Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՎԼԱԴԻՄԻՐ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԵՐԱԶԱՆՔՆ ԱՅՍՕՐ ԱՐԴԵՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է...

  Վլադիմիր  Կոստանյանը  վաստակավոր  է  ոչ  միայն  բեմում  և  էկրաններին,  այլ   նաև  ընտանիքում: Դերասանը  իրեն  համարում  է  երջանիկ  և  բախտավոր,  որովհետև  այսօր արդեն  իրական  է  դարձել  իր  ամենամեծ  երազանքը`  ունի  հինգը  սիրելի  թոռնիկ, որոնցից  երեքը  ապրում  են  Ֆրանսիայում.”Իսկ  երկուսն  այստեղ  են  և,  եթե  մեկ  օր  չտեսնեմ, ամբողջ  գիշեր  չեմ  քնի (ժպտում  է)”: Այն  հարցին,  թե  արդյոք  թոռնիկները  կշարունակեն  պապիկի  գործը ` երգիծաբանը  պատասխանեց.”Ինչ  իմանամ, Աստված  գիտի”: Վլադիմիր  Կոստանյանը  ավարտել  է  երկու  համալսարան,  սակայն  դրանցից  ոչ  մեկը  բեմի  հետ  կապված  չէ:  Դերասանը  ավարտել  է  Մոսկվայի  Սոցիալական  Էկոնոմիկայի  ինստիտուտը, ինչպես  նաև  Աճարյան  համալսարանի  իրավագիտություն  բաժինը,  սակայն  չներկայանալով  քննությանը  Կոստանյանի  ձեռքում  իրավագետի  դիպլոմ  չկա. ”Ես  կարող  եմ  այսօր  էլ  գնալ, հանձնել  քննություն  և  ստանալ  դիպլոմ”,- հավելեց  երգիծաբանը:  Դերասանը  Գևորգ  Դոդոզյանի   հետ  սեպտեմբեր  ամսից   հ2  հեռուստաալիքով  վերահեռարձակելու  է   “էս  էլ  ըսենց”  հաղորդաշարը:  Վաստակավոր  պապիկը   նոր  է  վերադարձել  կապուտաչյա  Սևանից  և  դրախտային   Ծաղկաձորից,  ուր    ամառային  հանգիստն  անցկացնելու  էր  գնացել  իր  սիրելի  թոռնիկների  հետ:    Նյութը  պատրաստեց  Արևիկ  Ավետիսյանը
Քրիսթեն Սթյուարտը դարձել է կանացի օծանելիքի դեմքը.

  Քրիսթեն Սթյուարտը դարձել է Balenciaga – ի Florabotanica կանացի բույրի դեմքը։ Ըստ Delovoe.TV - ի, այս մասին հայտնի է դարձել «Մթնշաղ։ Սագա։ Լուսաբաց. Մաս 2» ֆիլմի թողարկումից անմիջապես հետո։ Florabotanica բույրը ստեղծել են պարֆյումերներ Ժան-Քրիստոֆ Էրոն ու Օլիվյե Պոլժը։ Այս արեւելյան բույրի մեջ հաջող կերպով համադրվում են խեժի, մեխակի, կալադիումի, վարդի եւ անանուխի երանգները։ «Քրիսթենը հրաշալի արտահայտում է Balenciaga ոգին եւ առողջ կերպով իր մեջ համադրում է կանացիությունն ու տղայականությունը։ Նա այն աղջկա կատարյալ տիպար է, ում նվիրված է Florabotanica բույրը», - հաղորդել է Balenciaga - ի քրեատիվ տնօրեն Նիկոլա Հեսքերը։ Հիշեցնենք, որ մթնշաղային սագայի ավարտական ֆիլմի դրամարկղային եկամուտները սրընթաց աճում են եւ հավակնում ռեկորդի։ Առաջին շաբաթ-կիրակիի արդյունքով ֆիլմն ամբողջ աշխարհում հավաքել է ավելի քան 340 մլն դոլար։     `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՆԱՈՄԻ ՔԵՄԲԼԼԸ ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԿՓՈՐՁԻ ՆՈՐ ՇՈՈՒ ԾՐԱԳՐՈՒՄ

  Յուրաքանչյուր մոդել իր կարիերայի ընթացքում ցանկություն է ունենում սեփական  ուժերը փորձել նաև  հեռուստաընկերությունում: Հաիդի Գլումը նեկայացավ հեռուստադիտողներին  «Պոդիում» նախագծով, Թայնա Բանքսը զբաղվում է «Թոփ-մոդել ամերիկյան ձևով» նախագծով, իսկ 42-ամյա Նաոմի Քեմբլլը կդառնա նոր  ˝The Face˝ շոու ծրագրի դեմքը:  Սեպտեմբերին Նյու-Յորքում, երբ կսկսվի մոդային նվիրված շաբաթը, կսկսվեն նաև շոու ծրագրի նկարահանումները: Ասեկոսներ են տարածվել, որ նախագծին մասնակցելու է նաև Կառոլինա Կուռկովան , ով այժմ իր ակտիվ գործունեությամբ հանդես է գալիս գերմանական ˝Das Perfekte Model˝ շոու ծրագրում: Նաոմի Քեմբլլը կլինի յոթերորդ երջանիկ մոդելը, ով կունենա իր անհատական շոու ծրագիրը: Բացի այդ,  մոդելը մասնակցում է ˝Interview˝ ամսագրի պատրաստմանը: Իր հարցազրույցում Նաոմին նշել է, որ շոու ծրագիրը կունենա հսկայական ներդրում մոդելային ասպարեզում, իսկ հեռուստադիտողները կարող են տեսնել մի նոր աշխարհ, որը գտնվում է կուլիսներից այն կողմ, որտեղ նա անցկացնում է իր թանկագին ժամանակը:   Նյութը պատրաստեց Մարգարիտ Ավետիսյան
Սպասվում է փոփոխական եղանակ

  Հանրապետության տարածքում`   Դեկտեմբերի 8ն շրջանների զգալիմասում, 9 գիշերը Սյունիքում ևՎայոց ձորում, 11 ցերեկըարևմտյան շրջաններում, 12նարևելյան շրջաններում սպասվումեն տեղումներ, լեռնայինշրջաններում ձյուն: Դեկտեմբերի9 ցերեկը, 10ն, 11 գիշերըսպասվում է առանց տեղումներիեղանակ: Քամին`հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, 8ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8ն ցերեկը, 10 գիշերը կնվազի 3-4աստիճանով:Երևանում`   Դեկտեմբերի 8ն սպասվում են տեղումներ, 9-10ն սպասվում է առանց տեղումներիեղանակ: 11-12ն կդիտվի փոփոխական ամպամածություն, տեղումներիհավանականությունը փոքր է:Երևանի դեկտեմբերի 8 բազմամյա կլիմայական տվյալներ.   Օդի առավելագույն ջերմաստիճան 15.40C (1940 թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան -18.30C (1941 թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան 1.20C   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՏԱՍՆՅԱԿԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՏԱՍՆՅԱԿԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

  Ինչպես հիշում ենք նախորդ շաբաթվա ԹՈՓ տասնյակը ձևավորվել էր համակարգչի օգնությամբ՝ պատահականության սկզբունքով, իսկ այս շաբաթ այն ձևավորվել է ձեր այցելությունների շնորհիվ: Եվ այսպես, նախորդ շաբաթ ԹԹՓ տասնյակից դուրս են մնացել Վարդան Թադևոսյանը, Արսեն Գրիգորյանը, Բամբիռը և Ջոնի Կարապետյանը: Փոխարենը ասյ շաբաթվա ԹՈՓ տասնյակը համալրվել է Միհրան Ծաուկյանով, որը զբաղեցնում է առաջին հորիզոնականը, Արթուր Պետրոսյան՝ 3-րդ հորիզոնական, Հայկ Չոմոյան՝ 5-րդ հորիզոնական, Հայկ Ղուկասյան՝ 6-րդ հորիզոնական: Նախորդ շաբաթվա համեմատ Ալեքսանդր Բաբասյանը 3-րդ հորիզոնականից տեղափոխվել է 4-րդ հորիզոնական, Վլադիմիր Կոստանյանը 4-րդ հորիզոնականից՝ 9-րդ, Սիլվա Հակոբյանը 5-րդ հորիզոնականից՝ 7-րդ, Անդրանիկ Հարությունյանը 6-րդ հորիզոնակնից՝ 8-րդ, Մագա Մարտիրոսյանը 8-րդ հորիզոնականից՝ 10-րդ հորիզոնական, իսկ Խաչիկ Եղոյանը 7-րդ հորիզոնականից տեղափոխվել է պատվավոր 2-րդ հորիզոնական:  Մի մոռացեք, որ ԹՈՓ տասնյակը ձևավորվում է ձեր այցելությունների շնորհիվ: Մասմնակիցների էջերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Աստղագուշակները նոր մոլորակ են հայտնաբերել

  Ամերիկացի աստղագետները «որբ» մոլորակ են հայտնաբերել, որն «առանց աստղերի ուղեկցության թափառում է տիեզերքում»՝ Երկրից 100 լուսային տարի հեռավորության վրա, գրում է Daily Mail-ը։   Անկախ մոլորակը կոչել են CFBDSIR 2149 և, ըստ ամենայնի, այն գազային զանգվածով հսկայական մի մարմին է, որը 6-7 անգամ ավելի մեծ է Յուպիտերից։ Մասնագետները ենթադրում են, որ մոլորակն անհայտ պատճառներով անջատվել է իր հարազատ համակարգից՝ թափառելով անծայրածիր տիեզերքում։   Աստղագետների կարծիքով՝ CFBDSIR 2149-ը ձևավորվել է 50-120 մլն տարի առաջ և, ըստ տիեզերական չափանիշերի, համարվում է համեմատաբար երիտասարդ մոլորակ։ Հաշվի առնելով մոլորակի տարիքը՝ մասնագետները հանգել են այն եզրակացության, որ ջերմաստիճանը CFBDSIR 2149 վրա պետք է լինի մոտ 430 աստիճան՝ ըստ Ցելսիուսի։   Աստղագետները նաև չեն բացառում, որ տիեզերքում հնարավոր է էլի գտնվեն առանց աստղերի մոլորակներ։   ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Աշխարհի ամենաբարձրահասակ մարդը ժամանել է Մոսկվա

  Մոսկվա է ժամանել Սուլթան Կոսենը` աշխարհում ամենաբարձրահասակ մարդը, ում հասակը կազմում է 2 մետր 51 սանտիմետր: Նա Մոսկվա է ժամանել, որպեսզի մասնակցի ռուսական կենտրոնական ալիքով հեռարձակվող թոք-շոուին,-հաղորդել է  «Интерфакс» մամլո ծառայությունը: Հայտնել է, որ Կասիոն ազգությամբ թուրք է, 2009 թվականին հայտնվել է Գինեսի գրքում, որպես աշխարհում ամենաբարձրահասակ մարդ: “ Բացի այդ, տղամարդը սահմանել է ևս մեկ համաշխարհային ռեկորդ. նրա ձեռքն աշխարհում ամենամեծն է` 275 սանտիմետր”-հայտնել է մամլո ծառայությունը: Այնտեղ նշել են, որ այդպիսի աճի պատճառը հազվագյուտ հանդիպող հիվանդությունն է` ակրոմեգալիա: Այս աճի պատճառով, մարդը կարող է քայլել միայն հենակների օգնությամբ: “Օդանավակայան ժամանելիս, տղամարդուն հանդիպեցին ամբիոնի աշխատակազմը, ովքեր Կոսենին օգնեցին  ստանալ ուղեբեռը, իսկ այնուհետև ուղեկցեցին երթուղային մեքենայով”-հայտնել է մամլո ծառայությունը:   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :