Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ Է ԲԱՆՎՈՐ, ԻՍԿ ԱՅԺՄ ՀԱՅՐԻԿ Է ԴԱՌՆԱԼՈՒ

       Բազմաթիվ  հումորային   ծրագրերի  և  բեմադրությունների  դերասան  Անդրանիկ  Հարությունյանը, նույն  ինքը ` "Կարգին  սերիալ"  Հալալը, armcatalog..  հետ  զրույցում  կես  կատակ, կես  լուրջ  պատմեց հայկական շոու բիզնես իր  մուտքի մասին: "Միջնակարգ  դպրոցն  ավարտելուց  հետո, որևէ  հաստատությունում  թատերական  կրթություն  չեմ  ստացել: Մեկ  ամիս  փորձեցի  կամերային  թատրոնի  ստուդիայում սովորել, սակայն  հասկացա ,  որ  ոչ  մի  բան  չի  փոխվելու իմ  կյանքում: Եվ որպեսզի  ծնողներիցս  փող  չխնդրեի,  որոշեցի  նույն  թատրոնում  աշխատել`  որպես  բանվոր: Թատրոնում  կատարելով  ամեն   աշխատանք`  վերջապես  հասա  նրան, ինչին  այսօր  հասել  եմ)))", - հումորային  երանգ  տալով  պատմեց  դերասանը:  Այն  հարցին, թե  "Կարգին  սերիալ"-ում  կատարած   իր  կերպարն  արդյո՞ք  համապատասխանում  է  իրական  Անդրանիկին` պատասխանեց,-"Կիսով  չափ": armcatalog..ն  դերասանը  տեղեկացրեց , որ  Ամերիկան  իրենց  է  սպասում. "Սեպտեմբերի  18ն  կամ 19ն  կմեկնենք  Ամերիկա` հյուրախաղերի, որտեղ  ներկայացնելու  ենք կամերային  թատրոնի "Նազար- Նազար  մինչև  վերջ",  ինչպես  նաև "No ments"  ներկայացումները:  Դերասանը  այժմ  արձակուրդում  է, սակայն... "Այս  տարի  ոչ  մի  տարբերակ  չկա  հանգիստս անցկացնելու քաղաքից  դուրս, քանի որ  շուտով  լույս  աշխարհ  է  գալու  մեր  առաջնեկը",-մեծ  ուրախությամբ  նշեց  Անդրանիկ  Հարությունյանը:  Հավելենք  նաև, որ  երեխայի  սեռը  պարզ  է. Անդրանիկի  առաջնեկը  աղջիկ  է:     Նյութը  պատրաստեց`  Արևիկ  Ավետիսյանը
Փիթի և Ջոլիի անդաստիարակ երեխաները

  Օրերս Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթն իրենց երեխաների հետ այցելել են Սփրինգֆիլդի փոքրիկ պիցցերիաներից մեկը. գրում է Wday.-ն: Սակայն պիցցերիայի աշխատողները չեն հասցրել ուրախանալ զույգի այցելությամբ, երբ նրանց երեխաները սկսել են անկարգություններ անել: Մատուցողները լրագրողներին պատմել են, որ աստղային ընտանիքի համար պիցցերիան փակել էին մեկ ժամով, նրանք պատրաստ էին նրանց այցին, բայց ոչ նրանց երեխաների չարություններին: Ըստ մատուցողների` երեխաները քայլում էին սեղանների վրայով, կոտրում էին կահույքը, միմյանց վրա ուտելիք էին շպրտում: Բայց ամենից շատ նրանց բարկացրել և զարմացրել է այն, որ այդ ընթացքում Ջոլին և Փիթը հանգիստ զրուցում էին և ուշադրություն չէին դարձնում երեխաների արարքներին:    `yerkir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
“OOPS”-Ի ՀԱԿՈԲԻ ՆՈՐ ԵԹԵՐԱՇՐՋԱՆԻ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ

  Այսօր, արդեն շատերին հայտնի` oops հաղորդավար, ինչպես ինքն է նշում` ակտիվ  Հակոբ Հակոբյանը, ն հայտնեց երկու նոր ուրախալի լուր: Նոյեմբեր ամսից, ATV հեռուստաընկերության եթերում կհայտնվեն նոր հաղորդաշարեր` ”Թաքնված oops” և “Mini oops”: Թե ինչ ձևաչափով կլինեն նոր հաղորդումները, Հակոբը պատասխանեց,-“ ”Թաքնված oops”-ը ներկայացնելու ենք արտասահմանյան “Թաքնված տեսախցիկ” տեսքով, մենք ներկայացնելու ենք հենց այն թաքնված տեսախցիկները, որոնք արդեն իսկ նկարահանվել են այլ երկրներում: Մեզ ուղարկելու են այդ սցենարները, իսկ մենք փորձելու ենք դրանք նկարահանել մեր երկրում”: Նկարահանվող դերասանները լինելու են` շատ սովորական երիտասարդներ, տատիկներ և պապիկներ, անընդհատ փոփոխվող կազմով: Իսկ “Mini oops” մասին Հակոբը տեղեկացրեց, որ լինելու են նույն “oops” ծիծաղելի հոլովակները, որոնք կներկայացնեն ծիծաղելի մեկնաբանություններով: Հակոբը դեռ չի գտել իր երկրորդ կեսին և իր համար շատ կարևոր է, որ իր զուգընկերուհին լինի հայուհի,-“ Ես սիրում եմ հայերին և իմ երկրորդ կեսը պիտի հայուհի լինի”: Հայ երիտասարդության պասիվությունը Հակոբին դուր չի գալիս և նա ցանկանում է, որպեսզի նրանք շատ ավելի ակտիվ և ուրախ ապրեն, իսկ թե Հայաստանում ինչը նրան դուր չի գալիս` պատասխանեց, որ հոգսերը շատ են, իչից և զերծ չէ հենց ինքը, սակայն փորձում է հնարավորինս շրջանցել դրանց: Նշենք նաև, որ ավարտել է Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԳԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՖՖԼԵԿԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ ԵՆ ՓՈՔՐԻԿ ԿԱՐԱՏԵԻՍՏԻ

  Ջեննիֆեր Գարները և Բեն Աֆֆլեկը իրենց ավագ դստերը ուղարկում են կարատեի դասընթացների: Դատելով լուսանկարներից` հեկտեմբերի 26ն փոքրիկ Վաիլետը անցել է նոր մակարդակի: Սրահ մտնելիս` աղջիկը սպիտակ գոտիով էր, իսկ ավելի ուշ, երբ նրա հայրը սրահից տանում էր, երեխան արդեն նարնջագույ գոտիով էր, իսկ ձեռքին էլ դիպլոմ:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԱՐԱԶ ԴԱՐԵ. “ԻՄ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՑ ՇԱՏ ԴԱՍԵՐ ԵՄ ՔԱՂԵԼ”

  Հայ հանդիսատեսի խստապահանջության մասին գիտենք բոլորս: Իսկ թե ինչ կարծիք ունեն սփյուռքահայ երաժիշտները, պարզել Է -ը: Պարսկահայ երգիչ Արազ Դարեյի հետ զրույցում փորձեցինք իմանալ նրա տեսակետը այս հարցի շուրջ: “Անկասկած ինքս եմ ամենախստապահանջը իմ աշխատանքի նկատմամբ: Ես միշտ բարձրաձայնել եմ կարծիքս հայ հանդիսատեսի մասին: Հանդիսատեսիս ու երկրպագուներիս մեծ սերն ու հարգանքը ստիպել են ինձ, որ շարունակեմ: Նրանց ինտելեկտից ու ճաշակից շատ դասեր եմ քաղել”:  Նրա հետ զրույցում նաև պարզեցինք, որ Արազը այս պահին ապրում է բուռն ստեղծագործական կյանքով. “Որպես երգահան և գործիքավորող աշխատում եմ արտասահմանում գտնվող պարսիկ երգիչների հետ, ինչպես նաև սերիալի համար եմ գրել” նշում է պարսկահայ երգիչը: Վերջինս հայ հանդիսատեսին շուտով կներկայացնի իր նոր ստեղծագործությունը:  Վերջերս իմացանք, որ երգչի “Սև-սպիտակ” և “Սիրո արևներ” երգերը ձայնագրված են նաև պարսկերեն լեզվով: Մեզ հետաքրքրում էր, թե ինչ հաջողություններ գրանցեցին դրանք պարսիկ հանդիսատեսի շրջանում. “Ըստ իս “Սիրո արևներ” երգի երկու տարբերակն էլ մեծ հաջողություն գրանցեցին: Բայց “Սև-սպիատակ” երգը ավելի սիրվեց պարսիկ հանդիսատեսի կողմից: Նույնիսկ կրկներգը երգում էին, ինձ հետ հավասար” նշում է երգիչ Արազ Դարեն:   Նյութը պատրաստեց` Քրիստինա Բոյաջյանը 
Ալ Պաչինոյի աղքատ մանկությունը

  Ալ Պաչինոն (Ալֆրեդո Ջեյմս Պաչինո) ծնվել է 1940 թվականին, Նյու Յորքում: Ծնողները Սիցիլիայից էին եւ շատ վաղ էին ամուսնացել. հայրը՝ 20, մայրը` 17 տարեկանում: Առաջնեկի` Ալֆրեդոյի ծնվելուց հետո նրանք բաժանվում են, հետագայում անհաջող փորձեր անելով միանալու: Ալ Պաչինոն սիրով ու երախտագիտությամբ է հիշում մորը. «Իմ ծնողները բաժանվեցին, երբ ես շատ փոքր էի, մենք մորս հետ գնացինք պապիս ու տատիս մոտ: Մենք այնքան աղքատ էինք, որ հազիվ էինք ծայրը ծայրին հասցնում»: Աղքատության այդ տարիներին մի գրոշն անգամ թանկ էր աղքատ ընտանիքի համար, այսօր արդեն միլիոնատեր դարձած դերասանը հիշում է. «Իմ մեծ տատիկը երբեմն ինձ արծաթյա դոլար էր տալիս, նա միշտ քնքուշ էր վարվում: Երբ նա ինձ տալիս էր փողը, ամբողջ ընտանիքը բացականչում էր՝ ոչ, ոչ, ոչ: Մի տուր նրան արծաթյա դոլար: Եվ ես ինձ մեղավոր էի զգում, որ վերցրել եմ այն»: Ալ Պաչինոյի մայրը, ճիշտ է, աշխատում էր, սակայն միշտ ժամանակ գտնում էր որդու համար. «Ինչ նոր ֆիլմ էլ լիներ, մայրս ինձ տանում էր դիտելու: Հաջորդ օրը նա գնում էր աշխատանքի, ես սկզբից մինչեւ վերջ միայնակ խաղում էի տեսածս ֆիլմը»: Ալ Պաչինոն երախտագիտությամբ է հիշում մորը նաեւ այն բանի համար, որ ետ է պահել իրեն փողոցային կյանքից. «Ընկերներս գալիս էին, ինձ կանչում էին փողոց խաղալու, մայրս դուռը փակում ու դուրս չէր թողնում, ես կռվում էի, հանդիմանում… սակայն գիտե՞ք, թե ինչ ստացվեց. այսօր արդեն այդ տղաները չկան: Նրանք մահացել են` ընկնելով հանցագործ կյանքի մեջ»: Ալ Պաչինոյի մայրը մահանում է արյան քաղցկեղից, երբ նա ընդամենը 22 տարեկան էր, նույն տարում մահանում է նաեւ մորական պապը, ում հետ Ալը շատ կապված էր: Վշտից նա իրեն ամբողջովին նվիրում է աշխատանքին:   `hraparak.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՎԻԿՏՈՐՅԱ ԲԵՔՀԵՄԸ ՔԻՉ ԷՐ ՄՆՈՒՄ ԽԱՓԱՆԵՐ ԻՐ ԵԼՈՒՅԹԸ

  Վիկտորյա Բեքհեմը վերջերս տված իր հարցազրույցում անկեղծացել է` ասելով, որ ˝Spice Girls˝ խմբի հետ ելույթի  ժամանակ այնքան է հուզվել, որ անգամ մի պահ չի ցանկացել ելույթ ունենալ: Վիկտորյան նշել է, որ Օլիմպիադայի փակման արարողությանը իրեն ստիպել է մասնացել Էմմա Բանտոնը: Երգչուհին ասել է, որ ինքն ու Էմման տաքսիով միասին են գնացել միջոցառման: Նա ցանկացել է դուրս գալ տաքսիից և ուղղակի փախչել` թոթափելով լարվածությունը: Վիկին հավաստել է, այն հանգամանքը, որ իսկական ընկերը, ապացուցում է իր ընկերությունն ու հավատարմությունը դժվար իրավիճակներում: Նա բարձրաձայնել է, որ Էմման իր լավագույն ընկերուհին է, ով այդ լարված պահին ողջ գիշեր աջակցել է իրեն:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
; : :