Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Քավորի և փեսայի շատ գեղեցիկ անակնկալը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԼԵԴԻ ԳԱԳԱՆ ԺԱՄԱՆԵՑ ԱՄՍՏԵՐԴԱՄ

  Օգոստոսի 20ն իր համերգային շրջագայությունների շրջանակում Լեդի Գագան այս անգամ ժամանեց Ամստերդամ: Երգչուհին մգեցրել էր մազերի գույնը, բայց չնայած մազերի հետ կապված աընդհատ իր էքսպերիմենտներին, նա 50%-ով դեռ շիկահեր է: Հետաքրքիր է` արդյո՞ք արտասովոր Լեդի Գագան կվերադառնա իր մազերի նախկին գույնին: Ի դեպ վերջերս երգչուհու շուրջ պտտվում են սկանդալներ, սկանդալների հետևից: Նախ նրան սպառնում էին կենդանիների պաշտպանները, ապա Բուխարեստում Գագայի թիկնապահը ծեծում է նրա համակիրներից մեկին, իսկ օրերս Գագան համերգի ժամանակ փսխվում է ուղիղ բեմի վրա: Երևում է «հրեշների մայրը» հապճեպ պետք է դիմի բժիշկների օգնությանը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
«ՀԵՔԻԱԹՖԻԼՄ» ՆԱԽԱԳԻԾ. ՖԻԼՄԵՐ ՀԱՏՈՒԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

  «Հեքիաթֆիլմ»-ը ծնվել է, որ երեխաները դադարեն դիտել սարսափազդու և չարագործ հերոսներով լի մուլտֆիլմեր ու նույնիսկ մեծերի հոգեբանության համար վտանգավոր ֆիլմեր: Այս նախագիծը նկարահանում է մանկապատանեկան ֆիլմեր հենց իրենց՝ երեխաների մասնակցությամբ: «Հեքիաթֆիլմ» բուն նպատակը երեխաների ժամանցի և դաստիարակության ճիշտ կազմակերպումն է: Նախագիծը հաշվի է առնում ամեն մի մանրուք, որ չվնասի երեխաների հոգեբանությանը և որ նրանց վարքը տրամաբանորեն հանգեցնի լավին, բարուն, ճշմարիտին:  «Հեքիաթֆիլմ» հեղինակային նախագծի առաջին՝ «Թևավոր Երազանքը» հեքիաթային-երաժշտական ֆիլմի պրեմիերան կայացել է 2010 թվականի սեպտեմբերի 29ն «Մոսկվա» կինոթատրոնում: Թե՛ մասնակից և թե՛ հանդիսատես երեխաները նշում էին, որ «Թևավոր Երազանքը» ֆիլմից քաղել են կյանքի համար շատ կարևոր դասեր: Նրանք սիրով նորից ու նորից  դիտում են ֆիլմը DVD տեսասկավառակներով, երգում ու պարում հերոսների հետ: «Թևավոր Երազանքը» ֆիլմը երազանքների հրեշտակի մասին է, ով մի խումբ պարապ-սարապ պատանիների մեծ դժվարությամբ դարձնում է նպատակասլաց և աշխատասեր:  Առջևում սպասվում է «Հեքիաթֆիլմ» երկրորդ՝ «Արժանի լինել» լիամետրաժ, կիսաֆանտաստիկ ֆիլմը: Այստեղ արդեն հերոսը մի ծույլիկ աշակերտ է, որը կյանքի տված դասերի և լավ ընկերների շնորհիվ որոշում է շատ կարդալ, լավ սովորել ու գրագետ դառնալ: «Հեքիաթֆիլմ» նախագծի հեղինակ, ռեժիսոր, սցենարների և երգերի հեղինակ Նարինե Մնացականյանը կոչ է անում բոլոր ծնողներին, որ զերծ պահեն իրենց երեխաներին «վտանգավոր» ֆիլմերից ու մուլտֆիլմերից, չէ՞ որ դրանք անջնջելի հետքեր են թողնում մեր մանուկների աշխարհընկալման վրա և վտանգի ենթարկում մեր մոլորակի ապագան:  Նարինեն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր «Հեքիաթֆիլմի» կողքին են:   Նյութը պատրաստեց՝ Նելլի Անդրեասյան
Գերմանացին ավտոկայանման համաշխարհային ռեկորդ է սահմանել.

    Գերմանիայի Այզենախ քաղաքում գերմանացի վարորդը զուգահեռ ավտոկայանման նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ տեղավորվելով դիմացիր և ետևի մեքենաներից 13-սանտիմետրանոց դիստանցիայով, հայտնում է Life News-ը: Այդպիսով գերմանացին գերազանցել է նախորդ ռեկորդը, որը սահմանել էր չինացի Խան Յուեն այս տարվա մայիսին։ Չինացին կարողացել էր կանգնեցնել իր Mini Cooper S մեքենան հարևանությամբ կայանված մեքենաներից 15 սմ հեռավորության վրա։ Կասկադյոր Ռոնի Վեսելբերգերը Գինեսի ռեկորդների գրքում էր հայտնվել, երբ Volkswagen Up մեքենան տեղավորել էր մյուս մեքենաներից ընդամենը 13,99 սմ հեռավորությամբ։         `tert. Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
Կրիշտիանու Ռոնալդուն դատարանում չի աջակցել Սիլվիո Բեռլուսկոնիին

  Հայտնի պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն այսօր Միլանում չի ներկայացել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի գործով դատական նիստին, որտեղ ինքը հանդես է գալիս որպես վկա: Հիշեցնենք, որ իտալացի սկանդալային գործիչը մեղադրվում է անչափահաս մարմնավաճառների, մասնավորապես հայտնի Ռուբիի հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ: Ռուբին պատմել է, որ Բեռլուսկոնիի տանը հերթական խրախճանքներից մեկի ժամանակ ինքը սեռական հարաբերություններ է ունեցել նաև Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Չնայած Ռոնալդուի բացակայությանը դատական նիստին, Սիլվիո Բեռլուսկոնիի օգտին ցուցմունք են տվել դերասանուհի ու հաղորդավարուհի Բելեն Ռոդրիգեսը, քաղաքական գործիչ Դանիելա Սանտանկեն և լրագրող Կառլո Ռոսելլան` հայտնելով, որ նախկին վարչապետին երբեք չեն տեսել դեռահաս «թիթեռնիկների» շրջապատում: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը: Հավելենք, որ Բեռլուսկոնին դատարանում արդարացել է, թե իր հանդիպումը «հյուրերի» հետ սեռական բնույթ չի կրել, իսկ Ռուբիին ինքը դրել է Եգիպտոսի նախկին ղեկավար Հոսնի Մուբարաքի զարմուհու տեղը, ուստի նրան երկու տարի առաջ օգնել է դուրս գալ բանտից ու իր առանձնատուն է հրավիրել:    `HayNews.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Նյու Յորքում անցկացվեց բարեգործական համերգ՝ «Սենդի»ց տուժածների համար

    Նյու Յորքում NBS հեռուստաընկերության կազմակերպած բարեգործական «Սենդի փոթորիկ. միավորվում ենք» կարգախոսով համերգը, որի նպատակն էր միջոցներ հավաքել Կարմիր Խաչի հիմնադրամի համար, հավաքել է 23 մլն դոլար։ Հիմնադրամը համակարգում է փոթորիկից տուժած միլիոնավոր մարդկանց օգնությունը, ներառյալ ժամանակավոր բնակության վայրի, սննդի, բժշկական և հոգեբանական օգնության տրամադրում։ NBS հեռուստաընկերության կազմակերպած համերգին մասնակցել են այնպիսի աստղեր, ինչպես Ջոն Բոն Ջովին, Քրիստինա Ագիլերան, Բիլի Ջոելը, Սթինգը, «Աերոսմիթ» խումբը և շատ այլ աստղեր։   ՝Zh.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
«Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմը բարձրացավ մեծ էկրան.

  «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Կորած մոլորվածը Հայաստանում»(անգլալեզու տարբերակը` Lost and found in Armenia) ֆիլմի հայաստանյան պրեմիերան:Դեռ  2011 թվականին  ամերիկահայ  պրոդյուսերներ  Մարալ  Ջերեջյանը  և  Վալերի Մաքքեֆրին եկան Հայաստան նկարահանելու «Կորած մոլորվածը Հայաստանում» կատակերգությունը:  Գլխավոր  դերերում հանդես են եկել ամերիկացի հայտնի դերասան Ջեյմի Քենեդին և լոսանջելեսաբնակ հայուհի Անժելա Սարաֆյանը:     `noratert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :