Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Չինացի զույգը նկարվել է 88 տարվա ամուսնությունից հետո

  88 տարվա ամուսնացած չինացի զույգը, ի վերջո կարողացել է ձևավորել իրենց ամուսնական ալբոմը: Այս մասին գրում է Lenta լրատվական կայքը:  Նկարների մեջ պատկերված են 101 ամյա ամուսինն ու 103 տարեկան կինը` հարսանեկան զգեստներով: 1924թն, իրենց ամուսնության օրը նրանք չեն կարողացել անմահացնել իրենց:  Այժմ, լուսանկարչությամբ զբաղվող չինական կազմակերպություններից մեկը առաջարկել է զույգին մասնակցել ֆոտոսեսիաների:    ՝shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Վահրամ Պետրոսյանը Թաքնված Տաղանդում.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԷՐԻԿ ՕՀԱՆՅԱՆԸ ԱՇԽԱՏԵԼ Է ԱԼՅՈՒՄԻՆԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ

  Այսօր հետ զրույցում Էրիկ Օհանյանը, ով “ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄՈՒԱՅ ԹԱՅ- ԲՈՔՍԻՆԳԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ” նախագահն է` տեղեկացրեց, որ մասնագիտությամբ կասկադյոր է: Սովորել է Երևանի Ֆիզիկական Կուլտուրայի Պետական Ինստիտուտում, որն ավարտելուց հետո սկսել է դասավանդել Երևանի Թատերական Ինստիտուտում, որպես կասկադյորների դասախոս: Սակայն իր հիմնական մասնագիտությունը համարում է մանկավարժությունն ու դերասանությունը: 1998 թվականից սկսել է նկարահանվել գեղարվեստական ֆիլմերում: Առաջին անգամ նկարահանվել է “Չգրված օրենք” գեղարվեստական ֆիլմում: Մի քանի գեղարվեստական ֆիլմերից հետո, առաջարկներ է ստացել նկարահանվել հեռուստասերիալներում: Այժմ դերասանը զբաղված է նոր ֆիլմի նկարահանուներով, որտեղ բեմադրում է մարտական տեսարաններ: Ֆիլմը պայմանականորեն կոչվում է “Գարեգին Նժդեհ”, որի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է: Էրիկը անկեղծանալով հետ՝ պատմեց իր առաջին աշխատավարձի մասին,-“ 17 տարեկանից սկսել եմ աշխատել: Առաջին աշխատավարձս ստացել եմ ալյումինի գործարանի “Լիցեյկա” կոչվող ցեխում աշխատելիս, որը կազմել է 27.000 դրամ և այն ծախսել եմ `գնելով տան համար անհրաժեշտ պարագաներ ու երջանկացած վերադարձել եմ տուն (ժպտում է)”: Էրիկը, 1994 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը, ամուսնացել է դասընկերուհու հետ,-“ Անկեղծ ասած, ես ու կինս որոշել էինք ամուսնանալ 23 տարեկան հասակում, սակայն հայրիկիս վաղաժամ մահը ստիպեց փախցնել կնոջս”: Էրիկն այժմ ունի  երկու տղա և մեկ աղջիկ: Ազատ ժամանակ Էրիկը նախընտրում է լսել Յանիի ստեղծագործությունները և Սոֆի Մխեյանի երգերը:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՓՈՔՐԻԿ ԲԵՔՀԵՄԸ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՄՈՐ ԳՆՈՒՄՆԵՐԻՆ

  Նա ընդամենը 15 ամսական է, սակայն Խարպեր Բեկհեմը արդեն շատերի համար հայտնի փոքրիկ է դարձել: Պապարացնինեը Վիկտորիային հանդիպել էն Բևերլի Հիլզում, նրանք գնացել էին մթերային խանութ գնումների: Փոքրիկ Բեքհեմը կլանված հետևում էր գնումների ընթացքին, որպեսզի երեկոյան եղբայն ու հայրիկը սոված չմնային: Հիշեցնենք, որ Վիկտորիա Բեքհեմը Elle France հերոսուհին էր դարձել: Նշենք նաև, որ վերջերս Վիկտորիա Բեքհեմը հայտարարել էր, որ իրեն երբեք չեն տեսնի սպորտային հագուստով: Իսկ այդ խոսքից մի քանի օր անց, պապարացիները Վիկտորիային տեսել են սպորտային հագուստով, երբ իր մեծ տղայի հետ պատրաստվում էր խաղալ թենիս:     Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՄԱՌ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔՈՒՄ

  armcatalog.. կայքը զրուցեց սիրված երգչուհի Հասմիկ Կարապետյանի հետ, ով ինչպես միշտ շատ ծարնրաբեռնված լինելու պատճառով, այս ամառ ևս չի կարողացել լիարժեք հանգստանալ:- Այս ամառն ինձ համար շատ բեղուն էր և ստեղծագործական: Չնայած կարող եմ ինչ-որ չափով նաև հանգիստ համարել, բայց, այնուամենայնիվ, որոշել եմ ձմռանը, իսկ եթե կրկին չհաջողվի, ապա մյուս տարվա ամռանը լիովին լիցքաթափվել` առանց գործնական գոծընթացի համատեղության: Նախ ասեմ, որ իմ և Դեր Հովայի համագործակցության շնորհիվ ծնվել է զուգերգ, որի խոսքերի և երաժշտության հեղինակը անձամբ ես եմ, իսկ պրոդյուսինգով զբաղվել է Դեր Հովան, ինչպես նաև համագործակցել ենք ռեժիսոր Սերժ Գաբյանի հետ: Երգը կոչվում է ''Անհնարը'', որի տեսահոլովակն արդեն պատրատ է և շուտով սպասում ենք տեսահոլովակի պրիմիերային: Հաջորդ երգը, որը կրկին ծնունդ առավ ամռան ընթացքում, կոչվում է ''Որ կգամ'', որի խոսքերի հեղինակն է Վարդան Զադոյանը, մեղեդին կրկին գրել եմ ես, իսկ երաժշտական պրոդյուսինգով զբաղվել է ''Դորիանս'' խմբի ստեղնահարը` Արման Փահլևանյանը: Նշեմ, որ սա իմ և Արման Փահլևանյանի երկրորդ համագործակցությունն էր: Այս ընթացքում աշխատել եմ նաև թվով 5-րդ ձայնասկավառակիս թողարկման վրա:Նշենք, որ Հասմիկ Կարապետյանը օգոստոս ամսվա վերջին` 17-27-ն ընկած հատվածում, գտնվել է ՌԴ-ում, մասնակցել է ''Ոսկե ծիրան'' երգի փառատոնին: -Այո', ես, երգչուհի և ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, Արսեն Գրիգորյանը` Մրոն, և երգչուհի Մարթա Կիրակոսյանը գտնվել ենք ՌԴ Տուապսե ծովափնյա քաղաքում և մասնակցել ենք վերոնշյալ երգի փառատոնին, որը կազմակերպվել էր երկրորդ անգամ: Նաև նշեմ, որ մեր նվերն ենք մատուցել նրանց` այս տարի մենք գրել են փառատոնի օրհներգը, որի երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերի հեղինակն է Սուսաննա Մարտիրոսյանը, գործիքավորումն իրականացրել է Արման Փահլևանյանը, իսկ այս ամենը կոորդինացրել և նախագահել է Շուշան Պետրոսյանը: Երգը գրվել է ռուսերենով, քանզի նվիրվել ենք Ռուսաստանում բնակվող հայերին: Կարող եմ ասել, որ 10 օրյա բուռն հանգիստ ենք ունեցել Սև ծովի ափին:- Ինչու՞ է Հասմիկ Կարապետյանը թողարկում ձայնասկավառակ, երե շատ երգիչ-երգչուհիներ խուսափում են այդ ծախսատար և անեկամտաբեր գործընթացից:- Իմ կոլեգաները ճիշտ են նշել` ձայնասկավառակի թողարկումը գնալով իմաստազրվում և արժեզրկվում է: Այո', այն կախված է ահռելի ներդրումների հետ, իսկ այս ամենին զուգընթաց հայ կատարողները մինչև օրս ապահովագրված չեն մինչև ձայնասկավառակի թողարկումը` պարունակվող երգերի բարձրաձայնումից: Ճի'շտ է, այժմ գործում է ''Հայ հեղինակ'' իրավաբանական կազմակերպությունը, բայց, այդուհանդերձ, մեր հեղինակային իրավունքները լիարժեք ապահովագրված չեն:Ուղղակի կարող եմ ասել, որ ձայնասկավառակներն իմ կյանքի պատմությունն են, իմ սրտի խոսքն են, իմ երգարվեստի ''գրքերն'' են և այն թողարկում եմ, ոչ միայն կոմերցիոն նպատակներից ելնելով, այլ սեփական հանգստության, սեփական ցանկություններն իրագործելու համար:Երգչուհին, ապագա պլաններից խոսելով, արեց հետևյալ ձևակերպումը.-Ապագա պլաններից խոսելով` ոչ մի ստույգ բան չեմ կարող ասել, որովհետև ես պաշտում եմ եթերը, այն էլ ուղիղ եթերը, իսկ մենք գիտենք` ուղիղ եթերն որքան պատասխանատվություն է կրում իր մեջ, բայց միաժամանակ մեզ յուրովի կոփում է, և ես սիրում եմ այն: Ուղղակի վերջերս շատ էի երևում էկրաններից, որն էլ ուներ իր բացասական կողմերը, այդ իսկ պատճառով հունվար ամսից որպես հաղորդավարուհի հադես չեմ գալիս. ուզում եմ պահպանել խորհրդավորությունս, փոքրիշատե քողարկվել և հանդել գալ միայն երաժշտական ասպարեզում:    Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Սիրանկյուն ծրագրի հյուրն է Արտո Թունջբոյաջյանը.

      ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Հայաստանի դառը իրականության մասին ֆիլմը՝ Մոնրեալի միջազգային կինոփառատոնում. Montreal Gazette VIDEO

  Այսօր կեզրափակվի Մոնրեալի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը, որի շրջանակներում ցուցադրվել է Մառլեն Էդոյանի «Figure d’Armen» վավերագրական ֆիլմը, հայտնում է Montreal Gazette-ը:   Ֆիլմը պատմում է Լիբանանում ծնված հայերի մասին, «որոնք երբեք չեն հրաժարվել իրենց հայկական ժառանգությունից»: Ֆիլմը Մառլենի ուղևորությունն է Հայաստան և հայկական համայնքներով հարևան երկրներ:   Ըստ հոդվածագրի՝ ֆիլմում ցուցադրված է, թե ինչ բարդ կացության մեջ են մարդիկ Հայաստանում: «Շատերի ատամները վատ վիճակում են՝ հավանաբար այն պատճառով, որ իրենց չեն կարող թույլ տալ նորոգել դրանք»:   Ֆիլմի հերոսները ասում են, որ իրենց երեխաները արտասահմանում են՝ արտագնա աշխատանքի: «Լավ է դրսում ապրուստ վաստակել, քան սովից մեռնել հայրենիքում», - նկատում է աղբյուրը:   Ֆիլմը հագեցած է նաև հետաքրքիր երաժշտությամբ: MG-ն առանձնացնում է հատկապես մի դրվագ, որում հերոսը երգում է՝ շուրթերի արանքում ածելի:     ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :