Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Գարիկ Պապոյանի եւ Նարինե Դովլաթյանի անակնկալը.

  Նոյեմբերի 6ն, Գարիկն իր էջում տեղադրեց տեղեկություն այս իրադարձության մասին, որը մեզ շատ հետաքրքրեց և մենք փորձեցինք պարզաբանել որոշակի մանրամասներ կապված տեսահոլովակի հետ: Երգը կոչվում է Opposite things: Խոսքերի և երաժշտության հեղինակը Գարիկն է: «Գարիկը դեռ անցած տարի էր գրել այդ երգն ինձ համար, ուղղակի զբաղվածության պատճառով չէր ստացվում այն ձայնագրել և հասցնել իր վերջնական տեսքին: Մի քանի ամիս առաջ ձայնագրեցինք ու նկարահանեցինք տեսահոլովակ»,- ասաց երգչուհին մեր կայքին տված հարցազրույցում: Գործիքավորումը ևս արվել է Գարիկի կողմից, ինչպես նաև նրանն են տեսահոլովակի հետ կապված բոլոր մտքերը: Տեսահոլովակը ռեժիսոր չունի: Նկարահանել է օպերատոր Դավիթ Այվազյանը: «Քանի որ մենք լավ ընկերներ ենք և երկուսս էլ փորձում ենք տարածել մեր սիրած ոճերը, մենք որոշեցինք միասին ունենալ մի երգ: Երգում Գարիկը նվագում է, իսկ ես երգում եմ»,- հավելեց երգչուհին: Տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա շատ շուտով, վստահ ենք` այն շատ սպասված է և շատ կուրախացնի լավ երաժշտություն սիրող հասարակությանը և «ռոք սերնդին»:   `artisto.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
Ռոման Բերեզովսկին գլխավորում է Թոփ տասնյակը.

  Թոփ 10 դարպասի պաշտպանումները. Բերեզովսկին գլխավորում է տասնյակը       Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը մեկ երեկոյի ընթացքում հավաքել է 70 հազար դոլար

  «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի` COAF, երեկվա նվիրատվությունների երեկոյին հավաքվել է 70 հազար դոլար, որը գրեթե կրկնակի ավել է նախորդ տարվա համանման  հավաքից: Սա Հայաստանում նվիրատվությունների արդեն երրորդ երեկոն է:   «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը գործում է 2004 թվականից եւ Արմավիրի եւ Արագածոտնի 11 գյուղում 15 միլիոն դոլարի ծրագիր է իրականացրել: Հիմնադրամի հիմնադիր, ամերիկահայ Գարո Արմենի խոսքով  հիմնադրամի դրսի նվիրատուների մեջ շատ են ոչ հայերը: «Ուրախությամբ ուզում եմ փաստել, որ հիմնադրամի ամերիկյան բարերարների հետ կողք կողքի մեր աշխատանքներում ներգրավվում են հայաստանյան անհատներ որ կազմակերպություններ` աջակցելով մարդկանց, որոնք այսօր դրա կարիքն ունեն»,- ասաց Գարո Արմենը:   ՝ aravot.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Կրեմլը պայթեցնելու մասին Նապոլեոնի նամակը վաճառվել է աճուրդում

  Ֆրանսիական Fontainebleau աճուրդի տանը վաճառվել է Նապոլեոն Բոնապարտի գաղտնագրված նամակը, որում նա Կրեմլը պայթեցնելու մտադրություն է հայտնում, հաղորդում է RBC Daily-ն:   Նամակը վաճառվել է 187 հազար ԱՄՆ դոլարով, այն դեպքում, երբ Fontainebleau-ում ի սկզբանե կարծել են, թե նմուշը կվաճառվի 10 – 15 հազար եվրոյով:   Իր արտգործնախարար Մարեին ուղղված նամակում Ֆրանսիայի կայսրը գրում է. «Ամսի 22 առավոտյան ժամը 3ն ես կպայթեցնեմ Կրեմլը»: Նամակում Նապոլեոնը գրում է, որ հոգնել է Ռուսաստանի դեմ իր արշավից: Հայտնի է, որ Ռուսաստանից նահանջելիս Նապոլեոնն իսկապես փորձել է քանդել Կրեմլը. նա պայթեցրել է պարսպի և շինությունների մի մասը:   ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Կնոջ ու տղամարդու կատարյալ մարմինները՝ ըստ կանանց, տղամարդկանց և աստղերի օրինակի

  Բրիտանիայի Նյու Քասլի համալսարանը հետազոտություն է անցկացրել` պարզելու իդեալական մարմնի մասին կանանց ու տղամարդկանց պատկերացումները, հայտնում է Daily Mail-ը:   Զարմանալիորեն ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք նշել են, որ կանայք պետք է լինեն բարակիրան, բայց ընդգծված բարեմասնություններով: Ուշագրավ է, որ 40 կանանցից 39-ը նշել են, թե իդեալական կնոջ մարմինը պետք է ավելի նուրբ լինի, քան իրենց սեփական մարմինը:   Ինչ վերաբերում է տղամարդու իդեալական մարմնին, ապա երկու սեռերը կրկին համաձայնության են եկել, որ դա պետք է լինի V-աձև՝ մկանուտ, նեղ իրանով, լայն ուսերով ու կրծքով: Այս համակարծությունը գիտնականներին թույլ է տվել արձանագրել, որ «գուցե իրականում տղամարդիկ ամենևին էլ Մարսից չեն, իսկ կանայք Վեներայից»:   Ըստ տղամարդկանց, սակայն, նշված իդեալական առնական տիպը պետք է ավելի մեծ կուրծք ու ազդրեր ունենա: Աստղերից իդեալական մարմնի մասին պատկերացումներին համապատասխանում են մոդել ու դերասանուհի Քելի Բրուքը և Ջեյմս Բոնդի երակատար Դենիել Քրեյգը: Ուսումնասիրությանը մասնակցել է 80 հետերոսեքսուալ ուսանող, որոնց միջին տարիքը 19 է:   ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ով է «Facebook» նոր բաժնետերը

    «Facebook» գլխավոր օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգը, գլխավոր հաշվապահ Դեյվիդ Սփիլեյն  ու գլխավոր իրավաբան Թեոդոր Ուլիոթը վաճառել են իրենց բաժնետոմսերը: Տնօրենը ընդհանուր առմամբ վաճառել է 353 հազ. բաժնետոմս` ընդհանուր 7,45 մլն դոլար արժողությամբ: Նրանցից  13,4 հազարը վաճառվել է 20,79  եւ 339,5 հազարը` 21,1 դոլարով: Գլխավոր հաշվապահը վաճառել է բաժնետոմսերի մի մասը` 5,4 մլն, իսկ իրավաբանը` 3,13 մլն դոլարով, հաղորդում է  «LifeNews»-ը: Նշում է, որ 43-ամյա Շերիլ Սանդբերգը  սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի բիզնես-գործընկերն էր: 2012թ. հունիսին նա դարձել էր տնօրենների կազմի առաջին կին ներկայացուցիչը:   ՝     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
ՄԵՐԱՅԱ ՔԵՐԻԻ ՆՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

  Սոցիալական կայքերում հայտնվել են սիրված երգչուհի Մերայա Քերիի նոր լուսանկարները, որոնցում պատկերված են նրա ամառային բուռն հանգստից դրվագներ: Լուսանկարչի դերում հանդես է եկել Նիկ Քեննոնը` երգչուհու ամուսինը, երկու հրաշք փոքրիկների հայրիկը: Նկարներից երևում է, որ փոքրիկները նպաստավոր և հոյակապ հանգիստ են անցկացրել ծնողների հետ: Նշենք, որ Մերայա Քերին շատ հոգատար մայրիկ է. նա հաճախ երեխաների համար կազմակերպում է տարատեսակ խնջույքներ և հանդիսություններ և միշտ սոցիալական կայքեր է ներբեռնում իր և ընտանիքի գլամուրային լուսանկարները: Իսկ վերջերս  Մերայա Քերին ընդգրկվել էր  "Exiner." կայքի կողմից կազմակերպված 10 ամենաանցանկալի երգերի ցանկում` զբաղեցնելով առաջին հորիզոնականը իր ''Triumphant'' երգով:    Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
; Грузовая резина http://benex.com.ua/. Купить резину на грузовой автомобиль по Украине : :