Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ուիթնի Հյուսթոնը հետմահու արժանացել է MTV- ի մրցանակի

  Ամերիկյան երգչուհի Ուիթնի Հյուսթոնը հետմահու արժանացել է MTV Europe Music Awards հեռուստաալիքի «Գլոբալ սրբապատկեր» հատուկ մրցանակին։ Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», այսպիսով մրցույթի կազմակերպիչները գնահատել են փոփ-երաժշտության մեջ նրա ունեցած ներդրումը։ Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 11- ի երեկոյան Մայնի Ֆրանկֆուրտում։ Այս տարի այն կվարի հայտնի գերմանացի թոփ-մոդել Հայդի Քլումը։  Ավելացնենք, որ Global Icon մպցանակը շնորհվում է արդեն երրորդ տարին անընդմեջ։ Ավելի վաղ այն ստացել են Bon Jovi եւ Queen խմբերը։ Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնը վախճանվել է փետրվարի 11- ին, Լոս Անջելեսում, 48 տարեկանում։ Նրա մարմինը հայտնաբերվել է հյուրանոցային համարի լողասենյակում։ Փորձագետները Հյուսթոնի օրգանիզմում թմրանյութի հետքեր են հայտնաբերել, սակայն այդ հանգամանքը ճանաչվել է երգչուհուն մահվան հասցրած գործոններից մեկը միայն։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՄՈՌԱՑԵԼ Է ԴԻՄԱՀԱՐԴԱՐՎԵԼ ԵՎ ՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԱՌԱՆՑ ՇՊԱՐԻ

  Սովորաբար, շոուբիզնեսի ներկայացուցիչներին, երբ առանց շպարի տեսնես, գուցե և չճանաչես: Որովհետև նրանց դիմահարդարներն իրենց գործին շատ լավ են տիրապետում: Սակայն վերջերս, հայտնի դերասանուհի, 36-ամյա Դայան Կրյուգերը, ով “Հաջողություն, իմ թագուհի” ֆիլմում գլխավոր դերակատարուհին էր, հագնված շատ անփույթ ոճով և մոռանալով դիմահարդարվել, դուրս էր եկել զբոսանքի` Նյու Յորքի փողոցներով: Դերասանուհին նույնիսկ այդ վիճակում հրաշալի տեսք ուներ և պապարացիների աչքից չէր վրիպել:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՎԱՆԵՍՍԱ ՊԱՐԱԴԻՆ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է

  Վանեսսա Պարադին ամուսնալուծությունից հետո սակավաթիվ է ներկայանում հանրությանը, բայց այդ ամենին զուգահեռ միշտ հանգստանում է: Հիշեցնենք, որ Ջոնի Դեպից բաժանվելուց հետո Վանեսսան փորձում է դասավորել իր կյանքը, ինչպես նաև այդպես է վարվում Ջոնը: Վերջերս դերասանուհուն իր երեխաների հետ լրագրողները լուսանկարել էին Սեն-Տրոպե կղզում, իսկ օրերս նրան նկատել են Կորսիկայի լողափերից մեկում: Լուսանկարներում Վանեսսան կրում էր սև լողազգեստ, որը հոյակապ ընդգծում էր նրա սլացիկ կազմվածքը: Հետագայում, երբ Պարադին նկատել է, որ իրեն լուսանկարում են, կիսով չափ մերկացել է` ի ցույց դնելով իր կանացի բարեմասնությունները:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Հայկական շոու բիզնեսի սկանդալային բաժանումները.

  Սկանդալային ՓՈՓ հանրագիտարան հաղորդումն այս անգամ փորփրել է հայկական շոու բիզնեսի փոշոտ արխիվներն ու հայտնաբերել ամենասկանդալային հարաբերություներն ու բաժանումները     `zh.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
Կանադայի վարչապետը Ջասթին Բիբերին մեդալ է հանձնել՝ հայրենիքի առաջ արժանիքների համար

  Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը ուրբաթ իր համերկրացուն և փոփ կատարող Ջասթին Բիբերին տոնական մեդալ է հանձնել, որը ձուլվել է Էլիզաբեթ II «ադամանդե հոբելյանի» կապակցությամբ, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ «Ես երջանիկ էի Բիբերին մեդալ հանձնելու համար»,- իր Twitter միկրոբլոգում գրել է Հարպերը, ում 15-ամյա որդին Բենը ընկերների հետ ներկա է գտնվել նրա համերգին։ Մրցանակաբաշխությունը կայացել է Օտտավայում միլիոնավոր դեռահասների 18-ամյա կուռք Ջասթին Բիբերի համերգից առաջ։ Էլիզաբեթ II-ը, համաձայն կանադական Սահմանադրության, հանդիսանում է նաև այս պետության ղեկավարը։ Ընդհանուր առմամբ Կանադայում ձուլվել է 60 հազար տոնական մեդալ՝ «հայրենիքի առաջ քաղաքացիների արժանիքները» նշելու համար։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՏԱՍՆՅԱԿԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ԱՍՆՅԱԿԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

  Որքան էլ որ զարմանալի է, նախորդ շաբաթվա և այս շաբաթվա Թոփ տասնյակում մասնակիցների  փոփոխություն տեղի չի ունեցել, սակայն մասնակիցները վերադասավորվել են: Այսպես՝    Նախորդ շաբաթվա Թոփ տասնյակը հետևյալն էր՝   1. Միհրան Ծառուկյան 2. Ալեքսանդր Բաբասյան 3. Խաչիկ Եղոյան 4. Արթուր Պետրոսյան 5. Հայկ Ղուկասյան 6. Հայկ Չոմոյան 7. Սիլվա Հակոբյան 8. Դիանա Գրիգորյան 9. Անդրանիկ Հարությունյան 10. Մագա Մարտիրոսյան   Այս շաբաթ մասնակիցները վերադասավորվել են հետևյալ կերպ՝   1. Միհրան Ծառուկյան 2. Դիանա Գրիգորյան 3. Ալեքսանդր Բաբասյան 4. Արթուր Պետրոսյան 5. Խաչիկ Եղոյան 6. Հայկ Չոմոյան 7. Հայկ Ղուկասյան 8. Սիլվա Հակոբյան 9. Անդրանիկ Հարությունյան 10. Մագա Մարտիրոսյան  
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ www. ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԸ

    Վերջապես վերաբացվեծ երկար սպասված կայքը: Այստեղ կարելի է գտնել ամեն ինչ` թարմ նորություններ, հարցազրույցներ հայտնի մարդկանց հետ, լսել երաժշտություն, գրել կարծիքներ հայտնի մարդկանց մասին, ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ բաժնի միջոցով մասնակցել թեժ քննարկուների, Ձեր սիրած  դերասանի կամ երգիչի հետ ունենալ ֆոտոսեսիա, դուք ունեք հնարավորություն  նաև ձեր միջոցառումներին հրավիրել դերասաններ և երգիչներ մեր միջոցով: Այստեղ կարող եք մասնակցել նաև քասթինգի , որը կտա ձեզ հնարավորություն  մեզ մոտ ստեղծել ձեր էջը, որը ևս կդառնա քննարկումների առիթ: Եթե դուք ունեք ձգտում նկարելու, ապա կայքը նաև ձեզ համար է. ստեղծեք ձեր պատկերասրահը, իսկ վերջում ամենաբարձր վարկանիշ ունեցողներին կտրվի հնարավորություն օնլայն տարբերակով վաճառել իրենց աշխատանքները: Միսս մրցույթ ինտերնետի միջոցով  մասնակցիր և հաղթելու դեպքում ստացիր թագ մեր կողմից:  Իսկ որ ամենակարեվորն է օգնիր կարիքավորին բարեգործական ծրագրի շրջանակներում եղիր ակտիվ: Մենք կազմակերպում ենք շարունակական բնույթ ունեցող բարեգործական ակցիաներ, որին կարող եք ծանոթանալ Բարեգործական ծրագիր բաժնի միջոցով: Աստղային ճաշացանկ. այստեղ կգտնեք ամենահամով կերակուրները հայտնի մարդկանց մատուցմամբ, որը կարող եք ճաշակել մեր գործընկեր MY CAFE սրճարանում: Մեր մասին խոսում են շատ շատերը, իսկ թե ինչ են խոսում մեր մասին հայտնիները կարող եք տեսնել մեր տեսանյութերում, իսկ կարճ տարբերակը այստեղ` Տեսանյութ: Մեր հանդիպումների նկարները կարող եք տեսնել ՖՈՏՈԱԼԲՈՄ բաժնում: Մենք հանդես կգանք ամեն օր նորովի: Հարգանքներով www.  
; : :