Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ջասթին Բիբերը և Սելենա Գոմեսը բաժանվել են

  Ամերիկացի փոփ-աստղեր և դեռահասների կուռքեր 18-ամյա Ջասթին Բիբերը և 20-ամյա Սելենա Գոմեսը պաշտոնապես հայտարարել են իրենց բաժանման մասին մի քանի տարի շարունակվող բուռն սիրավեպից հետո։ «Բաժանման նախաձեռնողը Սելենան է, դա պատահել է մոտավորապես մեկ շաբաթ առաջ։ Նրանց համար հեշտ չէր մշտապես միմյանցից հեռու գտնվելը։ Բացի այդ, Գոմեսը կասկածներ ուներ Բիբերի հավատարմության վերաբերյալ»,- հաստատել է զույգի մտերիմ աղբյուրը People ամսագրին։ Երիտասարդները առաջին անգամ հանրությանը ներկայացան որպես սիրահար զույգ 2011թ. փետրվարին։ Մինչ այդ նրանք գաղտնի էին հանդիպում։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Փոքրիկների <<ԳԺԱԿԱՆ>> պարը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՋՈՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ″ՄԱՐԻ-ՄԱՐԻ″ ԵՐԳԸ ԿԵՂԾԵԼ ԵՆ

    Վերջերս հայ երգիչների երգերը հայտնվել են օտարների ուշադրության կենտրոնում: Վերջիններս գողանում են մեր երգիչների երգերը, փոխում բառերը, նկարահանում տեսահոլովակ և ներկայացնում հանրության` առանց իրական հեղինակների գիտության: Այդպիսի մի դեպք էլ պատահեց երգիչ Ջոնի Կարապետյանի հետ: Համացանցում հայտնվեց մի տեսահոլովակ, որը երգչի “Մարի-Մարի” երգն էր ռումիներեն, ռումինացի երգիչ BRANDY–ի կատարմամբ: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Մարի իր սիրելիի անունն է: -ը կապ հաստատեց Ջոնի Կարապետյանի հետ` իմանալու նրա կարծիքը իրավիճակի մասին. “Վերաբերվում եմ շատ վատ: Ես իրեն գտել եմ, բայց խուսափեց ինձ հետ խոսելուց: Բավականին անորակ են ամեն ինչ արել” նշում է երգի իրական հեղինակը: Նշենք, որ Ջոնիի “Մարի-Մարի” երգը համացանցում է հայտնվել դեռ 2010 թվականից, իսկ ռումինացու կատարմամբ` 2012 թվականից: Մենք նաև փորձեցինք իմանալ, թե ինչ նորություններ են սպասվում երգչի կողմից և պարզեցինք, որ շուտով Ջոնի Կարապետյանը հանրությանը կներկայացնի իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է նոր երգի հիման վրա, երգը կոչվում է “Հարսանիք է”:     Նյութը պատրաստեց Քրիստինա Բոյաջյանը
Սխալների համար պատժում եմ. Արթուր Աբրահամ (տեսանյութ)

  WBO  վարկածով աշխարհի չեմպիոն, Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը դեկտեմբերի 15ն Մեհդի Բուդալայի հետ կայանալիք մենամարտից առաջ հարցազրույց է ունեցել ռուսական Sportbox կայքի հետ:   32-ամյա հայ բռնցքամարտիկը նշել է. «Պարապում եմ և աշխատում, որպեսզի հաղթեմ դեկտեմբերի 15ն: Պետք է կարողանամ այնպես անել, որ մրցակիցս սխալվի և դրա համար պատժեմ: Ես կարողանում եմ և՛ պաշտպանվել, և՛ հարձակվել: Նախ պաշտպանվում եմ, այնուհետև՝ անցնում հարձակման. դա իմ տակտիկան է»:   Այնուհետև բռնցքամարտիկը գովասանքի խոսքեր է հղել իր նախկին գործընկերոջ՝ Մաքսիմ Վլասովի հասցեին: Եվ պատրաստակամություն է հայտնել Ռոբերտ Շտիգլիցից ռևանշ վերցնել:   Արթուր Աբրահամի հարցազրույցը վիդեո տարբերակով կարող եք դիտել այստեղ:   ՝ lurer.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ. ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԸ ԿԱՐԾԵՍ ԻՄ ԸՆԿԵՐՆ Է ԴԱՐՁԵԼ

  Այսօր -ը զրուցեց դերասան Վարդան Հովսեփյանի հետ: Զրույցի ժամանակ տեղեկացանք, որ Վարդանը և Ալեքսանդր Բաբասյանը ոչ միայն սերիալում են լավ ընկերներ, այլ նաև իրական կյանքում: '' Բացի ընկերներ լինելը, մեզ կապող կարևոր հանգամանք կա. երկուսս էլ սիրողական ֆուտբոլ ենք խաղում'': -ը հետաքրքրվեց, արդյո՞ք հնարավոր է առաջիկայում Վարդանին տեսնենք նոր հեռուստասերիալում. -Այլ հեռուստասերիալներում նկարահանվելու առաջարկներ չկան, և անկեղծ ասած չեմ էլ սպասում, որովհետև ես մտածում եմ, որ հաճելի չէ, երբ մի հեռուստատեսությամբ տեսնում ես դերասանին, հետո մեկ այլ ալիքով տեսնեւմ ես նրան ուրիշ հեռուստասերիալում:   -Ապագայում ունե՞ք նոր ծրագրեր: - Այո... փորձում եմ ժամանակ գտնել և գնալ հանգստանալու որտեղ պատահի: Հեռուստասերիալն իմ ընկերն է դարձել, որովհետև ժամանակիս մեծ մասը տրամադրում եմ իրեն:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՄՈՏ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է ԱՆՑՆՈՒՄ

  Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը համերգային շրջագայությունների է մեկնել Ռուսաստանի տարբեր քաղաքներ: Ֆեյսբուքյան իր էջում նա տեղեկացրել է, որ ամեն ինչ հրաշալի է անցնում. ''Միայն վատ ինտերնետային կապի պատճառով չի ստացվում հաճախ հղումներ անել, հուսամ, որ այսուհետ կապը չի ''դավաճանի'',- գրել է նա` հաճելի աշնանային օր մաղթելով բոլորին: Նշենք, որ Լիլիթի հետ համերգային շրջագայության է մեկնել նաև Միհրան Ծառուկյանը:   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Էմի Ուեինհաուսի Առանձնատունը կվաճառվի աճուրդով

  2011 թվականի հուլիսին մահացած աշխարահռչակ երգչուհի Էմի Ուեինհաուսի լոնդոնյան առանձնատունը կվաճառվի աճուրդի ընթացքում: Առանձնատան նախնական արժեքն է  1.8 միլիոն ֆունտ ստերլինգ: Աճուրդը կկայանա դեկտեմբերի 3ն: Երեր հարկանի առանձնատունը, որը գնտվում է Լոնդոնի հյուսիս-արևելքում, առաջին անգամ փորձել են վաճառել 2012 թվականի մայիսին , սակայն 2,7 միլիոն ֆունտ ստերլինիգի դիմաց գնողներ չեն գտնվել:   `asekose.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :