Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

<<Էն ժամանակվա համ ու հոտն ուրիշ էր էլի>>.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Բացահայտում-Վամպիրներ.

  Վամպիրների մասին գիտեն բոլորը:Նրանք արնախում արարածներ են,որոնց գոյությանը շատերն են հավատում:Նրանք օժտված են շատ մեծ ուժով և անմահությամբ:Նաև բոլորը գիտեն,որ վամպիրների նախահայրը Գրաֆ Դրակուլան է,բայց շատերը չգիտեն,որ Դրակուլան իսկապես եղել է պատմության մեջ:Բոլոր հարցերի պատասխանը կգտնեք այս ֆիլմում:     Հեղինակ՝ Ռուբեն Եսայան   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Բասկետբոլ. NBA հերթական խաղային օրվա լավագույն պահերը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՄԱՆՍՈՒՐ: ԿԼԻՉԿՈ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԱՆԻՐԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ ԵՆ

  Ամերիկյան ծանրորդ Ամիր Մանսուրը (16-0, 12 նոկաուտ), քննադատում է ուկրաինական չեմպիոններ Կլիչկո եղբայրներին: Նա չի հասկանում, թե ինչու են այսօր այդքան մեծ ոգևորության արժանանում եղբայրները: <<Երբ ես դիտում եմ եղբայրների մարտերը, հասկանում եմ, որ իրական չեմպիոնները նրանք չեն: Նրանք չեմպիոնի ոճ չունեն: Հետևաբար նրանց մարտերն ինձ համար հետաքրքիր չեն>>,-նշել է Ամիր Մանսուրը: Ծանրորդը ասել է նաև, որ այդքան ձանձրալի և մոխրագույն մարտերից հետո, նրանք շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում, և կարողանում են երկար տարիներ մնալ  չեմպիոններ: <<Բայց ինձ համար Կլիչկո եղբայրները երբեք չեն համարվել իրական չեմպիոններ>>,- եզրափակել է Մանսուրը:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է ԱԼԲԱՅԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԴԴՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ ԳՆԱՑԵԼ

  Հանրահայտ դերասանուհի Ջեսսիկա Ալբան ընտանիքի` ամուսնու և երեխաների հետ, գնացել էր Հելլոուինի տոնի համար դդում ընտրելու: Արևմտյան Հոլիվուդում, աշնանը, կազմակերպվում է ավանդական փառատոն, ինչի առիթով էլ նկատվել է աստղային ընտանիքը: Դերասանուհու ավագ դուստրը` Օնորը, օգտվելով առիթից, գունավոր ներկերով ամբողջ դեմքին թիթեռ էր նկարել: Իսկ դերասանուհու տղան` Հևենը, դեռ շատ փոքր է, որպեսզի մասնակցի նման զվարճանքների, դրա փոխարեն, նա գլուխը պտտում էր շրջակա բոլոր ուղղություններով, զզնելով տարածքը: Հարկ է նշել նաև, որ ոչ միայն երեխաները մինչև հոգու խորք ուրախացան և զվարճացան, այլ նրանց հետ մեկտեղ նաև մեծերը: Ալբան, չմոռացավ նաև լուսանկարվել, որպես հիշատակ: Ոչ այնքան վաղ, Ալբան իր ամբողջ օրը տրամադրել էր միայն ավագ դստերը` Օնորին: Իսկ երբեմն էլ, դերասանուհուն հաջողվում է ընտանեկան զբոսանքը համատեղել սպորտային մարզումներին:
Շանել N 5 վաճառքը կարող է դադարեցվել

  Բազմաթիվ կանանց սիրելի ''Շանել №5'' և բազմաթիվ այլ օծանելիքների վաճառքը կարող է արգելվել: Այս մասին հայտնել է բրիտանական BBC ռադիոկայանը: Այս ամենի պատճառն այն է, որ եվրոպացի գիտնականները բազմաթիվ բույրերի մեջ հայտնաբերել են նյութեր, որոնք կարող են ալերգիա առաջացնել մարդու մոտ: Վերջին հարյուր տարիների ընթացքում պարֆյումերներն օծանելիքի մեջ օգտագործել են հին մամուռի հատուկ տեսակ: Այժմ այդ մամուռը ներառված է ալերգիկ նյութերի ցուցակի մեջ: Արդյունքում արգելք է սպառնում այնպիսի օծանելիքների նկատմամբ, ինչպիսիք են ''Միսս Դիոր''-ը, ''Շալիմար''-ը, ''Գերլեն''-ն ու լեգենդար ''Շանել №5''-ը:   ՝ mul.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՎԼԱԴԻՄԻՐ ԿԼԻՉԿՈՆ ՀՈՎԻՎԻ ՏԵՍՔՈՎ

  Աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն ներկայացավ հովվի հագուստով: Զակրապատեյի հրավերի ժամանակ, ուկրաինացի գերծանր քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկին չեն թողել առանց նվերի: Կլիչկոյին նվիրել են հովվի ավանդական հագուստ` պատրաստված ոչխարի մորդուց: Ինչպես նաև մի հետաքրքիր փայտիկ: Կրտսեր Կլիչկոն անմիջապես փորձել է հագուստը և շատ գոհ նկարվել: Հիշեցնենք նաև, որ վերջերս, WBA, WBO, IBF, IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, գերծանր քաշային 36-ամյա Վլադիմիր Կլիչկոն մայրաքաղաք Բեռնի « Stade de Suisse ստադիոնում պաշտպանեց IBF տիտղոսը` պարտության մատնելով ամերիկացի 40 ամյա Տոնի Թոմփսոնին: Մենամարտը ընթացել է Կլիչկոյի առավելությամբ. 5-րդ ռաունդի վերջնամասում Թոփսոնը նոկդաունի է ենթարկվել, իսկ 6-րդ ռաունդում ամեն ինչ ավարտվել է: Վլադիմիր Կլիչկոն նոկաուտի է ենթարկել մրցակցին: Այս տարի Կլիչկոն ևս մեկ մենամարտ կանցկացնի, որը վերջինը կլինի Վլադիմիրի կարիերայում: Մենամարտը կանցկացվի նոյեմբեր կամ դեկտեմբեր ամիսներին: Այս մասին տեղեկացրել է եղբայրների մենեջեր Բրենտ Բենտենը:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
; : :