրաֆի (Վահագն Սահակյան) և Բլանշար Կալամբայի մենամարտը։ Ինչպես լրատվամիջոցների նփոխանցել է հայազգի Դավիթ Գրաֆի գլխավոր մենեջերը, սա Դեվիդ Գրաֆի առաջին 8 ռաունդանոց մենամարտն է։ Նախկինում նա անցկացրել է 4 ու 6 ռաունդանոց մենամարտեր։ Նշենք, որ Դավիթ Գրաֆը Գերմանիայում համարվում է ծանր քաշային կարգում լավագույն 4–ը։ Իսկ աշխարհի վարկանիշային ցուցակում՝ լավագույն 100–ի մեջ է։  Կարևորագույն մրցումները սկսվելու են 2013թ.–ից, որտեղ Դավիթ Գրաֆը հնարավորություն կստանա մենամարերտել աշխարհի ու Եվրոպայի գոտիների համար։ «Գրաֆը գերազանց մարզավիճակում է։ Նա հայկական հողից ու ջրից մեծ ուժ է ստացել 4–շաբաթյա պարապմունքներն անցկացնելով հայկական լեռներում»,– ասել է մենեջերը։ Հիշեցնենք, որ Դավիթ Գրաֆն անցկացրել է 8 մենամարտ և տարել 8 հաղթանակ։   `emedia.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝          
ԼԻՆԴՍԵՅ ԼՈԽԱՆԻՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԱՐԵԼ ՀՅՈՒՐԱՆՈՑԻՑ

  Օրերս Լինդսեյ Լոխանին իր կուտակած պարտքերի պատճառով արգելել են մուտք գործել Լոս-Անջելեսի բոլորի կողմից սիրված հյուրանոցներից մեկը` “Chateau Marmont”-ը, քանզի նա հրաժարվել է մարել իր 46000 ամերիկյան դոլար պարտք հանդիսացող գումարը: Արտասովոր Լոխանը հյուրանոցում կեցություն է հաստատել շուրջ 1,5 տարի, բայց այդ ընթացքում երբևիցե վճարում չի կատարել: Նշենք, որ այդ ամիսների ընթացքում դերասանուհին բնակվել է բարձրակարգ համարում, պատվիրել է ուտելիք, ծխախոտներ  և այլ տարատեսակ ճոխություններ: Ի դեպ  մանրամասնենք, որ կուտակված պարտքի 3000 ամերիկյան դոլարը նա վատնել է ալկոհոլային խմիչքների վրա: Այս ամենից ելնելով հյուրանոցային համալիրի սպասարկող բաժինը և ադմինիստրացիոն համակարգը` վճարումները կատարելուց հետո խստիվ արգել են Լինդսեյի մուտքը հյուրանոց:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Երգչուհին հարսանիքին ամուսնուն հուզել է իր երգով.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
«Բրիգադա» հերոսուհին մերկացել է «Maxim» համար (լուսանկարներ)

  Հայերի շրջանում լայն տարածում գտած  սիրելի ռուսական «Բրիգադա» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհին` Եկատերինա Գուսեւան ամբողջովին մերկացել է «Maxim» ամսագրի համար: Ստորեւ ներկայացնում ենք դերասանուհու ֆոտոշարքը:   `hraparak.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :