Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Այսօր Դեմի Մուրի ծննդյան օրն է

  1962 թվականի նոյեմբերի 11ն է ծնվել ամերիկացի հանրահայտ դերասանուհի Դեմի Մուրը:   Ծնվել է Նյու Մեխիկո Նահանգի Ռոզուել քաղաքում, մեծացել է, մեղմ ասած, ոչ օրինավոր ընտանիքում` հայրն ու մայրը կախում են ունեցել խմիչքից, հաճախ են փոխել բնակության վայրը: 16 տարեկանում Դեմին թողել է ուսումը` մոդելային գործակալությունում աշխատելու համար:   Որոշ տեղեկությունների համաձայն` նա իր հարևանուհու` երիտասարդ դերասանուհի Նաստասա Կիմսկիի խորհրդով սկսել է նկարահանվել ֆիլմերում` հետագայում դառնալով ԱՄՆ և ամբողջ աշխարհի ամենահայտնի ու ամենասիրված դերասանուհիներից մեկը:   Դեմի Մուրը խաղացել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են` «Չարլիի հրեշտակները», «Բոբբի», «Եթե պատերը կարողանային խոսել», «Միայն առաջ», «Սուրբ Էլմայի լույսերը», «Երջանկության արցունքներ», «Ջոնսների ընտանիքը», «Եվս մեկ երջանիկ օր» և այլն:   Նշենք նաև, որ հաջողակ դերասանուհին, սակայն, այնքան էլ հաջողակ չէ անձնական կյանքում. ռոք երաժիշտ Ֆրեդի Մուրի և դերասան Բրյուս Ուիլիսի հետ ամուսնություններից ու դերասան Էշթոն Քաթչերի հետ սիրային պատմությունից հետո նա այժմ միայնակ է, ծնողների նման չարաշահում է ալկոհոլը և խնդիրներ ունի իր դստրերի հետ:   Հիշեցնենք, որ Դեմին երեք դուստր ունի իր և Բրյուս Ուիլիսի հետ ամուսնությունից: Նրանց ամուսնությունը Դեմիի անձնական կյանքում ամենաերկարն է եղել` 13 տարի` 1987-2000 թվականը:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՄՆ-ում շոու-բիզնեսի աստղերը գումար են հավաքում «Սենդի» փոթորկից տուժածների համար

  ԱՄՆ-ում երգչուհի Քրիստինա Ագիլերայի նախաձեռնությամբ NBC հեռուստաալիքով բացվել է բարեգործական հեռուստամարաթոն` «Սենդի» փոթորկից տուժածներին օգնելու համար, գրում է Associated Press-ը: Միջոցառումից ստացված գումարը փոխանցվելու է Կարմիր Խաչին: Համերգին մասնակցել են Բոն Ջովին, Սթինգը, Բիլի Ջոուելը և այլ հայտնի մարդիկ: Ըստ CNN՝ վերջին տվյալներով «Սենդի» փոթորիկը խլել է 106 մարդու կյանք: Ամենաշատը տուժել են Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգները: Այս նահանգներում առաջնային խնդիրը էլեկտրամատակարարման վերականգնումն է:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Թոփ 10 գոլերի մեջ Մխիթարյանի խփածը 8-րդն է.

  videosport-ը կազմել է ԱԱ ընտրական փուլի 3-րդ և 4-րդ տուրերում գոլերի թոփ 10-ը, որտեղ Մխիթարյանի խփած գոլը 8-րդ հորիզոնականում է:     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Սպասվում է փոփոխական եղանակ

  Հանրապետության տարածքում`   Դեկտեմբերի 8ն շրջանների զգալիմասում, 9 գիշերը Սյունիքում ևՎայոց ձորում, 11 ցերեկըարևմտյան շրջաններում, 12նարևելյան շրջաններում սպասվումեն տեղումներ, լեռնայինշրջաններում ձյուն: Դեկտեմբերի9 ցերեկը, 10ն, 11 գիշերըսպասվում է առանց տեղումներիեղանակ: Քամին`հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, 8ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8ն ցերեկը, 10 գիշերը կնվազի 3-4աստիճանով:Երևանում`   Դեկտեմբերի 8ն սպասվում են տեղումներ, 9-10ն սպասվում է առանց տեղումներիեղանակ: 11-12ն կդիտվի փոփոխական ամպամածություն, տեղումներիհավանականությունը փոքր է:Երևանի դեկտեմբերի 8 բազմամյա կլիմայական տվյալներ.   Օդի առավելագույն ջերմաստիճան 15.40C (1940 թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան -18.30C (1941 թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան 1.20C   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Սիրուշոյի երկրպագուն խոստանում է "Qele Qele &p; Sisho" դաջվածք անել

  Սիրուշոյի սերբ երկրպագուն՝ ոմն Չրնի Դորդեն, Twitter սոցիալական կայքում խոստացել է QELE QELE &p; Sisho գրությամբ դաջվածք անել: 600 հետևող ունեցող Դորդեն մասնավորապես ասել է. «Երդվում եմ, որ եթե երբևէ դաջվածք անեմ, ապա դա կլինի QELE QELE &p; Sisho: Դա իմ ամենա-ամենասիրած երգն է: Սիրում եմ քեզ @SishoOfficial!»: Մեկ այլ երկրպագու՝ արդեն Ճապոնիայից, իր ուրախությունն է հայտնել նույն կայքում երգչուհու ձայնասկավառակը ձեռք բերելու առիթով:    `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
ԿՐԻՍՏԵՆ ՍՏՅՈՒԱՐՏԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԻՐ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

  Գրեթե ամբողջ աշխարհին հայտնի է դերասանուհի Կրիստեն Ստյուարտը իր վատ արարքներով: Ինչ-որ մեկը դրան վերաբերում է շատ հանգիստ, ինչ-որ մեկը ընդհանրապես չի արձագանքում: Բայց ահա Ռոբերտ Պատտինսոնի երկրպագուները շատ զայրացած են: Ի տարբերություն իրենց կուռքի` չեն ներել դերասանուհուն: Հենց այդ պատճառով էլ այժմ Կրիստենը վախենում է իր կյանքի համար: Դերասանուհու կարծիքով, այժմ սոցիալական ցանցերը շատ հեշտ և մատչելի տեղեկատվություն են հաղորդում իր մասին: Ահա թե ինչ է ասում նա,-“ Մեր օրերում շատ բարդ է ինչ-որ բան թաքցնելը, բոլոր Ֆեյսբուկցիները գիտեն, թե դու որտեղ ես գտնվում: Ես հնարավոր է մահանամ այն պատճառով, որ ինչ-որ մեկը կասի իմ գտնվելու վայրը և ինչ-որ մեկը կպատրաստվի գնալ այդտեղ և սպանել ինձ: Ամեն դեպքում, ես շատ եմ մտածում այն մասին, որ ինչ-որ մեկը կլինի վտանգավոր”: Նյութը պատրաստեց` Արևիկ Աետիսյանը
Ինչպես է Ջենիֆեր Լոպեսը դեմքը ձգում բնական ճանապարհով

  Հոլիվուդյան աստղ Ջենիֆեր Լոպեսը կիսվել է մաշկի ձգության իր գաղտնիքով: Նա խոստովանել է, որ երբեք չի համաձայնի պառկել վիրահատական սեղանին ու գտել է մաշկը ձգելու իր տարբերակը: Պարզվում է՝ խոսքը մազերը ձիգ կապելու մասին է: Ի դեպ, նման ձևով է հարթեցնում դեմքը նաև Քեյթ Մոսը: Դա անգամ կատակով անվանում են «դեմքի կրոյդոնյան ձգում» (Կրոյդոնը Մոսի ծննդավայրն է):   Աղղբյուր` lady   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :