Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Poker. ֆիմը ՆՊԱՍՏՈՒ՞Մ Է ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅԱՆԸ

    Մեծ պահանջարկ ունեցող հայկական Poker. ֆիլմն ավելի քան մեկ ամիս կինոթատրոնների էկրաններին է: Ֆիլմում սիրված դերասաններն ու երգիչներն են: Ասում են` ֆիլմը հանդիսատեսին մեծ բավականություն պարգևելուց բացի սկսել է լուրջ զայրույթ առաջացնել հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ: Բանն այն է, որ ֆիլմում գլխավոր դերակատարներից մեկը Vivaro ինտերնետային կազինոյում մասնակցում է պոկերի առաջնությանը, որը կատարում է poker. (պատկանում է VIVARO GAME LLCն) ինտերնետային կայքի միջոցով: "Իշխանությունները ցույց են տալիս, թե խաղատները պետք է հեռացնել մայրաքաղաքի հարակից տարածքներից..., այնինչ, սիրված դերասանների "օգնությամբ" երիտասարդներին վարակում են նոր ախտով....poker.-ում ղումար խաղալով... նույնիսկ հանգամանալից ցուցադրվում է, թե ինչպես պետք է գումարը TelCell միջոցով լիցքավորել և ներդնել խաղում... իսկ Մշակույթի նախարարությունը զբաղված է այլ գործերով... լռում է... կամ լռեցրել են",- նշում են դժգոհողները:     `asekose.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՄՈՏ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է ԱՆՑՆՈՒՄ

  Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը համերգային շրջագայությունների է մեկնել Ռուսաստանի տարբեր քաղաքներ: Ֆեյսբուքյան իր էջում նա տեղեկացրել է, որ ամեն ինչ հրաշալի է անցնում. ''Միայն վատ ինտերնետային կապի պատճառով չի ստացվում հաճախ հղումներ անել, հուսամ, որ այսուհետ կապը չի ''դավաճանի'',- գրել է նա` հաճելի աշնանային օր մաղթելով բոլորին: Նշենք, որ Լիլիթի հետ համերգային շրջագայության է մեկնել նաև Միհրան Ծառուկյանը:   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Մարդը սիրահարվում է ուղեղով, թե՞ սրտով

  Գիտնականները պարզել են, որ սիրահարվելու համար բավական է մեկ հինգերորդական վայրկյան: Այդ ընթացքում մարդ զգում է իրեն այնպես, ինչպես կոկային ընդունելիս: Սեր առաջին հայացքից իսկապես հնարավոր է: Բավական են նույնիսկ միլիվայրկյաններ, որպեսզի քիմիական միացությունները, որոնք առաջացնում են էյֆորիա, հայտնվեն ուղեղում: Նյու Յորքի Սիրակուզա համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ սիրո առաջին ալիքը խթանում է ուղեղի 12 տարբեր հատվածների, որը ի հայտ է բերում դոպամին, օկսիտոցին, ադրենալին տիպի միացությունների արտանետումներ և արյան ճնշման բարձրացում: Այդ նույն քիմիական նյութերը արտադրվում են նաև կոկային ընդունելիս: Հետազոտությունների հեղինակ պրոֆեսոր Ստեֆանի Օրտիգոն մեկնաբանում է հետևյալ կերպ. «Մեր հետազոտությունները ապացուցում են, որ սերը գիտական հիմք ունի: Չնայած անհայտ է մնում, սիրահարվում է ուղե՞ղը, թե՞ ամեն դեպքում սիրտը: Ես կասեի, որ դա ավելի շատ ուղեղն է, չնայած սիրտն էլ իր մասնակցությունն ունի»:   ՝ online-tv.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
«007 գործակալն» անցել է «Հարի Փոթերին»

  Վարձույթի հենց առաջին շաբաթվա ընթացքում «007. Կոորդինատները «Սքայֆոլ»» ֆիլմը Մեծ Բրիտանիայում սահմանեց նոր ռեկորդ՝ ըստ հավաքված գումարի։ Ինչպես ասվում է Metro-Goldwyn-Mayer Studios, EON Productions եւ Sony Pictures Entertainment ընկերությունների մամլո հաղորդագրության մեջ, այդ ընթացքում ֆիլմը հավաքել է 59,5 մլն դոլար։ Տոմսերի վաճառքից առաջացած գումարի թիվն արդեն իսկ թույլ է տալիս ենթադրել, որ այս ֆիլմը բոնդիանայի ամենաեկամտաբեր մասը կդառնա։ Ավելացնենք, որ նախորդ ռեկորդը սահմանել էր «Հարի Փոթերթը եւ Մահվան պարգեւները. մաս 2»-ը ֆիլմը՝ տոմսերի վաճառքից առաջացած 57,6 մլն դոլարով։ Հիշեցնենք, որ «Սքայֆոլը» մեկնարկում է Հյուսիսային Ամերիկայում այս տարվա նոյեմբերի 9ն, եւ դրանից ստացված եկամուտը, հավանաբար կգերազանցի «Մահվան պարգեւների» տոմսերի վաճառքից հավաքած ընդհանուր գումարը՝ 100 մլն դոլարը։   `
ՇԱԿՒՐԱ ԵՎ ՊԻԿԵ ԶՈՒՅԳԸ ԹՅՈՒՐԻՄԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷՊԻԿԵՆՏՐՈՆՈՒՄ

  Ինչպես գիտենք վերջերս լուրեր էին պտտվում, որ երգչուհի Շակիրան հղի է և որդի է ունենալու: Սակայն ո'չ Շակիրան, ո'չ Պիկեն, այդպես էլ ոչ մի օֆիցիալ մեկնաբանում չարեցին: Այժմ լուրեր են պտտվում, որ այս այստղային զույգին սպառնում են: Նրանց սպառնում են Շակիրայի տան նախկին աշխատողները` ամուսիններ` 46-ամյա Մարիցա Մարտինեսը և 50-ամյա Դեյվեր Էրնանդեսը: Ամուսնական զույգը պնդում է, որ Պիկեին և Շակիրային նկարահանել են Միջերկրական ծովում զբոսանավով շրջելու ժամանակ իրենց սիրային հաճույքները վայելելիս: Իսկ այժմ սպառնում են հրապարակել այդ ինտիմ բնույթի տեսանյութը, եթե իհարկե կոլումբիացի երգչուհին և ''Բարսելոնա'' ակումբի ֆուտբոլիստը նրանց չվճարեն 3 մլն ամերիկյան դոլար, որը նրանց մեկնաբանությունների համաձայն, չնչինն է ինչ պիտի անեն, այն բանից հետո, երբ Շակիրան ազատել է նրանց աշխատանքից  մի միջադեպի պատճառով, որի մեղավորը երգչուհին է եղել: Ի դեպ սա առաջին դեպքը չէ, որ շիկահեր երգչուհին սպառնալիքների է ենթարկվում: Նրա նախկին աշխատողներից մեկը ևս սպառնում էր հրապարակել էրոտիկ բովանդակությամբ մի տեսնյութ, սակայն այդ անգամ Շակիրայի բախտն ուղղակի բերեց և ամեն ինչ ավարտվեց առանց այլևայլությունների: Այժմ Շակիրայի և Պիկեյի պաշտոնական ներկայացուցիչները փորձում են բանակցել սպառնալիքների դիմած անձանց հետ: Մեկնաբանները հրապարակել են, որ հայց կներկայացնեն ընդդեմ ''ահաբեկիչների'', եթե դրանք շարունակական բնույթ կրեն և անհանգստություն պատճառեն ապագա մայրիկին:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ՆՈՐ ՖԻԼՄ` ՆՎԻՐՎԱԾ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻՆ

  Նոր ֆիլմ` նվիրված Գարեգին Նժդեհին:  Ֆիլմի ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը: Դերասանական կազմում ընգրկված են ինչպես նոր, այնպես էլ արդեն հայտնի և սիրված դերասաններ՝ Խորեն Լևոնյան, Արտաշես Ալեքսանյան, Վարշամ Գևորգյան, Շանթ Հովհաննիսյան և այլք: Ֆիլմի նկարահանումները սկսվել են Գյումրիում բավականին սուղ միջոցներով: Այժմ աշխատանքային անձնակազմը գտնվում է Վարշավայում և շարունակում են նկարահանումները: Ֆիլմի սաունդթրեքի հեղինակը, ամենայն հավանականությամբ կվստահվի Հայկոյին:  ֆիլմի նկարահանումների համար արտասահմանից հրավիրվել է գլխավոր նկարիչ, հատուկ էֆեկտների մասնագետ Անդրեյ Նովիկովը, ով ասել է, որ շատ գոհ է թիմի պրոֆեսիոնալիզմից:     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Մերկ Լեդի Գագան իր ավտոտնակում 35 երկրպագու է հայտնաբերել

  Այս տարի Լեդի Գագան Գոհաբանության տոնը նշել է Պերուի իր վարձակալած տանը` ընտանիքի հետ, հայտնում է Paparazzi-ն: Գիշերը երգչուհին մերկ և քաղցած գնում է խոհանոց` որևէ բան ուտելու և հանկարծ հսկող տեսախցիկներում նկատում է իր ավտոտնակում առկա մի խումբ երկրպագուների: Նա անմիջապես այդ մասին գրում է Twitter իր էջում:  Գագան վախենալու փոխարեն նույնիսկ փորձել է կերակրել 35 երկրպագուին:   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :