Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Մարիաննա Հովհաննիսյանի այցելությունը Փարիզ եւ սառնարյուն տեղացիները :)

  Մարիաննա Հովհաննիսյանը օրեր առաջ առաջին անգամ բարձրացել է Էյֆելյան աշտարակի վերջին հարկը, եղել է Փարիզի հայտնի կաբարե-ակումբներում, հիացել ֆրանսիական եկեղեցիների ճարտարապետությամբ ու վերադարձել Հայաստան: Երգչուհին իր մայրիկի եւ ընկերուհու հետ զբոսաշրջիկի կարգավիճակում տասն օր անցկացրել է Փարիզում, որտեղ վաղուց էր ցանկանում լինել. “Տեսնելուց հետո կարող եմ ասել, որ Էյֆելյան աշտարակն ավելի տպավորիչ ու ռոմանտիկ է գիշերը, քան ցերեկը: Ինձ ավելի դուր են եկել թանգարանները` Լուվրը, Վերսալը, Գրեւինը, որտեղ հայտնիների մոմե արձաններն են ցուցադրվում: Ամենահաճելի պահը Շառլ Ազնավուրի քանդակը տեսնելն էր, իհարկե, հաճելի կլիներ իրականում նրան տեսնել, բայց մենք բավարարվեցինք նրա քանդակով:)”: Փարիզի Աստվածամոր տաճարում էլ Մարիաննան ներկա է եղել սուրբ պատարագի. “Մեր մտնելու պահին հարյուրավոր մարդիկ միաձայն երգում էին. շատ ազդեցիկ պահ էր: Նաեւ այցելել եմ “The Sacred Heart Basilica” եկեղեցին, որը ոչնչով չէր զիջում Աստվածամոր հայտնի տաճարին եւ որտեղ հնարավորություն կար քո աղոթքը գրելու թղթի վրա”: Երգչուհին շատ է հավանել Փարիզի ճարտարապետական շինություններն ու հուշարձանները. “Բազմերանգ քաղաք է, ինչքան էլ այցելես, միշտ կարող ես նորը տեսնել: Շատ քաղաքներում կան տեսարժան վայրեր ու կան սովորական վայրեր, իսկ Փարիզում յուրաքանչյուր փողոց տեսարժան վայր է: Միայն չհավանեցի ֆրանսիացիների սառնությունը, թեեւ գիտեմ, որ իրենց բնորոշ հատկություն է: Նրանք իրենց վարվելակերպով, հագուկապով տարբերվում են զբոսաշրջիկներից”:   ՝ bravo.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՄԱՆԿԱԿԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ

  Երեկ տեղի ունեցավ Մանկական Նոր Ալիք մրցույթի վիճակահանությունը, որը որոշեց մեր մասնակիցների ելույթների հերթականությունը: Արդյունքում, Սոնա Գյուլխասյանը հանդես կգա 9-րդ համարի ներքո, իսկ Արինա Մալխասյանը` 8-րդ: armcatalog.. հետ զրույցում երգչուհի Էմմին, ով այժմ նույնեպես Յալթայում է, նշեց` “Աղջիկները շատ լավ են տրամադրված առհասարակ ամեն ինչի կապակցությամբ: Նրանք մտերիմ են իրար հետ և շատ են օգնում միմյանց: Ինչ վերաբերում է իրար հաջորդող ելույթների, կարող եմ ասել, որ դա մեզ համար ավելի բարդ է լինելու այդքան քիչ րոպեների ընթացքում զսպել մեր իսկ էմոցիաները”: Դե ինչ, թող այդ համարները հաջողություն բերեն մեր մասնակիցներին:   Նյութը պատրաստեց` Գոհար Հակոբջանյանը
Մերիի ելույթը ապշեցնում է ժուրիին.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՀՈԼԼԻ ԲԵՐՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՏՈՒՆ

  Օրերս Հոլլի Բերրիին նկատել են օդանավակայանում: Երևում է ժամանակն էր, որ կրքոտ դերասանուհին հրաժարվեր ''մեքսիկական'' արևից: Ի դեպ նրա հագուկապից երևում էր, որ նա կատարել է ոճային մեծ փոփոխություններ: Հոլլին հագել էր պարզ ու հասարակ ամառային զգեստ, ամառային հողաթափեր, կրում էր ամառային ակնոց, գլխարկ և տարատեսակ մեքսիկական ոճի վզնոցներ: Հիշենցնենք, որ վերջերս լրացել է դերասանուհու 46 ամյակը: Այդ օրը նա մեծ շուքով նշել է ընկերների հետ Լոս Անջելեսում գտնվող '''Little Door club'' ակումբային համալիրում: Ինչպես միշտ Հոլլի Բերրին փայլում էր իր էքստրավագանտությամբ` ի ցույց դնելով իր ողջ հմայքը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Ֆանտաստիկ Գոլ.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Մենք ընտրում ենք նրան, ումից ավելի շատ ենք վախենում

  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դերասանուհի Լալա Մնացականյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում քաղաքական գործիչների ելույթները հիշեցնում են բաժակաճառեր. «Հայաստանում իշխում է վախի մթնոլորտը: Մենք ընտրում ենք նրան, ումից ավելի շատ ենք վախենում, իսկ այն երկրում, որտեղ մարդիկ ապրում են վախի մտնոլորտում, ստրկանում կամ ուղղակի փախչում են»: Հարցին՝ նախագահի թեքնածուներից ում նախապատվություն կտար, նա պատասխանեց, որ որոշակի կարծիք իր մոտ չի ձեւավորվել ու դեռեւս չի տեսնում այն ռեալ ուժը. «Անհրաժեշտ է երկրում հաստատել օրենքի իշխանություն, երբ բոլորը՝ նույնիսկ այդ օրենքները ստեղծողները ենթարկվեն, պատասխան տան նրա առջեւ։ Կարեւորում եմ ազգանվեր նոր սերնդի դաստիարակումն, որ հիմա չի արվում, մենք դաստիարակում ենք հայրենիքը սիրող ու նրա համար մեռնող, այլ ոչ թե հայրենիքի համար ապրող սերունդ։ Անհրաժեշտ է կատարել կառուցվածքային փոփոխություններ, իսկ հիմա մենք բոլորս նույն կաթսայում ենք, իսկ վիշապը ծնում է նոր վիշապիկներ։ Վարչապետ կամ նախագահ մարդիկ տարիներով մշակում ու դաստիարակում են, իսկ այն ինչ հիմա կատարվում է, դժվար թե առողջ մի ուժ ընտրելու հնարավորություն տա, ով կկարողանա արժանապատիվ կրել այդ բեռը»։ «Ես իմ գործում անկեղծ ու մաքուր եմ, կատարում եմ միչեւ վերջ, բայց ավելի մեծ պատասխանատվություն, թե որն է ճիշտն ու սխալը, ես չեմ համարձակվի իմ ուսերին կրել»,- ամփոփեց դերասանուհին։   `Zh.    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՎԵՐՋԱՊԵՍ ՔՐԻՍՏԻԱՆ ՍՏՅՈՒԱՐՏԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԿԱՐՄԻՐ ԳՈՐԳԻ ՎՐԱ

  Տարատեսակ մեկնաբանություններ սկսեցին արվել այն ժամանակ, երբ Քրիստիան Ստյուարտը հայտնվեց կարմիր գորգի վրա, Տորոնտոյում կազմակերպված "On the Road" ֆիլմի պրիմիերայի ժամանակ: Ֆիլմի ցուցադրումը տեղի է ունեցել Տորոնտո-2012 միջոցառման շրջանակներում: Դերասանուհուն ուղեկցում էին նրա կոլեգաները` Գարրետ Հեդլունդը և Քրիսթեն Դանստը: Քրիստիան Ստյուարտը հագել էր երեկոյան զգեստ ''Zuhair Murad Couture'' ֆիրմայի կողմից առաջարկվող ծաղկային գունազարդումներով: Սա առաջին դեպքն էր, երբ 22-ամյա դերասանուհին ներկայացել էր հանրությանը, այն բանից հետո, երբ բացահայտվեց նրա դավաճանությունը Ռոբերտ Փաթթինսոնի հանդեպ: Հիշեցնենք, որ  նա կապվել էր ամուսնացած ռեժիսոր Ռուբերտ Սադերսենի հետ, ով տարիքով բավականին մեծ էր: Այդ իսկ պատճառով, երիտասարդ, բայց մեծ համբավ վայելող դերասանուհին վերջերս խուսափում էր հանդես գալ հանրության և լրագրողների առջև` խուսափելով ավելորդ մենկնաբանություններից:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
; : :