Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Այսօր դերասան Սերգեյ Դանիելյանը դարձավ 48 տարեկան

    Այսօր դերասան Սերգեյ Դանիելյանի ծննդյան 48-րդ տարեդարձն է: Այդ առիթով Սերգեյի ֆեյսբուքյան էջում նրան շնորհավորել են նրա ընկերները, կոլեգաները, երկրպագուները: Իր ծննդյան օրը դերասանն անց է կացնելու կամերային թատրոնում, խաղալու է «Շարքային Դանիելյան» ներկայացումը: Ձեզ ենք ներկայացնում դերասանի արված հայտարարությունը ներկայացման մասին.  Սիրելի՛ հանդիսատես, այսօր, նոյեմբերի 8ն՝ 19.00ն, Կամերային թատրոնում խաղալու եմ «Շարքային Դանիելյան» ներկայացումը: Այն իմ բանակային կյանքի մասին է: Ես ծառայել եմ Սովետական միության օրոք և կոլորիտը պահպանելու նպատակով չեմ խուսափել հայհոյանքներից և ռուսական բանակային սլենգից: ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՄ` մեղմ սիրտ և կուսական ականջներ ունեցողներին` մի՛ եկեք: Հատկապես այս ներկայացումը ձեզ հակացուցված է: Սիրով ձեր` Սերգեյ Դանիելյան Հեռ. 010- 56- 60- 70   `Zh.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԸ ՋԵՐՄԱՆՈՒՄ Է ՄԱՅԱՄԻԻ ԱՐևԻ ՆԵՐՔՈ

  Էքստրավագանտ Ջենիֆեր Լոպեսին այս անգամ նկատել են Մայամիում: Երգչուհուն պապարացիները լուսանկարել են Կասպեր Սմարտի ընկերակցությամբ: Նրանք հանգստանում էին ''Մայամի'' հյուրանոցային համալիրի համար նախատեսված լողափում: Լոպեսը վայելում էր իր հանգիստը, իսկ ահա Կասպեր Սմարտը շատ ակտիվ էր: Հիշեցնենք, որ վերջին մեկ ամիսների ընթացքում անընդհատ լուրեր էին պտտվում, որ զույգը շուտով վերջնականպես կբաժանվի, բայց դրանք ուղղակի լուրեր էին: Ճիշտ է` զույգը վերջերս անընդհատ վիճաբանություններ էր ունենում, որոնք հասարակական բնույթ էին կրում, բայց ոչինչ հենց այնպես չի լինում: Ի դեպ նշենք, որ Ջենիֆեր Լոպեսը թողարկելու է իր մասին պատմող ֆիլմ:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ՄԵԼԱՁԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է` “ՎԻԱ ԳՌԱ” ԽՄԲԻՑ, ՍԱՆՏԱ ԴԻՄՈՊՈՒԼՈՍԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

  Վերջերս կայացավ, “ՎԻԱ Գռա” խմբի երգչուհիներից մեկի` Սանտա Դիմոպուլոսի հարսանյաց հանդիսությունը: 25-ամյա Սանտայի փեսացուն հայտնի գործարար Վլադիմիր Սամսոնենկոն է: Սանտայի համար կարծես հաջողության մի դուռը բացվեց, մյուսը` փակվեց: Լուրեր էր պտտվում, թե Սանտան շուտով լքելու է խումբը: Եվ իսկապես այդպես էլ եղավ: Երգչուհու ամուսնությունից որոշ ժամանակ անց, “ՎԻԱ Գռա”  խմբի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն երգչուհուն հեռացրեց խմբից: Հարցազրույցներից մեկի ժամանակ Մելաձեն հայտնել է ,-“ Սանտան այլևս չի աշխատում մեզ մոտ: Ես նրա հետ, մինչ հարսանիքը և ոչ էլ հարսանիքից հետո, չեմ վիճել: Նա պարզապես համապատասխան չէ խմբին: Դա պարզվել է շատ վաղուց, որ նա չի սազում ոչ խմբին, ոչ էլ բեմին: Մի խոսքով չի համապատասխանում”: Հիշեցնենք, որ նախկինում, Մելաձեն հարցազրույցներից մեկի ժամանակ հայտնել է, որ իր սպասելիքները Սանտայից ` շատ մեծ են: Եվ անձամբ, երգչուհին հուզված էր, որ ընդգրկվել էր այդ թիմում և խոստովանել էր, որ երկար ժամանակ էր ինչ ցանկանում էր երգել խմբի հետ: Սակայն ցավոք երազանքի իրականացումը տևեց շատ կարճ: Նշենք նաև, որ “ՎԻԱ Գռա” խումբն արդեն համերգներով հանդես է գալիս, սակայն` առանց Սանտայի: Իսկ այդ ընթացքում պրոդյուսերները փնտրում են խմբի երրորդ ներկայացուցչուհուն, որովհետև Մելաձեն խոստացել է, որ “ՎԻԱ Գռա”   խումբը երբեք չի “ընկնելու”:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Շուշան Պետրասյանը Մրոյին ուզում է դարձնել Թերլեմեզյանի տնօրեն

  Օրերս Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալվարդ Պետրոսյանի հարսը՝ Աննա Մնացականյանը: Թափուր տեղի համար մրցույթը դեռևս չի կայացել:Սակայն, մեր տեղկություններով երգչուհի ԱԺ, պատգամավոր Շուշան Պետրասյանը այդ պաշտոնում ուզում է տեսնել այլ մարդու: Նա քայլեր է ձեռնարկում, որպեսզի տնօրենի պաշտոնում հայտնվի երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն:  Հիշեցնենք, որ մինչ այդ քոլեջի տնօրենի պաշտոնում շատ երկար տարիներ եղել է նախ Ալվարդ Պետրոսյանի եղբայրը՝ լուսահոգի Սամվել Պետրոսյանը, եւ ապա որդին՝ լուսահոգի Նարեկ Առուշանյանը:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՋԱՍԹԻՆ ԹԻՄԲԵՐԼԵՅՔԸ ԵՎ ՋԵՍՍԻԿԱ ԲԻԼԼԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ

  Լուրերն այն մասին, որ Ջասթին Թիմերլեյքը և Ջեսսիկա Բիլլը շուտով ամուսնանալու են, հայտնվել է դեռ 2011 թվականի դեկտեմբեր ամսից: Բայց չգիտես ինչու փեսան և հարսնացուն արարողությունը երկարաձգեցին մինջև մեկ տարի: Եվ ահա, վերջապես հայտնի դարձավ, որ երկարատև սպասված արարողությունը կայանալու է այս շաբաթ կամ կիրակի օրը: Դա հաստատում են զույգի ընկերները և պապարացիների հաջողեցրած լուսանկարները, որտեղ Ջեսսիկան  Փարիզի հարսանյաց սրահներից մեկում  փորձում է հարսանեկան զգեստը: Իհարկե, մանրամասները հարսանիքի վերաբերյալ  պահվում են գաղտնի: Հայտնի է միայն, որ հարսանեկան արարողությունը անցկացվելու է ինչ-որ տեղ Իտալիայում, իսկ հանդիսությանը հրավիրվել են միայն զույգի հարազատները և մտերիմ ընկերները: Նախապես շնորհավորում ենք զույգին` այդ գեղեցիկ արարողության կապակցությամբ:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
«Աուդի» կոնցեռնը մեքենաներ է նվիրել «Ռեալի» ֆուտբոլիստներին

  Մադրիդի «Ռեալի» հովանավորներից մեկը` գերմանական «Աուդի» կոնցեռնը, 25 մեքենա է նվիրել Արքայական ակումբի ֆուտբոլիստներին: Կրիշտիանու Ռոնալդուին բաժին է հասել 166 հազար եվրո արժողությամբ R8 Coupé: Ակումբի մնացած ֆուտբոլիստների մեծ մասը և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ավելի համեստ ընտրություն են կատարել` Q7, որի արժեքը չի գերազանցում 90 հազար եվրոն: «Աուդիի» կողմից «Ռեալին» տրված մեքենաների ընդհանուր արժեքը կազմել է 1.8 միլիոն եվրո:   `Zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Երկրորդ ամուսնության հաջողության գաղտնիքները

  Որոշ զույգերի կարծիքով երկրորդ ամուսնությունը շատ ավելի ծանր է, քան նախորդը, հատկապես առաջին մի քանի ամիսները: Իսկ ինչու՞ է դա այդպես: Արդյոք առաջին ամուսնության ժամանակ զույգը դեռ չի՞ գիտակցում ստանձնած պատասխանատվության աստիճանը, թե՞ սկսում են հասկանալ թույլ տված սխալները եւ առաջանում է հետեւյալ սկզբունքը. «այլեւս երբեք եւ ոչ մի դեպքում»: Միգուցե դա է երկրորդ ամուսնության հաջողության գաղտնիքը: Երկրորդ ամուսնության ժամանակ կինը դառնում է ավելի համբերատար, հանում է «վարդագույն ակնոցը», չի իդեալականացնում, ավելի թեթեւ է վերաբերվում այն մանրուքներին, որոնք նախկինում իրեն նյարդայնացնում էին, մի խոսքով դառնում է ավելի իմաստուն (իհարկե ոչ բոլորը): Ցանկացած ամուսնության հաջողության գաղտնիքը համատեղելիությունն է: Իսկ մեկ մարդու հետ հարաբերություններ ունենալու փորձը փոխանցվում մեկ ուրիշի հետ հարաբերություն ունենալիս, պարզապես պետք է կարողանալ հաղթահարել դժվարությունները: Ամեն դեպքում առաջին ամուսնության փորձը կարեւոր դեր է խաղում: Հավանաբար, պետք է անցնել այդ ամենի միջով, վերլուծել նախկինում կատարած սխալները, մի փոքր փոխվել, շարունակել կյանքը եւ ամեն ինչ լավ կլինի:   ՝ www.forwoman.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :