Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ինչ է լինում, երբ շատ ես ուզում ամուսնանալ.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ինչի՞ մասին է խոսում քո մազերի գույնը

  Ինչի՞ մասին են խոսում սև գույնի մազերը. Երբ նոր ենք ծանոթանում ինչ-որ մարդու հետ, առաջին հերթին նրա մասին կարծիք ենք կազմում` ելնելով նրա արտաքինից: Պարզվում է, որ մազերի գույնից ևս կարող ենք պատկերացում կազմել դիմացինի մասին, որովհետև ամեն մի գույն բնորոշ է կոնկրետ բնավորության:   Ինչի՞ մասին են խոսում խարտյաշ մազերը.   Խարտյաշ մազերը խոսում են կնոջ հանգիստ և հավասարակշիռ լինելու մասին: Այս գույնի մազերի տեր կինը սիրում է հարմարավետություն և հանգստություն: Խարտյաշ մազերով կինը կարող է լինել հոգատար կին և մայր:   Ինչի՞ մասին են խոսում շագանակագույն մազերը.   Շագանակագույնը միայնության գույն է: Միևնույն ժամանակ այս գույնը նշանակում է նաև զիջողականություն և փափկություն:   Սև մազերը նշանակում են հոռետեսություն, հուսահատություն և ագրեսիա: Այս գունի մազեր հիմնականում ընտրում են էմոները և գոտերը, իսկ մնացած աղջիկների համար այս գույնը կամակորության նշան է:   Ինչի՞ մասին են խոսում մանուշակագույն մազերը.   Մանուշակագույնը մեծ մասամբ բնորոշ է դեպրեսիոն և սթրեսային կարգավիճակներ ունեցող անձանց:   Ինչի՞ մասին են խոսում բաց գույնի մազերը.   Այս գույնի մազերը խոսում են տիրոջ զգայունության և խոցելիության մասին: Բաց գույնի մազերի տեր աղջիկները հաճախ չեն ցանկանում նկատել խնդիրները, նրանք ցանկանում են թեթև ապրել և աշխարհին նայել վարդագույն ակնոցի ետևից:   Բոլորովին այլ բանի մասին է խոսում մոխրագույն շիկահերները:   Նրանք կարծում են, որ արժանի են ամենալավին:   Ներկելով մեր մազերը` մենք հաճախ փոխում ենք մեր ոճը և ցանկանում տարբերվել մեր միջավայրի մարդկանցից, բայց մեր մազերի իրական գույնը փոխելուց առաջ պետք է հիշենք, որ ամեն գույն ունի իր նշանակությունը:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ինչպես պաշտպանել շուրթերը ցրտից

  Ձմռանն ավելի է սրվում ցրտահարված շուրթերի խնդիրը. դրանք ճաքճքում են, շերտավորվում և չորանում: Եթե ձեր շուրթերը նույնպես զգայուն են ցրտի նկատմամբ, ապա այս խորհուրդները կօգնեն ձեզ այս հարցում:   Եթե շուրթերը մի փոքր ցրտահարվել են, կարելի է երեկոյան կարագ քսել դրանց վրա վիտամին E-ով կամ մեղրով: 20 րոպե անց մեղրը կարելի է պարզապես լեզվով վերցնել: Նաև շատ հեղուկ խմեք, որպեսզի խուսափեք ջրազրկվածությունից:   Ճաքերը շուրթերի անկյուններում վիտամին B պակասության մասին են վկայում: Պետք է սննդակարգ մտցնել կանաչ բանջարեղեն, կաթնամթերք:   Ճաքճքած շուրթերի համար կարելի է շաբաթը մեկ անգամ դիմակ պատրաստել յուղոտ կաթնաշոռից, քերած գազարից և սերուցքից:   Մի մոռացեք նաև բալզամների, փափկացնող քսուքների մասին: Ձմռանը դրանք անփոխարինելի են:   ՝ lady   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԿՐԵԶԸ ԼՈՂԱՓ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ ՈՉ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԶԳԵՍՏՈՎ

  Գեղեցկուհի “հրեշտակ” Victoria's Secret Դաուտցեն Կրեզը իր գեղեցկության վրա երբեք կասկածել չի տվել: Ընդհակառակը, գեղեցկուհին շատ հաճախ և հաճույքով հետաքրքրություն է առաջացնում իր բոլոր տեսակի լուսանկարներով: Այս անգամ նա հանգստանալու մենակ չէր գնացել, այլ հանրահայտ լուսանկարիչ` Ադամ Ֆրանսինոյի խմբի հետ: Հենց նա էլ խորհուրդ է տվել Դաուտցենին, որ լողափ դուրս գա ոչ ավանդական բիկինիով, այլ մի լայն սպիտակ սպորտային վերնաշապիկով: Ահա, թե արդյունքում ինչ է ստացվել:     Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԴԱՖՖԸ ԻՐ 25 ԱՄՅԱԿԸ ՆՇԵԼ Է ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ

  Ամերիկյան երգչուհի և դերասանուհի Հիլարի Էրհարդ Դաֆֆը, հայտնի է դարձել “Լիզզի Մաք Գուայեր” հեռուստաշոույում նկարահանվելուց հետո: Դաֆֆը թողարկել է երեք ձայնասկավառակ, որոնք վաճառվել են ամբողջ աշխարհում` ավելի քան 13մլն քանակով: Դերասանուհին նկարահանվել է “Մեծածախով ավելի էժան է” և “Մոխրոտիկի պատմությունը” ֆիլմերում: Սեպտեմբերի 28ն համաշխարհային ճանաչում ունեցող աստղը իր 25-ամյակը նշել է սիրելի տղամարդկանց շրջապատում: Դաֆֆը որդու հետ էր, ում հագցրել էր գեղեցիկ վերնաշապիկ, իսկ դերասանուհին` կրկին վերնաշապիկ, նեղ ջինս և կարմիր կոշիկներ: Հիշեցնենք, որ Հիլարի Դաֆֆը ամուսնացած է հոկեիստ Մայկ Կարմիի հետ: Տեղեկացնենք նաև, որ Հիլարին դեռ շարունակում է պայքարել գեղեցիկ կազմվածք ունենալու համար:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Բրազիլացի ֆուտբոլիստի ընկերուհին դարձել է ակումբի խորհրդանիշ (ֆոտո)

  Բրազիլական «Բոա Էսպորտե» ակումբի ֆուտբոլիստ Ռադամես Ռոդրիգեսի Դա Սլիվայի ընկերուհի Վիվիանը դարձել է ակումբի խորհրդանիշը: 37-ամյա Վիվիանը հայտնի մոդել, կինոդերասանուհի եւ պարուհի է: Մինչեւ այս նա ներկայացրել էր «Բոա Էսպորտեի» մարզաշապիկը: Բրազիլացի գեղեցկուին միշտ ճանապարհորդում է ակումբի հետ: «Բոա Էսպորտեն» հանդես է գալիս Բրազիլիայի երկրորդ դիվիզիոնի առաջնությունում:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Հայ գրողների ստեղծագործությունները` թուրքական ռադիոյի եթերում

  Թուրքական «Աչըք» ռադիոն պատրաստում է նոր հաղորդաշար, որտեղ կներկայացվեն հայ գրողների` թուրքերեն թարգմանված ստեղծագործությունները: Այս մասին տեղեկացնում է «Ermenihaber.» (Էրմենիհաբեր) կայքը:«Հայ գրականության նմուշներ» խորագիրը կրող հաղորդաշարի ընթացքում կկարդացվեն ստեղծագործություններ` Սարգիս Սրենցի համանուն գիրքից: Այս գրքում տեղ են գտել արևմտահայ հեղինակների ստեղծագործությունների օսմաներեն և թուրքերեն թարգմանությունները:Սակայն նշվում է, որ հիմնականում կկարդացվեն ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների թուրքերեն թարգամնությունները:Ստեղծագործությունները կկարդան Երվանդ և Փայլին Թոմասյանները: Հաղորդաշարի առաջին թողարկումը հեռարձակվել է նոյեմբերի 1ն:   `panora.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :