Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

10 միլիոնից ավել մարդ դիտել է արդեն այս սիրո խոստովանությունը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՇԱԿԻՐԱՆ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՂԻՈՒԹՅԱՆ 6-ՐԴ ԱՄՍՈՒՄ

    Չնայած, որ Շակիրան հղիության 6-րդ ամսում է, միևնույնն է դա չի խանգարում նրան բեմում ելույթ ունենալ և փայլել: Շաբաթ օրը Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցավ կանանց ֆուտբոլի Աշխարհի առաջնության փակումը: Այն տեղի էր ունեցել Տոֆիգա Բախրամովա մարզադաշտում և համերգի զարդը, բնականաբար Շակիրան էր: Եզրափակիչ խաղի ժամանակ Շակիրան Twitter  իր էջում գրել էր.«Մի քանի րոպեից մեր փոքրիկը առաջին անգամ բեմ դուրս կգա, և դա տեղի կունենա ֆուտբոլային հանդիպումից հետո»: Այդպիսի համընկնումը չէր կարող չուրախացնել ապագա հայրիկին, կատալոնյան «Բարսելոնայի» և Իսպանիայի պաշտպան` Ժերար Պիկեին: Նման հետաքրքիր դրությունը ամենևին էլ չէր խանգարում 35-ամյա աստղին բեմում փայլել: Արտիստը միշտ էլ արտիստ է մնում. կարևորը, որ դա չխանգարի Շակիրայի և Պիկեի ապագա բալիկին: Նյութը պատրաստեց՝ Տիգրան Հակոբյանը  
Գրական ստեղծագործությունների մրցույթ: Հաղթողներին սպասվում է դրամական պարգև

    «Արցախակերտում» նախաձեռնությունն ու «Կամք» հասարակական կազմակերպությունը հայտարարում են գրական ստեղծագործությունների մրցույթ՝ «ազատագրված հայրենիքն իմ հոգու հայելիով» խորագրով:   Նպատակ՝   գրական գեղարվեստական ստեղծագործությունների մրցույթի միջոցով խթանելով ստեղծագործողներին` գրել ազատագրված հայրենիքի թեմայով՝ այդ ստեղծագործությունների տարածման շնորհիվ հասարակության գիտակցության մեջ ամրապնդել ազատագրված հայրենիքի հետ զգայական ու գիտակցական կապը:    Չափանիշեր՝   ·        Բոլոր հաստատվող աշխատանքները պետք է լինեն ազատագրված տարածքի թեմատիկայով՝ առանց ոճային, ժամանակային կամ չսահմանված այլ սահմանափակումների: ·        Չափածո գործերը կարող են լինել մինչև հազար բառ, իսկ արձակ գործերը՝ մինչև երեք հազար բառ: Գնահատելու ժամանակ բառերի քանակը ազդեցություն չի ունենալու գնահատականի վրա, եթե այն տեղավորվում է վերոնշյալ սահմաններում: ·        Աշխատանքների լեզուն հայերենն է: ·        Մեկ հեղինակը կարող է հաստատել առավելագույնը չորս ստեղծագործություն՝ երկուական չափածոյից և արձակից:  Աշխատանքները պետք է հաստատվեն մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ   artsakhakertum@yahoo.   էլհասցեին ուղարկելու միջոցով, որին կից պետք է նշված լինեն հեղինակի/հեղինակների անուն ազգանունը, էլհասցեն, հեռախոսահամարը և ծննդյան տարեթիվը: Ստեղծագործությունների ընդունումից հետո մինչև դեկտեմբերի 16-ը ժյուրին (գրող ու «գրական թերթ»ի խմբագիր Կարինե Խոդիկյան, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյան և հրապարակախոս ու Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյան) կգնահատի աշխատանքները, որին զուգահեռ ընթերցողների համար բաց քվեարկություն կկազմակերպվի ծրագրի բլոգում, և ժյուրիի ու ընթերցողների գնահատականների համագումարով կորոշվեն վեց հաղթողները (երեքական հաղթող երկու անվանացանկերում՝ չափածո և արձակ): Առաջին մրցանակակիրներին կտրվեն 30,000-ական դրամ, երկրորդներին՝ 20,000-ական դրամ, իսկ երրորդներին՝ 10,000-ական դրամ մրցանակներ, ինչպես նաև նրանց ստեղծագործությունները կտպագրվեն «գրական թերթ»ում:   Դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին բոլոր հաստատված ստեղծագործությունները տպագրվելու են հատուկ ժողովածուով, որը նախատեսվում է տարածել ՀՀ և ԼՂՀ գրադարաններին, դպրոցներին, համալսարաններին և այլ կառույցների: Բոլոր ստեղծագործությունները դրվելու են նաև ծրագրի բլոգում և «Արցախակերտում» նախաձեռնության կայքում:     ՝ 7or.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՆԱՏԱԼԻԱՅԻ ԱՄՈՒՍՆԻՆԸ ՉԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

  Բրիտանացի լորդ Ջասթին Պորտմանը շատ ծանր է տանում ռուս սուպերմոդել Նատալիա Վոդանովայի հետ իր բաժանումը: Ընդ որում, նա հրաժարվում է ստորագրել ամուսնալուծության փաստաթուղթը: Վերջին տարիների սուպերմոդելը հանդիպում է ֆրանսիացի միլիոնատեր Անտուան Արնոյի հետ: Զույգը նույնիսկ մտածում է ամուսնանալ, սակայն Նատալիան մինչ այսօր փաստաթղթով չի բաժանվել ամուսնուց: ”Մեր բաժանումը հեշտությամբ չի ստացվում միայն այն պատճառով, որ այն խլում է շատ ժամանակ և մտավոր ուժ: Մենք կիսելու շատ բան ունենք` տուն, ֆինանսներ և ժամանակ, որ պետք է տրամադրենք երեխաներին: Մենք ունեցել ենք շատ ընդհանուր բաներ”,-ասել է Նատալիա Վոդանովան: Վերջինս ասել է, որ Ջասթինը այնքան ցավով է տանում այդ բաժանումը, որ նույնիսկ չի ուզում խոսել իր փաստաբանների հետ: “Ես չեմ ուզում կրկին անգամ ցավ պատճառել Ջասթինին, քաշել իրեն: Բայց ինչ կարող եմ անել: Ջասթինը չի ցանկանում խոսել իմ փաստաբանների հետ և ամեն անգամ նրա և փաստաբանների հանդիպումը ավարտվում է անարդյունք”,- ասել է Նատալիան:      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Կինոյի լեգենդ Մարտին Սկորսեզեն այսօր դառնում է 70 տարեկան

  Հանրահայտ կինոռեժիսոր, պրոդյուսեր ու սցենարիստ Մարտին Սկորսեզեն (ամբողջական անունը՝ Մարտին Մարկանտոնիո Լուչանո Սկորսեզե) այսօր դառնում է 70 տարեկան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Կինոյի լեգենդար գործիչը ծնվել է 1942թ.ն նոյեմբերի 17ն, Նյու Յորքում, իտալական ծագում ունեցող կաթոլիկ ընտանիքում։ Նա ապրել է Նյու Յորքի Քուինս թաղամասում, որտեղ բնակվում են Սիցիլիայից եկվորներ։ Ավարտել է Նյու Յորքի համալսարանը, 1966ն ստացել մագիստրոսի կոչում և մի քանի տարի դասավանդել կինոյի ֆակուլտետում։ 1970-ականներին սենսացիա դարձավ նրա «Տաքսիստը» (1976) ֆիլմը, որն արժանացավ Կաննի կինոփառատոնի Գրան պրի մրցանակին։ 1980ն էկրան բարձրացավ «Կատաղած ցուլը», որն արժանացավ 2 «Օսկար»՝ տղամարդու լավագույն դերի (Ռոբերտ Դե Նիրոյի կատարմամբ) և մոնտաժի համար։ 1990-ականներին նա նկարահանել է «Վախի թիկնոցը» (1991), «Գովազդի արքան» (1993), «Խաղատուն» (1995) և այլ ֆիլմեր։ Իսկ «Նյու Յորքի բանդաները» ֆիլմի համար Սկորսեզեն արժանացել է «Ոսկե գլոբուս»։ Նրա վերջին՝ 3D ձևաչափով նկարահանված «Ժամանակի պահապանն» այս տարի արժանացել է 5 «Օսկար»։ Նա նկարահանել է նաև վավերագրական ֆիլմեր։ Սկորսեզեն ամուսնացել է 5 անգամ, նրա վերջին կինը հրատարակիչ Հելեն Մորիսն է։ Իսկ նախկին կանանց թվում է եղել ռեժիսոր, դերասանուհի Իզաբելլա Ռոսելլինին։ Ռեժիսորն ունի 3 դուստր։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Սանրվածքներ ըստ ՀՈՐՈՍԿՈՊԻ նշանների

  Աստղաբանները պնդում են, որ մազերի երկարությունը, գույնը, անգամ ձևը  մեծ ազդեցություն ունեն մարդու կյանքի ընթացքի վրա:   Նրանք պնդում են, որ երկար մազերը շատ էներգիա են կլանում տիեզերքից: Հետևաբար  հորոսկոպի տարերքային նշաններին խորհուրդ են տրվում ունենալ այսպիսի մազերի գույն ու սանրվածք`   Ջրային նշանի տակ ծնված կանանց, խորհուրդ է տրվում ունենալ ուղիղ, երկար մազեր: Սա նպաստում է տիեզերքից ավելի շատ էներգիա կլանելու և կայունություն պահպանելու համար:     Հողի նշանի տակ ծնվածները պետք է ունենան կարճ, գեղեցիկ ու հարմարավետ սանրվածքներ: Կարճ մազերով կանայք ավելի արագ են կողմնորոշվում և ավելի համարձակ են:   Կրակի նշանի տակ ծնվածներին խորհուրդ է տրվում ունենալ միայն մեղրագույն կամ ոսկեգույն մազեր, քանի որ հայտնի է այն փաստը, որ այս գույներն արագացնում են օրգանիզմում տեղի ունեցող գործընթացները: Բացի այդ, կրակի նշաններին բնորոշ են այս գույները:   Իսկ ահա  Օդի նշանի տակ ծնվածները նախընտրելի է, որ ունենան ալիքաձև սանրվածներ: Աստղաբանները նշում են, որ ալիքաձև մազերով կանայք ավելի գրավիչ են և հեշտ է լինում մարդկանց հետ շփումը:   ՝ online-tv.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՌԻԶ ՈՒԻԶԵՐՍՓՈՒՆԸ ԽԱՆՈՒԹ Է ԹԱԼԱՆԵԼ

  Ամերիկյան դերասանուհի, 35-ամյա մայրիկ Ռիզ Ուիզերսփունը, ով 2005 թվականին դարձել է “Օսկար” մրցանակի դափնեկիր, քայլել է Բևերլի Հիլզի խանութներով: Դերասանուհին հագել էր գեղեցիկ սպիտակ զգեստ և ընտրել պայուսակին համապատասխանեցված գույնով կոշիկներ: Դերասանուհին մտել է խանութ և մի քանի ժամ անց, ահռելի գնումներով դուրս է եկել: Հետաքրքիր է, որ դերասանուհին իր զգեստապահարանը որոշել է թարմացնել  հղիությունից հետո և կամ որոշել է ավագ որդու համար նվեր ընտրել: Նշենք, որ դերասանուհու որդին` Դիկոնը դառնում է ինը տարեկան: Իսկ վերջերս էլ դերասանուհին խոստովանել է, որ հայտնվող կնճիռներն սկսում են իրեն ընկճել, բայց պլաստիկ վիրահատության չի դիմելու: “Դա ինձ համար չէ: Ես դեմ չեմ պլաստիկային, ես ունեմ մի շարք ընկերներ, ովքեր դա արել են: Եթե դու դրանից քեզ ավելի լավ ես զգում` ապա հրաշալի է: Բայց կարծում եմ, որ դա ոչ մի կերպ չի հեշտացնում քո` որպես մարդու և անհատի խնդիրները: Այդ իմաստով ես պլաստիկ վիրահատության կարիք չունեմ: Եկեք պարզապես ներկա օրը վայելենք այնպես, ինչպիսին այն կա:     Նյութը պատրաստեց`Արևիկ Ավետիսյանը
; : :