Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Կնոջ ինքնագնահատականն ազդում է քաշի վրա. հետազոտություն

  Նորվեգիայի համալսարաններից մեկի հոգեբանները գտել են ուղիղ առնչություններ կնոջ քաշի եւ ինքնագնահատականի միջեւ: 1200 հոգի մինչեւ 19 տարեկան աղջիկների մասնակցությամբ փորձի ժամանակ մասնագետները նրանց խնդրել են գնահատել իրենց կազմվածքը: Հարցվածների 60 տոկոսն իրեն գեր է համարել:   Հետո մասնագետները շարունակել են հետեւել նրանց, եւ պարզվել է, որ մինչեւ 20 տարեկանը իրենց գեր համարողների մեծ մասն իսկապես գիրացել է: Ովքեր ադեկվատ ինքնագնահատական են ունեցել, կազմվածքի փոփոխություններ առանձնապես չեն կրել:   Ի դեպ, այս փորձն անցկացվել է նաեւ տղամարդկանց շրջանում, բայց արդյունքները նույնքան արտահայտված չեն եղել:   ՝ lady   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱԲԱՍՅԱՆԸ

  Ալեքսանդր Բաբասյանը, ով “Գեներալի աղջիկը” հեռուստասերիալում մարմնավորում է Արթուրի կերպարը, այսօր հետ զրույցում տեղեկացրեց, որ իրականում չունի թատերական կրթություն: “Ես դերասանի կրթություն չեմ ստացել,սակայն այսօր արդեն դարձել  եմ մասնագիտացված դերասան, այդպես համարում են հենց մասնագետները: Սովորել եմ երկու բարձրագույն ուսումնական հաստատություններում, երկու տարբեր մասնագիտություններ` Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Տրանսպորտի Կառավարում բաժնում նաև Հայաստանի  Պետական Մանկավարժական Համալսարանում ստացել եմ պատմաիրավաբանի կրթություն”-նշեց Ալեքսանդրը: Առաջին դերերը դերասանը նկարահանվել է “Շանթ” հեռուստատեսությամբ հեռարձակվող “Վերվարածներ” և ”Որոգայթ” հեռուստասերիալներում, որտեղ ունեցել է  երկրորդական դերեր: ”Սկզբնական շրջանում նկարահանվելու  առաջարկներ ստանում էի զուտ իմ արտաքին տվյալների համար. նախ ես ազատ եմ իմ շարժուձևում, իսկ երկրորդն էլ հագուկապն է, որ շատ ավելի Եվրոպական ոճում է: Հետո ստացա գլխավոր դերերի առաջարկներ”,- հավելեց դերասանը: Այն հարցին, թե այդ հոգեբանական ծանր վիճակում հայտնվող հերոսներին մարմնավորելն իր ընտրությամբ է, թե առաջարկվում է, դերասանը պատասխանեց,- Հիմնականում առաջարկում են ռեժիսորները ու ես կարծում եմ, որ բազմոցին նստելուց և խաղալուց շատ ավելի պատասխանատու և կարևոր են այն դերերը, որոնք ես եմ մարմնավորում: Դերասանը նշեց, որ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ է ստացել, սակայն պարզ չէ, թե նկարահանումները երբ են սկսվելու: Զրույցի վերջում դերասանը հավելեց, որ կարևոր չէ դիպլոմը, կարևորը`գործում հմուտ լինելն է:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Պրեմիերա Ռազմիկ Ամյանի կողմից. ՍԻՐՈՒՆ ՋԱՆ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

    ՍԻՐՈՒՆ ՋԱՆ     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԱԴԵԼԸ ՄԱՅՐԻԿ Է ԴԱՐՁԵԼ. ՆԱ ԵՐԱԶՈՒՄ Է ՀԻՆԳ ՏՂԱ ՈՒՆԵՆԱԼ. ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼՆ ԱՐՎԱԾ Է

    Եվ ահա կրկի ուրախալի լուր աստղային ընտանիքներից մեկում: Այս անգամ մայրիկ է դարձել 24-ամյա անգլիացի  երգչուհի, երգահան Ադելը: Երգչուհին տղա է ունեցել: Ասում են, թե երեխան լույս-աշխարհ է եկել մեկ շաբաթ առաջ կամ անցյալ ուրբաթ օրը: Ադելի ընտանիք մտան ուրախալի օրերը: Ըստ երգչուհու մտերիմների` Ադելը շատ երջանիկ է: Ուրախությունը հենց նրանում է, որ երեխան տղա է: Նախկինում, իր ելույթներում, Ադելը խոստովանել է, որ երազում է տղա ունենալ, նա նույնիսկ հինգ որդու մասին է երազում: Հուսանք, որ Ադելի երազանքը իրականություն կդառանա, առայժմ երգչուհուն շնորհավորենք առաջնեկ տղայի համար:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը  
Մահացել է «Դալլաս» սերիալի դերասանը

  Հայտնի ամերիկացի դերասան եւ պրոդյուսեր Լարի Հեգմանը մահացել է նոյեմբերի 23ն 81 տարեկանում։ Երկար ժամանակ Հեգմանը տառապում էր կոկորդի քաղցկեղից։ Լարի Հեգմանը հռչակավոր դարձավ «Դալլաս» հեռուստասերիալում նենգ նավթային մագնատ Ջեյ Առ Յուինգի դերակատարմամբ։ Դերասանի հարազատների խոսքով, Հեգմանը մահից առաջ ընկերների եւ բարեկամների հետ նշել է Գոհաբանության տոնը, հաղորդում է BBC-ն։ 1990-ականների Հեգմանը ալկոհոլի չարաշահման հետեւանքով լյարդի քաղցկեղ ուներ, որը հաղթահարեց միայն փոխպատվաստումից հետո։ Վերջին տարիներին դերասանը քարոզում էր տրանսպլանտոլոգիայի օգտին եւ մասնակցում էր ծխելու դեմ արշավներին։ 2011ն Հեգմանը հայտարարեց, որ հիվանդ է կոկորդի քաղցկեղով։ «Դալլասում» կատարած դերի համար Հեգմանը չորս անգամ նշվել է «Ոսկե գլոբուսի», երկու անգամ Emmy մրցանակաբաշխության անվանակարգերում։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Այսօր Մարիաննա Հովհաննիսյանի ծննդյան օրն է

  Սիրով շնորհավորում ենք երգչուհու ծննդյան օրը և մաղթում  նորանոր հաջողություններ:     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ադիլ Ռամին գոլ խփեց սեփական կիսադաշտից (տեսանյութ)

    Իսպանիայի Գավաթի 1/16 եզրափակչի «Վալենսիա»-«Լյագոստերա» խաղում հաղթանակ տոնեցին վալենսիացիները՝ 3։1 հաշվով։ Խաղի հաշիվն առաջինը բացեցին դաշտի տերերը. սեփական կիսադաշտից մրցակցի դարպասը գրավեց Ադիլ Ռամին։   Այս խաղում գոլեր հեղինակեցին նաև Վալդեսը, Բերնատը, Նիկոն։       ՝ Lurer.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :