Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ինչու՞ է դարպասապահը ստիպված որսում գնդակները.

        Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
ՋԵՆՆԻՖԵՐ ԼՈՈՒՐԵՆՍԸ «ԼՔԵԼ Է» ԼՈՍ-ԱՆՋԵԼԵՍԸ

  Օգոստոսի 22ն հանրահայտ դերասանուհի Ջեննիֆեր Լոուրենսին նկատել են Լոս-Անջելեսի օդանավակայանում: Զարմանալի էր, բայց դերասանուհին ուղևորվում էր Վրաստան: Ջեննիֆերի հագուկապից երևում էր, որ դրանց ընտրությանը երկար ժամանակ չի հատկացրել. նա հագել էր նեղ ջինսե տաբատ, սպիտակ տոպանման վերնաշապիկ, կրել էր արևային ակնոցներ, որոնց միջոցով քողարկել էր անհարդար դեմքը: Ի դեպ վերջերս տված իր հարցազրույցներից մեկում Լոուրենսը նշել է, որ չի հարմարվում մոդայիկ կամ օֆիցիալ հագուստներին, և դրանք հագնում է միայն աշխատանքի գնալիս:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Սեքսը եւ ինտերիերը. ի՞նչ փոխազդեցություն կարող է լինել

  Երևի բազմիցս զգացել եք, որ անկողնու պարագաների կամ ննջասենյակի պատերի գույնը ազդում են Ձեր սեռական կյանքի որակի վրա: Դա իրոք այդպես է: Կարմիր սավանը կամ ննջասենյակի պատերի մանուշակագույնը Ձեզ կրքի գիրկը կնետեն: Մասնագետները խորհուրդ են տալիս չափից դուրս կրքոտ մարդկանց խուսափել այդ գույներից' փոխարենն ընտրելով պաստելային գույներ, որոնք կհանգստացնեն Ձեր շուտ բորբոքվող կրքերը: Այն ամուսինները, ովքեր դեռևս վախվորած են ինտիմ հարցերում, պետք է գնեն անկողնու զմրուխտագույն պարագաներ: Այդ գույնը կտրամադրի փորձարկումների գնալ: Եթե զույգը շատ է աշխատում ինտելեկտուալ իմաստով, ապա գիշերը ցանկալի է հանգստանալ կապույտ անկողնում, իսկ եթե հոգնում է ֆիզիկապես, ապա' կանաչ: Եթե Ձեզնից մեկը ցանկանում է նիհարել, և սեքսը դրա միջոցներից մեկն է, ապա խուսափեք նարնջագույնը ննջասենյակ մտցնելուց, քանի որ այդ գույնը արագ քաղց է արթնացնում: Եթե ցանկանում եք Ձեր սեքսուալ փորձին նորություն ավելացնեք, ապա կարող եք գնել մուգ ոսկեգույն անկողնային պարագաներ: Երիտասարդ զույգերը կարող են ավելի վառ հարդարանք ընտրել ննջասենյակի համար: 3-5 տարի համատեղ կյանքը թույլ է տալիս ունենալ գույնզգույն ննջասենյակ, բայց երկար տարիներ միասին ապրելուց հետո լավ կլինի բավարարվել 1-2 գույնով: Մուգ մանուշակագույնը կավելացնի խաղալու ցանկությունը, և Ձեր սեքսուալ փորձարկումներն անմոռանալի կդառնան: Զույգերը, որ հաճախ են վիճում, պետք է խուսափեն մուգ դեղինից, գազարագույնից, վառ կարմիրից: Այդ գույները ոչ միայն կիրքն են ավելացնում, այլև կրակին յուղ լցնելու հատկություն ունեն: Փոխարենը այդպիսի զույգերը կարող են ընտրել կեղտոտ դեղինի կամ կապույտի երանգները: Եթե չեք ցանկանում սեռապես «շուտ ծերանալ», ապա խուսափեք շագանակագույնից, քանի որ հենց այդ գույնն է մյուսներից ավելի շատ նպաստում օրգանիզմի ծերացմանը:   `ledy   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Գարիկ Պապոյանի եւ Նարինե Դովլաթյանի անակնկալը.

  Նոյեմբերի 6ն, Գարիկն իր էջում տեղադրեց տեղեկություն այս իրադարձության մասին, որը մեզ շատ հետաքրքրեց և մենք փորձեցինք պարզաբանել որոշակի մանրամասներ կապված տեսահոլովակի հետ: Երգը կոչվում է Opposite things: Խոսքերի և երաժշտության հեղինակը Գարիկն է: «Գարիկը դեռ անցած տարի էր գրել այդ երգն ինձ համար, ուղղակի զբաղվածության պատճառով չէր ստացվում այն ձայնագրել և հասցնել իր վերջնական տեսքին: Մի քանի ամիս առաջ ձայնագրեցինք ու նկարահանեցինք տեսահոլովակ»,- ասաց երգչուհին մեր կայքին տված հարցազրույցում: Գործիքավորումը ևս արվել է Գարիկի կողմից, ինչպես նաև նրանն են տեսահոլովակի հետ կապված բոլոր մտքերը: Տեսահոլովակը ռեժիսոր չունի: Նկարահանել է օպերատոր Դավիթ Այվազյանը: «Քանի որ մենք լավ ընկերներ ենք և երկուսս էլ փորձում ենք տարածել մեր սիրած ոճերը, մենք որոշեցինք միասին ունենալ մի երգ: Երգում Գարիկը նվագում է, իսկ ես երգում եմ»,- հավելեց երգչուհին: Տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա շատ շուտով, վստահ ենք` այն շատ սպասված է և շատ կուրախացնի լավ երաժշտություն սիրող հասարակությանը և «ռոք սերնդին»:   `artisto.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
Մենք ընտրում ենք նրան, ումից ավելի շատ ենք վախենում

  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դերասանուհի Լալա Մնացականյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում քաղաքական գործիչների ելույթները հիշեցնում են բաժակաճառեր. «Հայաստանում իշխում է վախի մթնոլորտը: Մենք ընտրում ենք նրան, ումից ավելի շատ ենք վախենում, իսկ այն երկրում, որտեղ մարդիկ ապրում են վախի մտնոլորտում, ստրկանում կամ ուղղակի փախչում են»: Հարցին՝ նախագահի թեքնածուներից ում նախապատվություն կտար, նա պատասխանեց, որ որոշակի կարծիք իր մոտ չի ձեւավորվել ու դեռեւս չի տեսնում այն ռեալ ուժը. «Անհրաժեշտ է երկրում հաստատել օրենքի իշխանություն, երբ բոլորը՝ նույնիսկ այդ օրենքները ստեղծողները ենթարկվեն, պատասխան տան նրա առջեւ։ Կարեւորում եմ ազգանվեր նոր սերնդի դաստիարակումն, որ հիմա չի արվում, մենք դաստիարակում ենք հայրենիքը սիրող ու նրա համար մեռնող, այլ ոչ թե հայրենիքի համար ապրող սերունդ։ Անհրաժեշտ է կատարել կառուցվածքային փոփոխություններ, իսկ հիմա մենք բոլորս նույն կաթսայում ենք, իսկ վիշապը ծնում է նոր վիշապիկներ։ Վարչապետ կամ նախագահ մարդիկ տարիներով մշակում ու դաստիարակում են, իսկ այն ինչ հիմա կատարվում է, դժվար թե առողջ մի ուժ ընտրելու հնարավորություն տա, ով կկարողանա արժանապատիվ կրել այդ բեռը»։ «Ես իմ գործում անկեղծ ու մաքուր եմ, կատարում եմ միչեւ վերջ, բայց ավելի մեծ պատասխանատվություն, թե որն է ճիշտն ու սխալը, ես չեմ համարձակվի իմ ուսերին կրել»,- ամփոփեց դերասանուհին։   `Zh.    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Բրիթնի Սփիրսը Forbes վարկածով ճանաչվել է ամենաբարձր վարձատրվող երգչուհին

     Ամերիկյան Forbes հանդեսը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ցանկը: Վարկանիշի առաջին տեղում 31-ամյա փոփ աստղ Բրիթնի Սփիրսն է, որը նախորդ տարվա մայիսից մինչև այս տարվա մայիսը վաստակել է 58 մլն դոլար: Մեծ խզումով երկրորդ տեղում է 22-ամյա քանթրի կատարող Թեյլոր Սվիֆթը, որը մեկ տարում 57 մլն դոլար է վաստակել: Եռյակը եզրափակում է 24-ամյա փոփ աստղ Ռիհաննան: Նա վաստակել է 53 մլն դոլար: Forbes վարկանիշը կազմվում է սեփական տվյալների, ինչպես նաև շոու բիզնեսի ինսայդերների հետ հարցազրույցների հիման վրա:     ՝ PanARMENIAN.Net     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
ՋԵՍՍԻԿԱ ԱԼԲԱՆ ՕՐԸ ՆՎԻՐԵՑ ՕՆՈՐԻՆ

  Սեպտեմբերի 27ն Ջեսսիկա Ալբան որոշեց օրն անցկացնել դստեր` Օնորի հետ: Դերասանուհին և Օնորը շրջեցին խանութներով, որից հետո որոշեցին ընդմիջել` ուժ հավաքելու համար: Երեխան գնալով ավելի է նմանվում հանրաճանաչ մայրիկին: Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Ալբան համատեղել եր զբոսանքը մարզանքի հետ: Սեպտեմբերի 22ն Ալբան դուրս էր եկել ման գալու ամուսնու և երեխաների հետ Բեվերլի Հիլլզի պարկում: Դերասանուհին փորձում էր վազել կարճ տարածության վրա, և իզուր չէր, որ Ալբան այդ օրը հագել էր սպորտային համազգեստ: Իսկ ահա Կեշան բավականին ծանրաբեռնված էր, ՈՒորենը Հեվենի մասին էր հոգ տանում, իսկ մանկասալյակում տեղ էր  գտել նրանց առաջնեկը` Օնորը:   Նյութը պատրաստեց՝ Տիգրան Հակոբյանը
; : :