Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

    Երբ հայտնի դարձավ, որ Հանրային հեռուստատեսության  «Ազատ Գոտի» թոք-շոուի նոր եթերաշրջանում մի շարք փոփոխությունների հետ մեկտեղ փոխվելու է նաև հաղորդման հաղորդավար Արտակ Վարդանյանը, վերջինիս երկրպագուները շատ տխրեցին: Սակայն շտապենք ուրախացնել նրանց` հայտնելով, որ հաղորդավարը շուտով հանդես է գալու նոր ծրագրով:  armcatalog.. հետ  զրույցում Արտակը դեռ չշտապեց մանրամասնել իր  նոր հաղորդման ոճն ու ուղղվածությունը, քանի որ հաղորդավարի խոսքերով դեռ բանակցություններ են ընթանում հաղորդման ձևաչափի և այլ աշխատանքների վերաբերյալ:  Ի դեպ, հակառակ այն թյուր կարծիքի, թե Արտակը այլևս չի աշխատելու Հանրայինում, հաղորդավարը հայտնեց, որ իր նոր հաղորդումը հեռարձակվելու է հենց Հանրային հեռուստատեսության նոր եթերաշրջանում:   Նյութը պատրաստեց` Սյունե Առաքելյանը 
Արջը վախեցնում է տուրիստներին, այնուհետև գողանում ավտոմեքենան.

        Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Ռիհաննան ցնցել է նորաձեւության շոուի հանդիսատեսին. Ֆոտո

    Ռիհաննան հերթական անգամ ցույց է տվել, որ իր տաղանդն անսահման է: Նա, հայտնվելով Նյու Յորքում տեղի ունեցող Victoria's Secret նորաձեւության շոուին, ցնցել է բոլորին: Երգչուհին եղել է հատուկ հյուրերի ցանկում և ներկայացրել է իր նոր` «Ադամանդներ» երգը: Լսարանի ուշադրությունն ավելի շատ գրավել է նրա բաց զգեստն ու իդեալական կերպարը:     `shshyan.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
35-ամյա կինը տղամարդ մոդել է աշխատում. Ֆոտո

    35-ամյա Քեյսի Լեգլերը Ford մոդելային գործակալությունում հանդես է գալիս որպես տղամարդ մոդել. նա բացառապես տղամարդկանց հագուստ է ներկայացնում, հայտնում է Oddity Central-ը: ը նկատում է, որ նորաձևության ոլորտում այժմ տարօրինակ բաներ են կատարվում. Անդրեյ Պեջիչի և Ստանիսլաս Ֆեդյանինի նման մոդելները կանանց հագուստ են ներկայացնում, իսկ այժմ ժամանակն է ծանոթանալու աշխարհի միակ կնոջ հետ, որը տղամարդ մոդել է աշխատում: Ծննդով Ֆրանսիայից Լեգլերը տղամարդ մոդելի իր կարիերան սկսել է այն բանից հետո, երբ որպես տղա է հանդես եկել մի ֆոտոպատմության մեջ: Դրան հաջորդել է պայմանագիրը Ford հեղինակավոր գործակալության հետ: Ավելի վաղ Քեյսին՝ դեռ որպես 18-ամյա լողորդուհի, սենսացիա էր առաջացրել Ատլանտայի Օլիմպիական խաղերի ժամանակ հանդես գալով սափրած գլխով: The Timeն տված հարցազրույցում Քեյսին ասել է, թե կարծում է, որ իր պարագայում միակ բարդ բանն այն է, որ ինքը շատ տարօրինակ տեսք ունի կնոջ զգեստով: Նա նաև ավելացրել է, որ իսկապես լավ կլիներ, եթե մենք կարողանայինք հագնել այն, ինչ պարզապես ցանկանում ենք՝ առանց հագուստով արտահայտած որևէ նշանակության:     `tert.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
Վոլոչկովան ամուսնանում է

  Ըստ ռուսական ԶԼՄ-ների տեղեկությունների՝ ՌԴ վաստակավոր արտիստուհի, ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան պատրաստվում է ամուսնանալ: Մոսկվայի քաղաքապետի զարմիկը՝ Անտոն Սոբյանինը, տեղափոխվել է Մոսկվա, որպեսզի ավելի մոտ լինի Անաստասիային: Ամուսնության առաջարկը նա արել է հոկտեմբերի 29ն:   ՝ mul.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Այսօր Մարիաննա Հովհաննիսյանի ծննդյան օրն է

  Սիրով շնորհավորում ենք երգչուհու ծննդյան օրը և մաղթում  նորանոր հաջողություններ:     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ես չգիտեի, որ ինձ Երևանում այսքան սիրում ու գնահատում են. Ալեն Դելոն

  Վերջին ֆիլմը, որտեղ խաղացել է Դելոնը, «Շնորհավոր Ամանոր, մայրեր» կատակերգությունն է, որը բաղկացած է 5 առանձին նովելներից, և դրանցից յուրաքանչյուրը նկարահանել է առանձին ռեժիսոր: Ֆիլմը, որի բյուջեն կազմում է վեց միլիոն դոլար, հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու դեկտեմբերի 27ց:   Նախօրեին առավոտյան ժամը վեցին Ալեն Դելոնն արդեն Երեւանում էր: Նա հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, այցելել Ծիծեռնակաբերդ:   Ծափահարություններով ու ողջույններով սկսվեց նրա և  ռուս դերասաններ Իրինա Ռոզանովայի, Կոնստանտին Կրյուկովի, պրոդյուսերներ Վալերի Սահարյանի և  Ղևոնդ Սնդրեասյանի մամուլի ասուլիսը «Երեւան» հյուրանոցում:   «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմում Դելոնը համաձայնել է խաղալ անվճար: Քանի որ ֆիլմի երկու գաղափարները ամանորյա հրաշքն է և մայրական սերը, լեգենդար դերասանին հարցրեցին իր մոր մասին: Նրա պատասխանը ապշեցրեց ներկաներին իր անկեղծությամբ.   «Մոր թեման համար շատ անձնական ու շատ նվիրական է ինձ համար: Մորս կորցրել եմ 16 տարի առաջ, եթե հիմա հնարավորություն ունենայի իրեն տեսնելու, ապա ոչինչ չէի անի, ուղղակի ամբողջ ժամանակս կանցկացնեի իր հետ, կպարուրեի նրան այն մեծ սիրով, որին նա արժանի է: Այն, ինչին հասել եմ, հասել եմ մորս շնորհիվ, իմ արտաքինն ու իմ ձեռքբերումները նրա շնորհիվ են: Մայրս չկա, բայց ես միշտ ինձ մոտ պահում եմ այն իրը, որ նա նվիրեց ինձ, դա փոքրիկ խաչն է», ասում է Դելոնը:   Ալեն Դելոնը լրագրողներին պատմեց ոչ միայն մոր հանդեպ ունեցած սիրո մասին: Ինչպես պարզվում է, նա հիմա մենակ է. «Ես ունեցել եմ ու հիմա էլ ունեմ ամեն ինչ, բայց իմ կյանքում սիրո պակաս կա...»,-խոստովանեց լեգենդար դերասանը, ով իր կյանքում կանանց շրջանում ուշադրության պակաս չի ունեցել:   Թե ինչ է տանում Հայաստանից և Երեւանն ինչպիսին կմնա իր հիշողություններում Դելոնն ասում է. «Առաջին անգամ եմ Հայաստանում, եկել եմ առավոտյան ժամը վեցին, անկեղծ եմ ասում, ես չգիտեի, որ ինձ Երևանում այսքան սիրում ու գնահատում են»:   ՝ maxinfo.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :