Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Փաստորեն արտասահմանյան շոու ծրագրերում էլ կան արտառոց դեպքեր.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՍՏԱԼՈՆԵՅԻ ՄԱՅՐԸ ԱՊՇԵՑՐԵՑ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԻՐ ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՔՈՎ

     Դերասանուհի, աստղագետ ու հոլիվուդյան հայտնի դերասան Սիլվեստր Ստալոնեի մայրը ուղղակի ապշեցրեց հանրությանը իր արտաքին տեսքով, ով ներկա էր գտնվել «Անզուսպները 2» ֆիլմի պրեմիերային: 90-ամյա Ստալոնեյի մայրը երևում է, որ ճիգ ու ջանք չէր խնայել պլաստիկ վիրահատություններ կատարելու հարցում: Հոլիվուդյան շատ հայտնի դերասաններ ներկա էին ֆիլմի պրեմիերային, սակայն բոլորի ուշադրության կենտրոնում էր  Սիլվեստր Ստալոնեի մայրը, ով իր սեփական որդուց ավելի երիտասարդ էր երևում, ինչի պատճառն է հանդիսանում 90-ամյա կնոջ արված բազում պլաստիկ վիրահատությունները: Ըստ որոշ լրատվական միջոցների մեկնաբանությունների տիկին Ստալոնեն ուղղակի նման էր սիլիկոնե մումիայի: Բազմաթիվ վիրահատական ձգումների հետևանքով կնոջ աչքերն ու շրթունքները ուղղակիորեն դեֆորմացված էին, սակայն նրա ոտքերին կնախանձեին շատ կանայք: Այս ամենից զատ տիկին Ստալոնեն հարցազրույցի ժամանակ նշել է, որ որդին հագնվում է իր տարիքին ոչ հարիր: 90-ամյա կինը  հանրությանը ներկայացել էր կարճ, նեղ  շրջազգեստով, սև, լայն բացվածք ունեցող վերնազգեստով և այս ամենը լրացրել էին բարձրակրունկ կոշիկներն ու արտահայտիչ գույներով պայուսակը: Սիլվեստր Ստալոնեի վերաբերմունքը շատ բացասական էր մոր արտաքին տեսքի հանդեպ, ինչը վկայել է այն փաստը, որ նա նույնիսկ չի մոտեցել մորը և ամբողջ ընթացքում գտնվել է կնոջ ու աղջկա կողքին: Սակայն այդ հանագամանքը  չի անհանգստացրել Ստալոնեի մորը. նա ամբողջ ժամանակ ժպտացել է հանրությանն ու լրագրողներին` ավելի արտահայտիչ կերպով ցուցադրելով իր շրթունքները:     Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Աշխարհի ամենամեծ զբոսանավը.

  «Օազիսը» աշխարհի ամենամեծ զբոսանավն է, որը 5 անգամ մեծ է «Տիտանիկից», ունի 21 լողավազան, 25 ռեստորան և նույնիսկ իսկական այգի:  «Օազիսի» յուրաքանչյուր 7 օրյա շրջագայությանը մասնակցում են ավելի քան 5.400 այցելու, որոնց սպասարկման համար աշխատում է 2.200 հոգանոց անձնակազմ:  Սիրով ներկայացնում ենք ձեզ մարդկային ինժիներական մտքի այս հերթական հաղթանակի մասին պատմող տեսանյութը:     `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
Թինա Կանդելակին audi է նվեր ստացել իր ծննդյան օրը. ՖՈՏՈ

  Նոյամբերի 12ն սկանդալային հաղորդավարուհի Թինա Կանդելակին նշել է իր ծննդյան 37-րդ տարեդարձը: Ծննդյան արարողությունը տեղի է ունեցել Թինայի սեփական ռեստորանում, որտեղ ներկա է գտնվել նրա մտերմիկ ընկերական շրջապատը: Այդ օրը Թինան բազմաթիվ թանկարժեք նվերներ է ստացել, որոնց մասին եւ կիսվել է իր երկրպագուների հետ՝ թվիթերի իր պաշտոնական էջում տեղադրելով նվերների նկարները: Ընկերներից մեկը, ում անունը Թինան չի նշում, նրան  «Audi» մակնիշի ավտոմեքենա է նվիրել: Միխայիլ Գալուստյանը Թինային պլանշետ է նվիրել: Ամբողջ օրվա ընթացքում Թինան զգեստներ էր փորձում եւ կիսվում իր երկրպագուների հետ:   ՝ zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ռուս հայտնի երգչուհին Հելոուինի ժամանակ կոտրել է ոտքը

  Ռուսական հայտի «Վինտաժ» խմբի երգչուհի Աննա Պլետնեվան տուժել է մոսկովյան ակումբներից մեկում իր ներկայացման ժամանակ: Նա ընկել է բեմի վրա գտնվող փոսի մեջ՝ ստանալով ոտքի կոտրվածք: Երգիչները այս անգամ Հելոուինի տոնին պլանավորել էին ներկայանալ այլ տեսքով՝ խումբը որոշել է հասարակությանը զարմացնել երգչուհու թռչող դագաղից դուրս գալով: Դուրս գալով այդ «հետաքրքրր տրանսպորտային միջոցից», երգչուհու ոտքը մնացել է բեմի փայտե հատակի մեջտեղում: Մի քանի ժամ հետո նա հայտնվել է հիվանդանոցի վիրահատարանում ոտքի կոտրվածքով:   ՝ Slaq.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Հայաստանի դառը իրականության մասին ֆիլմը՝ Մոնրեալի միջազգային կինոփառատոնում. Montreal Gazette VIDEO

  Այսօր կեզրափակվի Մոնրեալի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը, որի շրջանակներում ցուցադրվել է Մառլեն Էդոյանի «Figure d’Armen» վավերագրական ֆիլմը, հայտնում է Montreal Gazette-ը:   Ֆիլմը պատմում է Լիբանանում ծնված հայերի մասին, «որոնք երբեք չեն հրաժարվել իրենց հայկական ժառանգությունից»: Ֆիլմը Մառլենի ուղևորությունն է Հայաստան և հայկական համայնքներով հարևան երկրներ:   Ըստ հոդվածագրի՝ ֆիլմում ցուցադրված է, թե ինչ բարդ կացության մեջ են մարդիկ Հայաստանում: «Շատերի ատամները վատ վիճակում են՝ հավանաբար այն պատճառով, որ իրենց չեն կարող թույլ տալ նորոգել դրանք»:   Ֆիլմի հերոսները ասում են, որ իրենց երեխաները արտասահմանում են՝ արտագնա աշխատանքի: «Լավ է դրսում ապրուստ վաստակել, քան սովից մեռնել հայրենիքում», - նկատում է աղբյուրը:   Ֆիլմը հագեցած է նաև հետաքրքիր երաժշտությամբ: MG-ն առանձնացնում է հատկապես մի դրվագ, որում հերոսը երգում է՝ շուրթերի արանքում ածելի:     ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ալբերտ Էյնշտեյնը Նյու-Յորքում տաքսի է վարում

Նյու-Յորքի բնակիչներից մեկին հաջողվել է նկարահանել ժամանակակից ֆիզիկայի տեսության հիմնադիր` Ալբերտ Էյնշտեյնին չափազանց նման տաքսու վարորդին: Տաքսու ուղևորը նկատել է վարորդի նմանությունը, լուսանկարել նրան և լուսանկարը որպես ապացույց տեղադրել համացանցում: Լուսանկարում վարորդը նմանակում է Նոբելյան մրցանակի դափնեկրի հայտնի դեմքի արտահայտությունը` դուրս հանած լեզվով, ինչն ավելի է ընդգծել նրանց նմանությունը:  Լուսանկարը համացանցում դարձել է լայնածավալ քննարկումների թեմա:   `HayNews.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : Смотреть порно анальное онлайн. | Slot v смотрите на http://www.slot-v-casino.net. :