Իշխանուհու լիմուզինը աճուրդի է դրվել 1,2 մլն ֆունտ ստերլինգով
Օրերս, աճուրդի է դրվել օրիգինալ մրցանակ` Լիմուզին Ռոլլս-Ռոյս, որը ԱՄՆ առաջին այցի համար փոխադրման միջոց է ծառայել իշխան Չերլզի և իշխանուհի Դիանի համար: Ակնկալվում է, որ այն կվաճառվի 1,2 մլն ֆունտ ստերլինգով: Rolls-Royce Silver Shadow-ը գնվել է 1979 թվականին, սակայն այն չի մտել ծառայության մեջ մինչև 1982 թվականը: Այդ մի քանի տարվա ընթացքում ինժեներները աշխատում էին ոչ միայն շքեղության վրա, այլ` 100%-ով մեքենան զրահապատելու: Արդյունքում, մեքենայի վրա ծախսվել է 200.000$, այն կարող է դիմադրել փամփուշտի, նռնակի և նույնիսկ փոքր ռումբի: Իշխանը և իշխանուհին 1985 թվականին մեկնել են Վաշինգտոն: Այնտեղ հանդիպել են ԱՄՆ նախագահին` Ռոնալդ Ռեյգանին և նրա կնոջը` Նենսիին: հենց այդ ժամանակ էլ հանդիպել են 24-ամյա Դիանը և Ջոն Տրավոլտը, ինչի արդյունքում էլ նրանք Սպիտակ տանը պարեցին իրենց հայտնի պարը: Ինչպես հայտնում է "Раут"-ը` ամենայն հավանականությամբ,
մեքենան կվաճառվի Volo Auto թանգարանում` նոյեմբերի 9ն, Դիանի այցից 27 տարի անց: Հասույթի մի մասը կուղարկվի բարեգործություն` քաղցկեղով հիվանդ երեխաների համար:
Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝