Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Լիլիթ Հովհաննիսյանը և սկյուռիկները.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՀԱՅՏՆԻ Է ԴԱՐՁԵԼ "МИСС УКРАИНА ВСЕЛЕННАЯ 2012" ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԻ ԱՆՈՒՆԸ

  Խարկով քաղաքում կրկին կայացել է քաղաքի ամենագեղեցիկ աղջիկ մրցույթ-փառատոնը:  "Королева Харькова 2012" հաղթող վերնագրում քսանամյա Անաստասիյա Չերնովան դարձավ "Мисс Украина Вселенная 2012" մրցույթի հաղթող, որը կայացել էր հոկտեմբերի 18ն: Իսկ ընդամենը երկու ամիս անց` դեկտեմբերի 19ն, Լաս Վեգասում կկայանա "Miss Universe" 61-րդ  միջազգային մրցույը, որում ներկա են լինելու աշխարհի շուրջ 80 երկրների մասնակիցներ: 2011 թվականին թագին արժանացել է Օլեսա Ստեֆանկոն:  Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Դժվար է հավատալ, որ նա կին է (տեսանյութ)

      ՝ gazeta.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՐՄԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ. ”ՀԱՍՏԱՏ ՍՈՎԱԾ ՉԵՄ ՄՆԱ”

  22-ամյա Արման Առաքելյանն, ով “Վրիժառու” ֆիլմում մարմնավորել է “Սաքուլի” կերպարը, այսօր հետ զրույցում տեղեկացրեց, որ ավարտել է միջնակարգ դպրոցը, այնուհետ սովորել “Առոմա” ուսումնական կենտրոնում, որը, կիսատ թողնելով, սկսել է նկարահանվել հայկական ֆիլմերում: Այժմ Արմանը որոշ ժամանակով դադարել է նկարահանումները, սակայն հաճախ կարճ դերերով հանդես է գալիս “Գեներալի աղջիկը” հեռուստասերիալում: Արմանի ամենաբաղձալի երազանքնը` մեծ ճանաչում ձեռք բերելն է, ինչն իր կարծիքով իրականանալու ճանապարհին է,-“ Ես դեռ շատ բացեր ունեմ, որ սովորելով պիտի լրացնեմ դրանք, փորձում եմ ավելի ամրանալ իմ սիրելի մասնագիտության մեջ և ձգտել հասնելու իմ երազանքին”: Արմանը նշեց, որ ֆիլմերում մարմնավորած իր կերպարները նման չեն իրական Արման Առաքելյանի կերպարին: Այն հարցին, որ այժմ, եթե ստանա առաջարկ նկարահանվելու որևէ ֆիլմում` կընդունի արդյոք, թե՝ ոչ, Արմանը պատասխանեց,-“Անպայաման կնկարահնվեմ, եթե կերպարն ինձ դուր գա”: Թե ինչով կզբաղվի, եթե չկարողանա կամ չստացվի դառնալ դերասան` ստացանք այսպիսի պատասխան,-“ Անկեղծ ասած երբևէ չեմ մտածել դրա մասին, սակայն հաստատ սոված էլ չեմ մնա”,- ժպտալով պատասխանեց երիտասարդը: Նշենք նաև, որ Արմանն արդեն գտել է իր երկրորդ կեսին, ում հետ և կկապի իր ամբողջ կյանքը:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Բացահայտում Լոխ Նեսսի հրեշի մասին.

  Լոխ Նեսսի հրեշի մասին առեղծվածը դեռ վաղուց է արժանացել հետազոտողների հետաքրքրությանը:Բազմաթիվ մարդիկ փաստում են,որ տեսել են հրեշին Շոտլանդիայի Լոխ Նեսս լճի ջրերում:Նաև հայտնի էր այն տեսակետը,որ այն մի սուտ է,որը հորինել էր լճի հարակից հյուրանոցի տնօրենը,որպեսզի մշտական այցելուներով ապահովեր հյուրանոցը,բայց այդպես չէր...   Կոորդինատներ Google Earth համար-57°12'52.13"N 4°34'14.16"W     Հեղինակ՝ Ռուբեն Եսայան   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԳՎԻՆԵԹ ՓԵԼՏՐՈՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է 'ՏՈՐՈՆՏՈ 2012' ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻՆ

  Օրերս սիրված դերասանուհի Գվինեթ Փելտրոուն ներկայացել է ''Շնորհակալ եմ փոխանակման համար'' ֆիլմի պրեմիերային, որը տեղի է ունեցել ''Տորոնտո 2012'' կինոփառատոնի ժամանակ: Գվինեթը վերոնշյալ ֆիլմի գլխավոր հերոսուհին է: Ֆիլմը պատմում է երեք անձանց մասին, ովքեր բուժվում են հատուկ կլինիկայում` սեքսուալ կախվածությունից: Այդ ֆիլմում նա մարմնավորում էր դերասան Մարկո Ռուֆֆալոյի սիրուհու դերը: Գվինեթը, ով վերջերս անընդհատ կիսվում էր իր գեղեցկության գաղտնիքներով, այդ նշանակալից օրվա համար ընտրել էր գայթակղիչ սև զգեստ, որի մեջքի հատվածն ամբողջովին բաց էր, իսկ դասական զգեստն ընդգծել էր կիսակոշիկներով, որոնց գունային գաման համապատասխանում էր սևի, սպիտակի և կարմիրի համադրությանը: Իսկ Մարկն ընտրել էր սև կոստյում և մուգ մոխրագույն փողկապ: Դերասաններն, ովքեր ֆիլմում նկարահանվել են շատ ռոմանտիկ և ինտիմ կադրերում, կարմիր գորգի վրա նույնպես շատ ներդաշնակ են դիտվել: Նրանք միջոցառման ողջ ընթացքում ժպտացել են և զրուցել են իրենց համակիրների հետ: Ի դեպ, ֆիմում երրորդ սեքսամոլի դերը խաղացել է երգչուհի Փինկը, ով ֆիլմում նկարահանվելու համար հատուկ փոխել է իր արտաքին տեսքն ու ոճը: Ծանրաբեռնվածության պատճառով երգչուհին ցավոք սրտի ֆիլմի պրեմիերային ներկա չի գտնվել:    Նյութը պատրաստեց`  Մարգարիտ Ավետիսյանը
Ով է գողացել Բելմոնելդոյի ժամացույցը

    Խուզարկության ժամանակ կորել է ֆրանսիացի դերասան Բելմոնդոյի Breitling մարկայի ժամացույցը։ Ինչպես հաղորդում են բելգիական ԶԼՄ-ները, այն գնահատվում էր 10 հազար եվրո։ Բելգիայի ոստիկանական ծառայություները վերահսկող մշտական հանձնաժողովն արդեն սկսել է հետախուզությունը՝ կորուստը հայտնաբերելու նպատակով։ 2007 թվականին Բելմոնդոյի նախկին ընկերուհի Բարբարա Հանդոլֆիի Օստենդի առողջարանում գտնվող առանձնատանը ոստիկանները փնտրում էին անօրինական պահվող թմրամիջոցներ։ Խուզարկության ժամանակ, բացի վերը նշվածից, առգրավվել են Բելմոնդոյի եւս մի քանի ժամացույց Cartierց, զարդեր եւ փաստաթղթեր։ Բայց այս ամենը վերադարձվել է տերերին։ Իսկ Breitling ժամացույցն անհետ կորել է։ Կասկած կա, որ այն գողացել են այդ գործում ներգրավված ոստիկանները։   ՝    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
; : :