Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ինչի մասին է վկայում կանանց մատների երկարությունը

    Գիտնականների մի շարք փորձարկումները ցույց են տալիս, որ կանանց մատների երկարությունը ազդում է նրանց ընկալման զգացողության վրա:  Պարզվում է՝ որքան կարճ են կանանց մատները, այնքան նրանք զգայուն են: Այս եզրահանգման են եկել գիտնականները 100 ուսանողների հետ փորձ կատարելու արդյունքում: Հետազոտողները երիտասարդ տղաներին և աղջիկներին խնդրել են շոշափելով որոշել հատուկ տախտակի վրա դրված ֆիգուրների տեսակները: Բոլորից լավ այս խնդիրը լուծել են կանայք: Ընդ որում՝ որքան կարճ էին կանանց մատները, այնքան նրանք ավելի արագ ու անսխալ էին կռահում ֆիգուրի տեսակը:     ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ինչ էլ գրեմ՝ ստացվում է հայեցի. Առնո Բաբաջանյան

    ''Ինչ էլ գրեմ՝ ստացվում է հայեցի'': Այդպիսին է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի խորհրդանշական խոստովանությունը: Նրա մահվանից 29 տարի է անցել: Առնո Բաբաջանյանը երևանցի էր: Նրա մանկությունն ու պատանեկությունն իր իսկ՝ երաժշտի ասելով, անբաժանելիորեն կապված էին նոր Երևանի կազմավորման, քաղաքի ինքնահաստատման հետ: Երևանում է ձևավորվել նրա գեղարվեստական խառնվածքը, սկզբնավորվել և տարիների ընթացքում խորացել ազգայինի իր ըմբռնումը: Ազգայինի խորացմանը ծառայեց անձնվեր հայրական սերը, իր երկիրը և իր մշակույթն անսահման սիրող մարդու մշտական ազդեցությունը, ինչպես և շփումն ականավոր հայ մտավորականների հետ: ''Այո, պաշարված եմ հնչյուններով: Քուն թե արթուն երազների մեջ եմ. միզարմացեք, եթե ասեմ, որ իմ տեսած երազներն էլ հնչյունների հետ են կապակցված: Հնչյուններից ես ընտրում եմ սրտահաճները և երգեր հորինում: Ինձ համար ազատ ժամ ունենալ նշանակում է կտրվել հնչյուններից, որը նույնն է, թե հրաժեշտ տալ կյանքին'',- ասել է Բաբաջանյանը:       ՝ mul.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
ԲՐԵԴ ՓԻԹԻ ԱՆՍՈՎՈՐ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ

  Երբևէ պատկերացրել էիք, որ ամերիկյան հայտնի դերասան և պրոդյուսեր, 49-ամյա  Ուիլյամ Բրեդլիին` Բրեդ Փիթին, կտեսնեիք այսպիսի տեսքով: Վերջերս դերասանը զրուցել է Interview ամսգրի աշխատակցի` Գայեմ Ռիչի հետ, ամսագրի նոր համարի վերաբերյալ: Սակայն ամենահետաքրքրաշարժը` ամսգրի համար Բրեդի ֆոտոշարքն է, որտեղ նրան կտեսնեք բազում հետաքրքիր պատկերներով: Հատկապես տպավորիչ է  հարավային հողատիրոջ տեսքով Բրեդ Փիթը, որ ուր որ է պատրաստվում է սեփական ձեռքերով  խեղդամահ անել դավաճան սիրուհուն: Հիշեցնենք, որ Բրեդ Փիթը “Ոսկե գլոբուս” մրցանակին է արժանացել “12 կապիկ” ֆիլմի համար, իսկ երկու անգամ էլ առաջադրվել է “Օսկար” մրցանակի: 
Սեքսը եւ կրոնական պատկանելիությունը

   Մուսուլմանները սեքսին լոյալ են վերաբերվում: Բազմաթիվ գրքեր կան, որոնք մանրամասն պատմում են ինտիմ կյանքի մասին եւ հրապարակվել են մզկիթների օրհնությամբ: Մինչամուսնական սեքսը մուսուլմանների մոտ արգելված է, ինչպես նաեւ մի շարք այլ կրոններում: Մասնագետները կարծում են, որ այդ արգելքը հաճախ բերում է հոմոսեքսուալ կապերի, ինչը մահմեդականների մոտ արգելվում է միայն այն դեպքում, եթե բռնի է կամ էլ ամբողջությամբ փոխարինում է հետերոսեքսուալ հարաբերություններին:  Իրական քրիստոնյանների համար մինչամուսնական ինտիմ կյանքը անհնար է, քանի որ մինչամուսնական սեքսն առանց օրհնության է, այսինքն՝ առանց սիրո, հետեւաբար մեղք է: Քրիստոնեությունն արգելում է սեքսը պահքի ընթացքում: Բայց այս արգելքը կոշտ չէ եւ ուժի մեջ է միայն երկու ամուսինների համաձայնության դեպքում: Այս կանոնները խիստ են միայն եկեղեցու սպասավորների համար: Քրիստոնեական եկեղեցին պաշտոնապես թույլ է տվել պահպանակներ գործածել միայն 2011թ.: Հուդայականության հետեւորդները հավանության են արժանացնում մարմնական սերը, բայց միայն ընտանիքում: Թալմուդը հստակորեն որոշում է տղամարդու ինտիմ պարտականությունները՝ փորձել ունենալ բազում զավակներ եւ հոգալ այն մասին, որ կինը եւս հաճույք ստանա անկողնում: Նույնիսկ կան հատուկ ցուցումներ, թե ինչպես դա անել:  Բուդդայականության մեջ խիստ կանոններ չկան, որոնք ընդգծեն սեռական հարաբերությունները: Բուդդայականները հաճույքը բարձր են դասում սեքսից եւ չեն արգելում ինտիմ հարաբերություններ ունենալ մինչ ամուսնությունը: Գլխավորն ամեն պատահածի հետ չկենակցելն է: Վատ է համարվում միայն բռնի սեքսը, հաշվենկատ սեքսը եւ երեխաների հետ սեքսը:   ՝ top-   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ինքնասպան է եղել լեգենդար մարդ-վագրը.

  ԱՄՆ-ում մահացել է Դենիս Ավները, ով հայտնի է շատերին կատարած վիրահատություններով, որի արդյունքում դարձել էր «մարդ-վագր»: 54-ամյա Ավների դին հայտնաբերվել է Նևադա նահանգի Թոնոփա քաղաքի իր տանը։ Նրա մահվան պատճառը դեռ հայտնի չէ՝ չնայած վարկած կա, որ նա ինքնասպան է եղել: Դենիս Ավները սկսել է փոփոխություններ կատարել իր մարմնի հետ 1985 թվականից, երբ առաջին անգամ մեծ քանակությամբ դաջվածքներ էր արել սեփական մարմնի վրա`մեծ սեր ունենալով վագրերի նկատմամբ։ Նա ձգտում էր առավելագույնս նմանվել կատվազգիների ու հանուն դրա բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների էր կատարել` փոխելով շուրթերի ձևը, ատամները և այլն:     `Zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
Ջուս. Ինչ լավ է, որ ԵՍ ԸՆԿԵՐ ՉՈՒՆԵՄ

  Ինչ լավ է, որ ես ընկեր չունեմ: Նայում եմ կողքիս աղջիկներին, ամեն 5 րոպեն մեկ զանգում- հարցնում են` որտե՞ղ ես, հիմա ի՞նչ ես անում, ո՞ւր ես: Տնաշեն, այնպես եմ ուզում, որ պատասխանեն,- տղայենց տանն եմ ու սեքսով եմ զբաղվում: Լավ է՞... Հ.Գ. Ի՞նչքան կարելի է նույն հարցը տալ` ուր ես, ուր ես... ֆուուուու !   Գրառումը`երգչուհի Ջուսի ֆեյսբուքյան էջից   `asekose.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Հայ դաշնակահարը կկատարի ամերիկացի բացառիկ կոմպոզիտորի ստեղծագործությունները

  Հայաստանի ամերիկյան համալսարանն այսօր կներկայացնի «Նվիրում Ջոն Քեյջի հիշատակին» դաշնամուրային համերգը` նվիրված ամերիկացի բացառիկ կոմպոզիտորի 100 ամյակին, ով նաև յուրահատուկ կատարող էր և երաժշտության տեսաբան: Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտնում է, որ մենահամերգը կատարվելու է հայ դաշնակահար Հայկ Մելիքյանի կողմից և լինելու է «1900+» 20-րդ դարի և ժամանակակից համաշխարհային դաշնամուրային երաժշտության համերգաշարի վեցերորդ համերգը:    Հայկ Մելիքյանը կատարելու է Ջոն Քեյջի և նրա սերնդակից կոմպոզիտորների` Հենրի Քոուելի, Ջորջ Քրամի, Մորտոն Ֆելդմանի և Էլիոթ Քարթերի  ստեղծագործությունները:   Լինելով երաժշտության մեջ ինդետերմինիզմի, էլեկտրոակուստիկ երաժշտության և երաժշտական գործիքների ոչ ավանդական կիրառման բնագավառում նորարար` Քեյջը դարձավ հետպատերազմյան ավանգարդիզմի առաջատար դեմքերից մեկը: Երաժշտական աշխարհի քննադատները նրան որակեցին իբրև 20-րդ դարի ամենաազդեցիկ ամերիկացի կոմպոզիտորներից մեկը: Նա նաև իր ուրույն ձեռագիրն է թողել ժամանակակից պարարվեստում` մեծապես ոգեշնչվելով բալետմեյստեր Մերս Քանինգհեմի հետ իր ծանոթությունից:    «1900+»-ը հայ հանրաճանաչ դաշնակահար Հայկ Մելիքյանի նախաձեռնությունն է, որը մեկնարկել է 2009թ.` նպատակ հետապնդելով երևանյան հանդիսատեսին ներկայացնել աշխարհի տարբեր երկրների կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունները` գրված 1900թ.ց հետո: «1900+» շրջանակներում կազմակերպվում են մրցույթներ` կոմպոզիտորների համար, կատարվում համաշխարհային պրեմիերաներ, տպագրվում է երաժշտական գրականություն և թողարկվում են ձայնագրություններ:    ՝ shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :