Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Գինեսի գրքում գրանցված սիրո խոստովանությունը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Փիթի և Ջոլիի անդաստիարակ երեխաները

  Օրերս Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթն իրենց երեխաների հետ այցելել են Սփրինգֆիլդի փոքրիկ պիցցերիաներից մեկը. գրում է Wday.-ն: Սակայն պիցցերիայի աշխատողները չեն հասցրել ուրախանալ զույգի այցելությամբ, երբ նրանց երեխաները սկսել են անկարգություններ անել: Մատուցողները լրագրողներին պատմել են, որ աստղային ընտանիքի համար պիցցերիան փակել էին մեկ ժամով, նրանք պատրաստ էին նրանց այցին, բայց ոչ նրանց երեխաների չարություններին: Ըստ մատուցողների` երեխաները քայլում էին սեղանների վրայով, կոտրում էին կահույքը, միմյանց վրա ուտելիք էին շպրտում: Բայց ամենից շատ նրանց բարկացրել և զարմացրել է այն, որ այդ ընթացքում Ջոլին և Փիթը հանգիստ զրուցում էին և ուշադրություն չէին դարձնում երեխաների արարքներին:    `yerkir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՌՈԲԵՐՏ ՓԱԹԹԻՆՍՈՆԸ ԿՄԱՐՄՆԱՎՈՐԻ ԼՈՈՒՐԵՆՍ ԱՐԱԲԻԱՑՈՒ ԿԵՐՊԱՐԸ

Բրիտանացի սրտակեր Ռոբերտ Փաթթինսոնը նկարահանվելու է ˝Անապատի թագուհին˝ ֆիլմում: Նա մարմնավորելու է բրիտանացի սպա Թոումաս Էդվարդ Լոուրենսի կերպարը, ով ողջ աշխարհին հայտնի է Լոուրենս Արաբիացի անվամբ: Ֆիլմում գլխավոր հերոսուհու դերակատարմամբ հանդես է գալու Նաումի Ուոթսը, ով մարմնավորելու է բրիտանացի գրող և հետազոտող Հերտրուդա Բիլլի կերպարը: ˝Անապատի թագուհին˝ ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2012 թվականի աշնանը Հորդանանի և Մեծ Բրիտանիայի տարածքում: Ֆիլմի ռեժիսորը եվրոպական կինոփառատոնների մրցանակների դափնեկիր Վեռներ Հերցոգն է, ում ˝Հանդիպում աշխարհի ծայրին˝ վավերագրական ֆիլմը 2009 թվականին ներկայացվել է ˝Օսկարի˝:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ԺԻԶԵԼ ԲՈՒՆԴՀԵՆԸ ԲՈՍՏՈՆՈՒՄ ԳՆՈՒՄՆԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ

  Մոդել Ժիզել Բունդհենը ուղևորվել էր Բոստոն գնումներ կատարելու համար: Հղի մոդելը հագել էր ջինսե կարճ կիսատաբատ, ամառային կոշիկներ և սպիտակ հասարակ վերնաշապիկ, կրում էր ամառային ակնոց: Հուսանք, որ հղիությունից հետո մոդելը կարճ ժամանակահատվածում կվերադարձնի իր նախկին կառուցվածքը: Նշենք, որ այս հղիությունը, մոդելի համար երկրորդն է. մոդելն ունի որդի, ում հետ փորձում է ավելի շատ ժամանակ անցկացնել: Հիշեցնենք, որ վերջերս 32-ամյա մոդելը որդու հետ այցելել էր ''New England Patriots Training'' հավաքին: Գեղեցկուհի մայրիկը շատ սակավաթիվ է ընտանիքի հետ ներկայանում հանրությանը. դրա մասին են նաև փաստում պապարացիների կատարած հազվադեպ լուսանկարները:   Նյութը պատրաստեց`  Մարգարիտ Ավետիսյանը
ՍՈՒՐԻ ԿՐՈՒԶԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԵԾԱՆԻՎ ՎԱՐԵԼ ՍՈՎՈՐԵԼ

  Պապարացիները հանգիստ չեն թողնում Քեթի Հոլմսին և Սուրի Կրուզին: Շատ շուտով կսկսվի նոր ուսումնական տարին և Սուրին կսկսի սովորել նոր` ավելի թանկ դպրոցում: Քեթին ցանկանում է, որ 5 տարեկան դստրիկը ունենա բազում ընկերներ: Ի դեպ նշենք, որ Բլիկեր թաղամասում գտվող խաղահրապարակում Սուրին դառնում է ավելի շփվող և ընկերասեր: Ինչպես նաև նա բոլորին ապշեցրել է իր հագուստներով: Ասում են, որ Թոմ Կրուզից պաշտոնապես բաժանվելով, Քեթին որոշել է աղջկան այլ կերպ դաստիարակել. նա դստերն այլևս թանկարժեք զգեստներ չի գնելու: Այնուամենայնիվ, Քեթի Հոլմսը շարունակում է հետևել նորաձևությանն ու շուտով ներկայացնելու է ˝Holmes &p; Yang˝ ֆիրմայի նոր հավաքածուն, երբ Նյու-Յորքում կսկսվի նորաձևության շաբաթը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Ռոնալդուի ջախջախված մեքենան հանվել է վաճառքի

  Ռոնալդուի Ֆերրարի 599 GTB Ֆիորանո Ֆ1 ավտոմեքենան հանվել է վաճառքի: Մեքենայի հետ տրվում են մի շարք փաստաթղթեր, որտեղ նշված է, որ մեքենայի առաջին սեփականատերը Քրիստիանո Ռոնալդուն է:  Վթարից հետո Ֆերրարի 599 GTB Ֆիորանո Ֆ1 ավտոմեքենան գնահատվում 50000 եվրո : Ինչպես նշված է նկարագրության մեջ , «մեքենան հնարավոր է վերանորոգել»: Հիշեցնենք, որ Ռոնալդուն ջախջախել է այս Ֆերրարին 2009 թ Մանչեսթերի օդանավակայանից ոչ հեռու գտնվող ճանապարհային թունելում: Ֆուտբոլիստը շտապում էր մարզահրապարակ, կորցրեց վերահսկողությունը և ամբողջ արագությամբ մխրճվեց պատին:   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Շառլ Ազնավուրն ու Ջիվան Գասպարյանը կհամագործակցեն

  Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե եւ աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը համատեղ ալբոմ կթողարկեն: Այս մասին հայտարարել է Ջիվան Գասպարյանը՝ Իժեւսկի հայ համայնքում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Երաժիշտին հարցրել են, թե նա ծանո՞թ է Ազնավուրի հետ, ինչին նա պատասխանել է. «Շառլն իմ մոտ ընկերն է: Նա շատ լավ մարդ է, մենք պատրաստվում ենք համատեղ ալբոմ ձայնագրել»: Ինչպես հաղորդում է Uzhevsk.-ն, Գասպարյանը Իժեւսկ է ժամանել երեկ երեկոյան, Promo Group հրավերով, որտեղ միայն մեկ համերգ կտա: Ուդմուրտիայի մայրաքաղաք հայտնի դուդուկահարն առաջին անգամ է այցելում: Նա այստեղ է եկել իր թոռան՝ երաժիշտ Ջիվան Գասպարյան կրտսերի եւ «Հայաստանի վիրտուոզներ» համույթի հետ:     `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
; : :