ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒՅԺՆԵՐԸ ՎԱԼԵՐԻԱՅԻՆ ՎՃԱՐԵԼ ԵՆ, ՈՐՊԵՍ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Մոսկվայի դատարանը բավարարել է երգչուհի Վալերիայի հայցը, ըստ որի պլաստիկ վիրաբուժական կլինիկա` "Ла Страда"-ն վճարել է երգչուհուն 300,000 ռուբլի, որպես փոխհատուցում կլինիկայի գովազդներում երգչուհու լուսանկարները ապօրինի օգտագործելու համար: Այդ մասին տեղեկացրել է երգչուհու դատավորը` Սերգեյ Ժորինը: Բացի փոխատուցումից, դատարանը որոշել է նաև ապօրինի գովազդը հեռացնել: Ինչպես տեղեկացրել է դատավորը, Վալերիան իր հայցով պահանջել է կլինիկային ճանաչել, որպես լուսանկարների խախտող: Այդ պլաստիկ վիրաբուժական կլինիկան ապատեղեկացրել է, թե Վալերիան երկար տարիներ է ինչ հանդիսանում է, որպես իրենց հաճախորդ: Ժորինը տեղեկացրել է նաև, որ վերջին երեք տարիների ընթացքում փորձել են բանակցել այդ կլինիկայի հետ, որպեսզի երգչուհու լուսանկարները հեռացնեն, սակայն վերջիններս արհամարհել են այդ խնդրանքները: Ինչպես տեղեկացրել է Վալերիայի դատավորը, այդ գումարը երգչուհին տրամադրելու է վերականգնողական կլինիկայի մանկական բաժնին:
Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը