Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ինչ էլ գրեմ՝ ստացվում է հայեցի. Առնո Բաբաջանյան

    ''Ինչ էլ գրեմ՝ ստացվում է հայեցի'': Այդպիսին է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի խորհրդանշական խոստովանությունը: Նրա մահվանից 29 տարի է անցել: Առնո Բաբաջանյանը երևանցի էր: Նրա մանկությունն ու պատանեկությունն իր իսկ՝ երաժշտի ասելով, անբաժանելիորեն կապված էին նոր Երևանի կազմավորման, քաղաքի ինքնահաստատման հետ: Երևանում է ձևավորվել նրա գեղարվեստական խառնվածքը, սկզբնավորվել և տարիների ընթացքում խորացել ազգայինի իր ըմբռնումը: Ազգայինի խորացմանը ծառայեց անձնվեր հայրական սերը, իր երկիրը և իր մշակույթն անսահման սիրող մարդու մշտական ազդեցությունը, ինչպես և շփումն ականավոր հայ մտավորականների հետ: ''Այո, պաշարված եմ հնչյուններով: Քուն թե արթուն երազների մեջ եմ. միզարմացեք, եթե ասեմ, որ իմ տեսած երազներն էլ հնչյունների հետ են կապակցված: Հնչյուններից ես ընտրում եմ սրտահաճները և երգեր հորինում: Ինձ համար ազատ ժամ ունենալ նշանակում է կտրվել հնչյուններից, որը նույնն է, թե հրաժեշտ տալ կյանքին'',- ասել է Բաբաջանյանը:       ՝ mul.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Ամուսնության առաջարկություն Մոսկվա կ/թ-ում (VIDEO)

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ռունալդուն իրեն լավ է զգում

  Մադրիդի Ռեալի և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում Լևանտեի հետ կայացած մրցավեճում պատռել էր հոնքը:   Ֆուտբոլիստը թվիթերի իր էջում խոսել է իր առողջական վիճակի մասին.   - Շնորհակալություն երկրպագուներին յուրաքանչյուր նամակի համար: Արդեն ինձ լավ եմ զգում և հույսով եմ, որ կկարողանամ ինչքան հնարավոր է շուտ վերադառնալ խաղադաշտ:   ՝ asekose.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Հոնգկոնգի «Դիսնեյլենդը» մինչև այս տարի վնասով էր աշխատում

  Ինչպես գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրին, Հոնգկոնգում «Դիսնեյլենդ» զվարճանքների այգին բերել է 7 տարում առաջին շահույթը։ Ըստ պարբերականի՝ ստացված շահույթը կապված է մայրցամաքային Չինաստանից զբոսաշրջիկների մեծ հոսքի հետ: Հստակ թվեր չեն նշվում, դրանք կհրապարակվեն 2013 թ. հունվարին: Ընդ որում՝ այս տարվա հունվարին Հոնգկոնգի Դիսնեյլենդը հայտարարել էր իր պատմության մեջ նվազագույն տարեկան վնասի մասին. հոկտեմբերի 1-ով ավարտվող ֆինանսական տարում վնասը կազմել է 237 մլն հոնգկոնգյան դոլար կամ 30.5 մլն ամերիկյան դոլար: Նախորդ ֆինանսական տարում այդ ցուցանիշը հավասարվել է 718 մլն հոնգկոնգյան դոլարի: Հոնգկոնգում թեմատիկ այգու կառուցման համաձայնագիրը ստորագրվել էր դեռ 1999թ.: Այգին սկսել է աշխատել 2005ն: Իշխանությունները հուսով էին՝ այն կարող է վերականգնել Հոնգկոնգի տնտեսությունը, որը տուժել էր ֆինանսական ճգնաժամից: Հոնգկոնգի «Դիսնեյլենդն» աշխարհում ամենափոքրն է:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆ 'ՃԱՆԱՉՎԱԾ ԼԻՆԵԼԸ ԴԵՌ ՀԱՅՆՏՆԻ ԴԱՌՆԱԼ ՉԷ'

  Այսօր armcatalog.. կայքը զրուցեց Դավիթ Ամալյանի հետ, ով ապշեցրեց մեզ իր ֆենոմեն մտածելակերպով.- Ինձ համար գոյություն ունի հայտնիության չափանիշ, որը պետք է իրենից մնայուն արժեք ներկայացնի: Մեր օրերում ճանաչված դառնալը կախված է ինչ-որ մի երգ գրելուց կամ երգելուց, բայց դա հայտնիության դրսևորման ձև չէ: Օրինակ` հիմա շատ լվացքի փոշիներ, ատամի մածուկներ կամ օճառներ են գովազդում հեռուստատեսությամբ, տվյալ գովազդի շնորհիվ ֆիրմաները բավականին ճանաչված են դառնում, բայց ոչ հայտնի: Ես ինձ հայտնի մարդ չեմ համարում և խուսափում եմ աչքի ընկնելուց, ճանաչված դառնալուց: Ցանկություն չունեմ խոսել կարիերայից, հաջողություններից, հանրության կողմից ճանաչված լինելու հակումներ էլ չունեմ: Հարց ծագեց, եթե այդպես է, ապա ինչու՞ է Դավիթ Ամալյանը երգում:- Երգում եմ, որովհետև մասնագիտությամբ երաժիշտ եմ: Այ, եթե մասնագիտությամբ եռակցող լինեի, կաշխատեի որպես եռակցող: Բախտի բերմամբ, թե պատահմամբ երգիչ եմ ու պիտի երգեմ: Այդ դեպքում հետաքրքրվեցինք` կա՞ ևս մի բնագավառ, որով Դավիթ Ամալյանն ապրում է:- Ձևակերպեմ պատասխանս հետևյալ կերպ. ես երգում եմ, երգն իմ առօրյայի մի մասնիկն է, հետևաբար ես նրանով ապրում եմ, նույն բնորաշումը կարող եմ տալ ընկերության ու հարազատության առումով. դրանք իմ կենսակերպն են:- Այս դեպքում արժի՞  խոսել առաջիկա ծրագրերից:- Ամեն ինչ կընթանա նույն կերպ, ուղղակի կաշխատեմ այնպես անել, որ շատ աչքի չընկնեմ. օրինակ` փողոցում ինձ կճանաչեն ու մասնակիորեն հայտնի դեմք չդարձնեն. հավատացեք այդ դեպքում ես ինձ վատ եմ զգում: Նշեմ, որ հյուրընկալվում եմ տարատեսակ հաղորդումների ժամանակ, բայց մասկացում եմ, որովհետև խոսք ունեմ ասելու, կարծիք ունեմ հայտնելու, չեմ գնում ինձ ''գովազդելու'' կամ վարկանիշս բարձրացնելու համար:- Իսկ ձեր նպատակներին կյանքում հասե՞լ եք:- Չեմ սիրում պլանավորել կյանքս, որովհետև շատ դեպքերում դրանք ուղղակի խափանվում են: Սիրում եմ գնահատել օրը: Եթե կգա կյանքում մի պահ, որ արժանի կլինեմ ունենալ երգարվեստ, կկարողանամ իմ երգերի միջոցով սովորեցնել և հետագայում արժեքներ կթողնեմ, ինչպես մեր մեծերը` Ռոբերտ Ամիրխանյանը, Առնո Բաբաջանյանը, Ռուբեն Հախվերդյանը և այլք, ապա կունենամ նպատակակետ ու կիզակետ:   Նյութը պատրաստեց`  Մարգարիտ Ավետիսյանը
Vogue Fashion Fund-Ը ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻՆ

  Նյու Յորքում կայացավ նորաձևության  հերթական պարգևատրումը, որում, Vogue Fashion Fund հիմնադրամի մրցանակը, երիտասարդ դիզայներների համար բացառիկ ձեռքբերում էր նորաձևության ոլորտում: Ըստ ավանդույթի, նրանց կազմակերպիչը դարձավ Vogue ամսագիրը` Աննա Վինտուրի գլխավորությամբ:   Միջոցառման ժամանակ դիզայներները ցուցադրեցին իրենց վերջին հավաքածուները, իսկ նրանց ներշնչանքը պետք է լինեին  "Завтрак у Тиффани" կամ "Великий Гэтсби" ֆիլմերը: “Ինձ համար շատ դժվար էր կատարել ընտրություն այդ երկու ֆիլմերի մեջ, որովհետև ինձ համար այդ երկու ֆիլմերն էլ շատ սիրելի են”,- խոստովանել է դիզայներ Ուես Գորդոնը, որտեղ նա ներկայացրել է հագուստ թավշյա կտորից, որը հագել էր իր մոդելը` երգչուհի Ռիտա Օրան: Դժվար է Գորդոնի աշխատանքը համեմատել մյուս դիզայներների աշխատանքների հետ, որովհետև նրա ներշնչանքը եղել է Հոլլի Գոլայտլին: Գորդոնին գնահատել են Դիանա Ֆոն Ֆյուրստենբերգը, Ամանդա Սեյֆրիդը, Իվանկա Տրամպը, Կարոլինա Կուրկովան, Զակ Պոզենը, Ջեյսոն Վուն և այլոք:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՆԻԿՈԼ ՔԻԴՄԱՆԸ ՎԵՐԱՓՈԽԵԼ Է ԻՐԵՆ ՀԱՆՈՒՆ ˝V MAGAZINE˝ ԱՄՍԱԳՐԻ

  Նիկոլ Քիդմանը ˝V MAGAZINE˝ ամսագրի համար կատարված ֆոտոսեսիայում ընդհանրապես նման չէ իրեն: Նրա լուսանկարները էրոտիկ բնույթի էին, ինչը շատ հակասական էր Նիկոլի խառնվածքին: Եթե մտովի հիշենք նախկին Նիկոլ Քիդմանին, կհանգենք այն եզրակացությանը, որ լուսանկարներում պատկերված դերասանուհին նախկին դերասանուհու հակասական դեմքն է. մեզ հայտնի Քիդմանը միշտ եղել է հանգիստ, բարեհամբույր, հարգալից, նուրբ և փխրուն: Հայտնի լուսանկարիչ Մարիո Տեստինոն նրա հետ կատարել է անպիսի արտասովոր փոփոխություններ, ինչպիսիք չկարողացան անել շատերը: Ի դեպ վերջերս գերաստղը վաճառել է Նյու-Յորքում գտնվող իր  առանձնատունը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
; : :