Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Հռոմի պապը կմիանա Twitterն

  Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը կմիանա Twitter սոցիալական կայքին, հայտնում է Courier Mail-ը՝ նշելով կաթոլիկ եկեղեցու առաջնորդի այդ քայլի առանձնահատկությունները:   Ավանդաբար ձեռագիր գրող Հռոմի պապը գրեթե համակարգիչ չի օգտագործում: Ըստ ամենայնի՝ նա կլիազորի իր անունից tweet-ները:   Ըստ Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդիի՝ այլ մանրամասներ կհրապարակվեն, երբ բացվի Բենեդիկտոս 16-րդի պաշտոնական էջը, ինչը, հավանաբար, տեղի կունենա այս տարեվերջին:    Անցած տարի 85-ամյա պոնտիֆիկոսն իր առաջին tweet-ն աշխարհի 1, 1 մլրդ կաթոլիկներին հղել էր Վատիկանի էջից:   ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Թոփ 10 գոլերի մեջ Մխիթարյանի խփածը 8-րդն է.

  videosport-ը կազմել է ԱԱ ընտրական փուլի 3-րդ և 4-րդ տուրերում գոլերի թոփ 10-ը, որտեղ Մխիթարյանի խփած գոլը 8-րդ հորիզոնականում է:     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Երաժշտական ընդմիջում.

        Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
ԻՌԵՆ ՈՒԼԻԽԱՆՈՎԱ. “ԿԱՐԵՎՈՐԸ ԼԱՎ ՊԱՐՈՒՍՈՒՅՑԻ ՄՈՏ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱՆ”

    Հանգստի կարիք ունեն բոլորը: Հայտնիները բացառություն չեն:  Վերջերս իմացանք, որ պարուհի Իռեն Ուլիխանովան և հումորիստ Վահագն Գրիգորյանը մեկնել են Ուկրաինա: Իսկ ինչ նպատակով, շտապեցինք պարզել: HAYNINER.AM հետ զրույցում պարզ դարձավ, որ աստղային զույգը Ուկրաինայում վայելում է իր հանգիստը: Նրանց հետ զրույցում առիթը բաց չթողեցինք և խոսեցինք Իռենի հետագա ծրագրերի մասին: Պարզվեց, որ առաջիկայում սպասվում են համերգային շրջագայություններ Սոֆի Դևոյանի “Պարի և հոգու” թատրոնի հետ միասին: Իսկ պարի ասպարեզում ձևավորվող նոր սերնդի մասին, պարուհին ասաց. -Նոր սերունդը գոհացնում է, կարևորը լավ պարուսույցի մոտ կրթություն ստանան:   Նյութը պատրաստեց` Քրիստինա Բոյաջյանը  
Ֆանտաստիկ Գոլ.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԻՆՉԻ՞ ԵՆ ՁԳՏՈՒՄ ԱՐԹՈՒՐԸ, ՋԵՍԻԿԱ ԱԼԲԱՆ ԵՎ ԳԱԼԻՆԱ ՅՈՒԴԱՇԿԻՆԱՆ

  Համաշխարհային դերասանուհի Սելմա Բլերը և իր որդին` Արթուրը, վերջերս Լոս-Անջելեսի լողափներից մեկում վայելում էին իրենց հանգիստը: Դերասանուհին 14 ամսական որդուն սովորեցնում էր մտնել ջուրը և փախչել ալիքներից, այնպիսի տպավորություն է, կարծես Բլերը որդու հետ ինչ-որ համար է պատրաստում: Բլերը և իր որդին հագել էին նույն գծավոր սվիտերները: Սակայն հետաքրքրաշարժն այն չէ, որ դերասանուհու որդին նմանակում է մորը, այլ այն, որ դերասանուհուն նմանակում են  շատ այլ հայտնիներ: Օրինակ` դերասանուհի Բլերը H&p;M ապրանքանիշի վարդագույն զգեստով  նկատվել է H&p;M աշնանային հավաքածուի ներկայացման ժամանակ, իսկ Վալենտին Յուդաշկինի դուստրը` Գալինա Յուդաշկինան, այդ վարդագույն զգեստով նկատվել է Բլերի կրելուց մի քանի օր անց: Եվ ահա մեկ այլ լուսանկարում, որտեղ Սելմա Բլերը Banana Republic ապրանքանիշի վերնահագուստը կրել է 2011 թվականի դեկտեմբերի 2ն, Ջեսիկա Ալբան այն կրել է 2011 թվականի դեկտեմբերի 23ն: Հետաքրքիր է, այս ամենը զուտ պատահականություն է, թե± ձգտում` հասնելու դերասանուհի Բլերի փառքին:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Ոնց թե Մենչը մահացելա...

  «Ոնց թե Մենչն ավտովթարից մահացելա: Ժողովուրդ ջան, տարօրինակ բանա կատարվում, այսօր առավոտյան ժամը 10ց, մարդիկ վախեցած ձայներով զանգում են ինձ և լսելով, որ պատասխանում եմ` մի պահ լռում են: Ուզում եմ բոլորին ասել շնորհակալություն իմ մասին այդքան մտածելու մասին, բաց այդ անիմաստ ՇՈՒԽՈՒՐԸ սուտա: Ես դեռ չեմ պատրաստվում մահանալ»:    Գրառումը՝ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից   ` zh.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :