Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ջեֆրի Սթարի ռուս երկրպագուները հանուն իրենց կուռքի նիհարել են 20-40 կգ-ով

  Ամերիկյան աստղ Ջեֆրի Սթարի ռուս երկրպագուներն իրենց կուռքին նմանվելու համար հասցրել են իրենց անորեքսիայի, հայտնում է Life News-ը։ Մեկ տարուց ավելի Նիժնի Նովգորոդի 6 բնակիչ՝ 2 տղա և 4 աղջիկ, ոչ մի պինդ սնունդ չեն ընդունում։ Նրանք խմում են միայն հյութ, թեյ, արգանակ։   Ջեֆրի Սթարը հանրահայտ է դարձել իր էպատաժային ու երկսեռ արտաքինի շնորհիվ։   «Սկզբում միայն ես էի նիհարում, հետո միացան նաև ընկերներս»,- պատմել է 19-ամյա Անտոն Շուտովը՝ հավելելով, որ նա 70 կգց այսօր կշռում է մոտ 40 կգ, նրա ընկերները նույնպես կշռում են 38-40 կգ։   «Այսօր մենք արդեն հասել ենք մեր ուզած իդեալական քաշին։ Մեր օրգանիզմը չի էլ ընդունում պինդ սնունդ։ Մենք ուտում ենք ապուր, երբեմն՝ պյուրե։ Ջեֆրին նույնպես այդպես է սնվում և լի է էներգիայով»,- ասել է Անտոնը։   Բժիշկները նախազգուշացրել են, որ նրանց անհապաղ հոսպիտալացում է անհրաժեշտ, հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել մահվան։   ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ 10-Ի ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ՆՈՐ ԹՈՓ 10-Ի ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

  Այս շաբաթը կարելի առանձնացնել մյուս բոլոր շաբաթներց, քանի որ այս անգամ Թոփ 10-ում եղել է ընդամենը 1 մասնակցի փոփոխություն: Հիշեցնենք նախորդ շաբաթվա Թոփ 10-ը՝ 1. Միհրան Ծառուկյան 2. Հայկ Ղուկասյան 3. Արթուր Պետրոսյան 4. Ռաֆայել Երանոսյան 5. Հայկ Չոմոյան 6. Արա Գևորգյան 7. Կամո Սեյրանյան 8. Մարտին Մկրտչյան 9. Դավիթ Ամալյան 10. Կարո Սարաֆյան   Ուշադրության է արժանի այն փաստը, որ այս շաբաթ Թոփի առաջին եռյակը մնացել է անփոփոխ, իսկ մյուս 9 մասնակիցները պարզապես վերադասավորվել են և Կարո Սարաֆյանին փոխարինելու է եկել  Սուրեն Առուստամյանը:
Հայ գրողների ստեղծագործությունները` թուրքական ռադիոյի եթերում

  Թուրքական «Աչըք» ռադիոն պատրաստում է նոր հաղորդաշար, որտեղ կներկայացվեն հայ գրողների` թուրքերեն թարգմանված ստեղծագործությունները: Այս մասին տեղեկացնում է «Ermenihaber.» (Էրմենիհաբեր) կայքը:«Հայ գրականության նմուշներ» խորագիրը կրող հաղորդաշարի ընթացքում կկարդացվեն ստեղծագործություններ` Սարգիս Սրենցի համանուն գիրքից: Այս գրքում տեղ են գտել արևմտահայ հեղինակների ստեղծագործությունների օսմաներեն և թուրքերեն թարգմանությունները:Սակայն նշվում է, որ հիմնականում կկարդացվեն ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների թուրքերեն թարգամնությունները:Ստեղծագործությունները կկարդան Երվանդ և Փայլին Թոմասյանները: Հաղորդաշարի առաջին թողարկումը հեռարձակվել է նոյեմբերի 1ն:   `panora.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
“ՄՐՑԱԿԻՑԸ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑ ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿ ԴԱՌՆԱԼ”. ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

  Պրեմյեր լիգայի 13-րդ տուրում “Կրասնոդարը” ոչ ոքի խաղաց Նիժնի Նովգորոդի “Վոլգայի” հետ՝ 1:1: Ռուսական “Կրասնոդարի” հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, սակայն վառ գործողություններով աչքի չընկավ: ֆուտբոլիստն ասել է, որ “Վոլգայի” հետ խաղում մրցակցի տուգանային հրապարակում այնքան էլ ագրեսիվ չէր: “Շատ դժվար է խաղալ ցուրտ եղանակին, սակայն երկու թիմերն էլ խաղում էին նույն պայմաններում և ցածր ջերմաստիճանը չի կարող ցածր արդյունավետության պատճառ համարվել այս խաղում: Մրցակցի տուգանային հրապարակում այնքան էլ ագրեսիվ չէի և մրցակիցը թույլ չտվեց գոլի հեղինակ դառնալ: Նովգորոդցիները լավ էին խաղում:”-ասել է Յուրան:
Ինչպես նիհարել հոտերի օգնությամբ

  ԱՄՆ- ում վերջերս մեծ համբավ է ձեռք բերել նիհարելու միջոցը, որը առաջարկում է հագեցնել քաղցը հոտերի օգնությամբ, հայտնում է Goodhouse-ը:  Դրա սկզբունքը հետևյալն է` քաղցի զգացումը զսպվում է հատուկ բույրերի ներշնչման հաշվին: Դրանք ազդում են ուղեղի որոշակի հատվածի վրա և օգնում են կառավարել ախորժակը:  Այս առումով առավել արդյունավետ հանդիսացավ անանուխի բույրը: Գիտնականները և հոգեբանները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր մինչ սնունդ ընդունելը ներշնչում են անանուխի բույրը օգտագործում են 1800կկալ ավելի քիչ, քան սովորաբար շաբաթվա ընտացքում:  Մոտավորապես այս նույն արդյունքը ցուցաբերում է վանիլի յուղը:   `shsyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Բացահայտում 2012 թվականի աշխարհի կործանման մասին.

  2012թ. դեկտեմբերի 21:Վերջին ժամանկներում այս թիվը դարձել է սարսափեցնող երևույթ,քանի որ ասոցացվում է աշխարհի կործանման և լույսի խավարման հետ:Հետազոտողներն ու գիտնականները առաջարկում և ներկայացնում են տարբեր վարկածներ այդ թեմայի վերաբերյալ:Իսկ հնագույն քաղաքակրթություններից մայաները պնդում են,որ այդ օրը աշխարհը կդադարի գոյություն ունենալ:Ի՞նչ կլինի իրականում.կիմանաք,դիտելով այս ֆիլմը:     Հեղինակ՝ Ռուբեն Եսայան   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
SMS-ը 20 տարեկան է

  SMS-ը 20 տարեկան է, սակայն կարծես թե այն արդեն ապրել է իր լավագույն ժամանակները, գրում է The Guardian-ը:  Այն փրկել է կյանքեր և խորտակել ամուսնություններ, ստեղծել է ամբողջովին նոր խոսակցական լեզու և միլիարդավոր դոլարների շահույթ է ապահովել հեռախոսակապի ընկերությունների համար:    Առաջին SMS հաղորդագրությունն ուղարկվել է 1992թ. դեկտեմբերի 3ն, երբ 22-ամյա բրիտանացի ինժեներ Նեյլ Փապուորսը իր համակարգչից Սուրբ Ծննդյան շնորհավորանք ուղարկեց իր ընկերոջ հեռախոսին: Նա պատասխան չստացավ, քանի որ այդ ժամանակ հեռախոսով հնարավոր չէր տեքստ ուղարկել. Այդ գործողության համար հարկ եղավ սպասել մինչև 1993թ., երբ Nokia-ն թողարկեց իր առաջին բջջային հեռախոսը, ինչն այն հնարավոր դարձրեց: Առաջին SMS-ները անվճար էին և կարող էին ուղարկվել միայն ցանցի ներսում, սակայն հետագայում հեռախոսակապի ընկերությունները շատ արագ հասկացան, որ կարելի է գումար աշխատել, քանի որ կտրուկ աճում էր հաղորդագրություններից օգտվողների թիվը:   Այնուհանդերձ, չնայած «համեստ» SMS-ն այսօր տոնում է իր 20 ամյակը, շատերը կասկած են հայտնում, թե որքան ժամանակ այն կկարողանա գոյատևել «սմարթ» հեռախոսների և տվյալների փոխանցման նոր ծառայությունների աշխարհում:   2011ն հենց ամանորյա SMS-շնորհավորանքների միջոցով պարզ դարձավ, որ ծառայությունն անկում է գրանցել: Ֆինլանդիայում 2010 10,9 մլն SMS փոխարեն 2011ն 8,5 մլն էին ուղարկել: Իսկ Հոնգ Կոնգում տոնական SMS-ների թիվը կրճատվել էր 14 տոկոսով: Մինչ օրս SMS-հաղորդագրությունները 500 մլրդ ԱՄՆ դոլար գումար են բերել: Առաջիկա 7 տարիներին նախատեսվում է ևս 1 տրլն դոլարի եկամուտ, չնայած ընդհանուր անկումին:   ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :