Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Սիրահարված տղամարդու վարքագիծը. Թոփ 10 առանձնահատկություն

  Ասում են` կինը միշտ էլ ինտուիտիվ զգում է, երբ տղամարդը անտարբեր չի լինում իր նկատմամբ: Բայց քիչ չեն դեպքերը, երբ կանայք մոլորվում են իրենց ինտուիցիայի ցանցում և չեն կարողանում կողմնորոշվել` սիրում է, թե ոչ: Իհարկե, ոչ բոլոր տղամարդիկ են սիրահարվելիս վազում և միանգամից ամեն բան խոստովանում սիրո օբյեկտին, բայց եթե Դուք ավելի ուշադիր լինեք, ապա ամեն ինչ կհասկանաք նրա վարքագծից ու, գուցե, եթե տղամարդը ամաչկոտ է, դուք կանեք առաջին  քայլը: 1.Երբ Ձեր հայացքները հանդիպում են, սիրահարված տղամարդը երկար պահում է կոնտակտը, իսկ նրա աչքերի բիբերը լայնանում են: 2.Նա օգտագործում է անգամ աննշան հնարավորությունը Ձեզ ավելի մոտ կանգնելու համար: 3.Նա անիմաստ պատճառներ է գտնում Ձեզ դիպչելու համար` ուղղում է Ձեր «չենթարկվող» մազափունջը, զգեստի վրայից մաքրում է գոյություն չունեցող փոշին: 4.Նա անհագորեն ուզում է Ձեր մասին իմանալ ամեն ինչ: Նրան հետաքրքրում է թե' Ձեր հոբբին, թե' նախընտրությունները, թե' զբաղմունքը: Ընդ որում, նա երեխայի պես ուրախանում է հենց որ Ձեր ճաշակները համընկնում են որևէ հարցում: 5.Երբ Ձեր շրջապատում է հայտնվում որևէ երրորդ անձ, նա սկսում է չեմուչումով պատասխանել հարցերին և ցույց  տալիս, որ երրորդն ավելորդ է: 6.Երբ նա խոսում է հենց Ձեզ հետ, նրա ձայնը դառնում է ավելի մեղմ: 7.Նա հիացմունքով է «այո» է պատասխանում Ձեր բոլոր խնդրանքներին: 8.Ձեր կողքին նա այլ կանանց չի նկատում: 9.Երբեմն նա դառնում է ամաչկոտ և չի կարողանում նորմալ արտահայտել մտքերը: 10.Նա աշխատում է ուրախացնել Ձեզ, և դա նրա մոտ ստացվում է, քանի որ ամեն ինչը նա սիրով է անում:   `lady   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Քրիսթեն Սթյուարտը դարձել է կանացի օծանելիքի դեմքը.

  Քրիսթեն Սթյուարտը դարձել է Balenciaga – ի Florabotanica կանացի բույրի դեմքը։ Ըստ Delovoe.TV - ի, այս մասին հայտնի է դարձել «Մթնշաղ։ Սագա։ Լուսաբաց. Մաս 2» ֆիլմի թողարկումից անմիջապես հետո։ Florabotanica բույրը ստեղծել են պարֆյումերներ Ժան-Քրիստոֆ Էրոն ու Օլիվյե Պոլժը։ Այս արեւելյան բույրի մեջ հաջող կերպով համադրվում են խեժի, մեխակի, կալադիումի, վարդի եւ անանուխի երանգները։ «Քրիսթենը հրաշալի արտահայտում է Balenciaga ոգին եւ առողջ կերպով իր մեջ համադրում է կանացիությունն ու տղայականությունը։ Նա այն աղջկա կատարյալ տիպար է, ում նվիրված է Florabotanica բույրը», - հաղորդել է Balenciaga - ի քրեատիվ տնօրեն Նիկոլա Հեսքերը։ Հիշեցնենք, որ մթնշաղային սագայի ավարտական ֆիլմի դրամարկղային եկամուտները սրընթաց աճում են եւ հավակնում ռեկորդի։ Առաջին շաբաթ-կիրակիի արդյունքով ֆիլմն ամբողջ աշխարհում հավաքել է ավելի քան 340 մլն դոլար։     `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ռոուեն Աթկինսոնը որոշել է հրաժարվել միստր Բինի կերպարից

    Բրիտանացի երգիծական հայտնի կերպարը` միստր Բինը կվերանա, այդ դերը մարմնավորող հայտնի դերասան Ռոուեն Աթկինսոնը որոշում է կայացրել այդ կերպարից հրաժարվելու և դրամատիկ պերսոնաժների վրա աշխատելու մասին, հաղորդում է РИА Новости գործակալությունը` հղում կատարելով Daily Telegraphն տված դերասանի հարցազրույցին: Միստր Բինը, անհրապույր ու սակավախոս բրիտանական էքսցենտրիկ տղամարդը հեռուստատեսությունում հայտնվեց 1990թ.: Երգիծական սերիալը ավարտվեց 5 տարի անց, սակայն մինչ այժմ այն Աթկինսոնի ամենահայտնի կերպարն է, որով իր 57 տարեկան հասակում նա շարունակում է հանդես գալ: Նշենք, որ Բինը մասնակցել է նույնիսկ Լոնդոնի Օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությանը: Պարբերականին տված հարցազրույցում դերասանը խոստովանել է, որ եթե դու նույնիսկ այդ տարիքում ես շարունակում «երեխայական» դերեր խաղալ, ապա դա «բավական տխուր» տեսք է ստանում: «Ամբողջ այդ պատմությունը ինձ հսկայական կոմերցիոն հաջողություն բերեց, սակայն այն երեխայական է և հսկայական ֆիզիկական ակտիվություն է պահանջում: Կարծում եմ, որ ես ավելի ու ավելի քիչ Բին կխաղաղմ», - ասել է Աթկինսոնը: Այժմ նա մտադիր է կենտրոնանալ դրամատիկական դերերի վրա լոնդոնյան Վեսթ էնդում` շրջանում, որտեղ բազմաթիվ հայտնի դրամատիկական և երաժշտական թատրոններ են գործում:     `tert.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
ԵՐԳՉՈՒՀԻ ԱԴԵԼՆ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է

  Բրիտանացի երգչուհի Ադելը գաղտնի ամուսնացել է իր սիրեցյալի` Սայմոն Կոնեյնի հետ: Փոփ-երգչուհին, ով գտնվում է հղիության 7-րդ ամսում, լրագրողների կողմից նկատվել է Լոնդոնոմ: Կատարված լուսանկարների համաձայն չքնաղ Ադելը կրել է ամուսնական մատանի: Տարածված լուրերից ելնելով` նա իր կողակցի հետ ցերեմոնիկ խնջույք չի կազմակերպել` ամեն ինչ եղել է չապից դուրս համեստ, քանզի նրանք որոշել են հարսանեկան արարողությունը կազմակերպել երեխայի ծնվելուց հետո: Նշենք, որ Ադելն ընդհանրապես չի սիրում ի ցույց դնել իր անձնական կյանքը, այդ իսկ պատճառով ամեն ինչ կատարվել Է հանգիստ ու հանդարտ կերպով: Զագսի գրառումներից հետո զույգը կազմակերպել է ընտանեկան ընթրիք` հնչեղ շնորհավորանքները թողնելով ապագայի համար: Նրանց համար հիմա ամենակարևորը առողջ փոքրիկ ունենալն է: Դե ինչ` մաղթում ենք Ադելին և իր ապագա փոքրիկին անսահման առողջություն:    Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Հ1-ով քաղաքական գովազդի մեկ րոպեն 80 հազ. դրամ կարժենա

  Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը դեկտեմբերի 14ն կայացած նիստում որոշում է կայացրել 2013 թ. փետրվարի 18ն կայանալիք հանրապետության նախագահի ընտրության նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քաղաքական գովազդի վճարովի եթերաժամի մեկ րոպեի սակագինը հանրային հեռուստատեսության համար սահմանել 80 հազար դրամ` ներառյալ ԱԱՀ-ն, իսկ հանրային ռադիոընկերության եթերի համար` 3600 դրամ: «Արմենպրեսի» հաղորդմամբ` նախագահական նախորդ ընտրությունների համեմատությամբ այս սակագները փոփոխության չեն ենթարկվել:    Նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը տեղի կունենա հունվարի 4-14-ը: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հունվարի 21ն, կավարտվի փետրվարի 16ն: Ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 8 ժամը 18:00-ն է: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կսկսվի փետրվարի 9ն, Երևանի ժամանակով ժամը 08:00ն, կավարտվի փետրվարի 13ն` ժամը 20:00ն: Քվեարկությունը կսկսվի փետրվարի 18ն` 08:00ն և կավարտվի  20:00: 2013ն Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը կլինի 2013 փետրվարի 25ն:   ՝ 7or.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Gangn style-ը 1972 թվականին.

        Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ամերիկացին պատահաբար «իրեն» է հայտնաբերել 16-րդ դարի կտավում

  ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի բնակիչ Մաքս Գալուպոն, իր ընկերուհու հետ այցելելով Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան, անակնկալի է եկել, հայտնում է Yahoo News-ը։   20-ամյա երտասարդն ուղղակի ապշել է, երբ թանգարանում ներկայացված նմուշների մեջ տեսել է 1562 թ.ն իտալացի անհայտ նկարչի վրձնին պատկանող մի կտավ, որում պատկերված է եղել հենց «ինքը»։   «Ես պարզապես զարմանքից քար էի կտրել, երբ տեսա նկարը: Ընկերոջս ու կտավում պատկերված սևահեր երիտասարդի նմանությունն ուղղակի ակնհայտ էր։ Դրանից հետո Մաքսը կանգնեց կտավի կողքին, և ես նրան լուսանկարեցի։ Լուսանկարը համացանցում ներբեռնելուց հետո հարյուրավոր մարդիկ ևս նշեցին, որ նմանությունը 100 %-անոց է»,-ասել է Գալուպոյի ընկերուհին։   ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :