Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ո՞ր ծխախոտերն են առավել վտանգավոր

  Ինչպես գրում է «Здоровье.ру» ամսագիրը, «FDA» փորձագետները պնդում են, որ անանուխով ծխախոտերն առավել վտանգավոր են։ Հետազոտությունները ցույց են տվել, որ անանուխով ծխախոտ ավելի հաճախ նախընտրում են սկսնակ ծխողները, որովհետև այն ավելի փափուկ համ ունի, և որն էլ տարբերում է դրանք սովորական ծխախոտից։ Անանուխը ծխախոտին ավելի գայթակղիչ է դարձնում երեխաների և երիտասարդների համար և դրդում է նրանց ավելի վաղ սկսել ծխելը։ 2009թ.ն այդ նույն պատճառով արդեն արգելվում էր ծխախոտերի մեջ շոկոլադի, մեխակի և մրգային համային հավելումներ ավելացնել։    ՝ yerevaklur.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Այսօր ամենագոլդ օրերից մեկն է: Տեսանյութ աշխարհի վերջի մասին

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Dj Vakcina. ԼԱՎ ԿԼԻՆԻ՝ ԿՐՈՆՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՎԵՐԱՆԱ

  Քիչ առաջ հայտնի DJ Արուսիկ Vakcina-ն իր ֆեյսբուքյան էջում մի հետաքրքիր գրառում է կատարել և եթե այն այսքան հակասական զգացմունքներ չառաջացներ մեջս, չէի կիսվի Ձեզ հետ: Ահա խնդրեմ, կարդացեք և գնահատեք. «Եթե կրոնը լիներ արդար և մարդկանց կարողանար կենդանական վիճակից բարձրացնել իրոք մարդկային բարձր գիտակցական կատարելագործման, ապա հաջորդ քայլը կլիներ այն, որ կրոնն ու գիտությունը կկարողանային համագործակցել և ամեն բան այլ կլիներ այսօր: Բայց կատարվեց լրիվ հակառակը, կրոնը ձգտեց դեպի փառքի և գերազանցության բարձունքներին, նրանք մարդկանց վերաբերվեցին որպես ոչխարների հոտի, իսկ իրենց կարգեցին հովվի դերում, որպեսզի մարդկանց հիմարացնելով, հափշտակեն նրանց ողջ ունեցվածքը, բացի դրանից նաև հոգին ու գիտակցությունը: Դրա համար ավելի լավ կլինի կրոնը ընդհանրապես վերանա, քանի որ կրոնը, ինչպես և կուսակցությունները մարդկության ու ազգերի թշնամիներն են, դա մենք շատ պարզ տեսնում ենք այսօր: Մարդկանց հարկավոր են առողջ գիտելիքներ, մտավոր զարգացում, որպեսզի նա հասնի արարչականության, այլապես հետ կգնա դեպի քարե դար: Իսկ կրոնավորները դարեր շարունակ վերացրեցին գիտնականներին, իմաստուններին, պարզախոսներին: Ահա դրա մի վառ օրինակ՝ "Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես (Ելից. 20:4):" Այստեղ արգելվում է վեր նայել, որպեսզի չիմանաս, որ երկնքում աստղեր կան, համաստեղություններ, բազմաթիվ մոլորակներ, կամ էլ չբացահայտես թե ջրի հատակում ինչեր կան և այլն: Իսկ սա մարդուն բթացրած ու սպառողական գիտակցության մեջ պահելու միակ միջոցն է: ))»:   `asekose.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Նստակյաց կյանք վարելը վտանգավոր է երիկամների համար

  Գիտնականները պարզել են, որ նստակյաց կյանք վարելը հանգեցնում է երիկամների հիվանդության: Համաձայն հետազոտությունների արդյունքների` նստակյաց կենսակերպը բերում է բազմաթիվ հիվանդությունների զարգացման` այդ թվում շաքարախտի, սրտամկանի ինֆարկտի և քաղցկեղի: Վերջերս գիտնականներն ապացուցել են նաև, որ մարդիկ, ովքեր երկար նստած են լինում օրվա ընթացքում, հակված են ունենալու նաև երիկամների հիվանդություն, որը բնորոշվում է դրանց գործառույթների շարունակական նվազմամբ: Կանանց մոտ այս հիվանդության առաջացման սպառնալիքը նստակյաց կենսակերպի պատճառով հասնում է 30 տոկոսի:   ՝ mul.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԲԻԿԻՆԻ-ՕՐԱՑՈՒՅՑԻ ՎԵՐՋԻՆ ՏԵՍԱԿԱՆԻՆԻՆԵՐԸ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ ԵՆ ՀԱՅՏՆԻ ԱՍՏՂԵՐԸ

  Ամենամյա բիկինի-օրացույց Sports Illustrate-ը ինտերնետում հրապարակել է իր նոր տեսականիները: Այստեղ Ձեզ ծանոթ են բոլորի դեմքերը: Իրինա Շեյկը, շիկահեր Քեյթ Ապտոնը և Սինտիա Դիկերը: Ինչ վերաբերում է գլխավոր էջին, ապա այս անգամ այն գրավել է Ջոնի Լեդջենդի հարսնացու և մոդել Քրիստին Թեյգենը: Հիշեցնենք, որ անցյալ տարի տիտղոսաթերթը զարդարված էր Իրինա Շեյկի պատկերով:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԸ ՀԱՎԱՔՈՒՄ ԵՆ ԳՈՒՄԱՐ ԿԱՐԱՉԵՆՑՈՎԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ

  Հայտնի դերասան Նիկոլայ Կարաչենցովը մինչ  օրս չի կարողանում լիովին սթափվել և կազդուրվել 2005 թվականի ավտովթարից հետո: Հիշեցնենք, որ այդ պատահարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դերասանը ցանկացել է արագորեն հասնել զոքանչի բնակարան, ով մահացել էր: Այդ օրը` կեսգիշերին, դերասանը ենթարկվել էր վթարի, ինչպես նաև մեքենայում նրա հետ եղել է մի ուղևոր, ով չէր վնասվել: Այս պատահարից հետո Կարաչենցովը երկար ժամանակ բուժվել է հիվանդանոցում: Բուժման համար ներդրվել էին ընտանեկան բոլոր խնայողությունները, որը կազմում էր կլորիկ գումար: Իսկ արդյունքում դերասանը կորցրել է իր սիրելի գործն ու հանրությանը, առանց որի նա ապրել չի կարող: Նիկոլայ Կարաչենցովը դեռևս լիովին չի կազդուրվել և իր լիակատար բուժման հույսը տեսնում է տիբեթական բժշկության մեջ և որոշել է մեկնել Չինաստան, սակայն նմանատիպ բուժման համար բացակայում են համապատասխան ֆինանսները: Նշենք, որ դերասանին օգնելու նպատակով ռուս աստղերը կազմակերպել էին բարեգործական համերգ, որի շրջանակներում կուտակված գումարը փոխանցել էին Կարաչենցովին` բուժման ծախսերը հոգալու համար: Հայտնի երգիչները ուղիղ չորս ժամ անդադար կենդանի ձայնով ելույթ էին ունեցել, այդուհանդերձ, արդյունքում հավաքված հասույթը բավարար չէր լիակատար բուժման կուրսն անցնելու համար: Այժմ դերասանին սատարելու են նրա ուկրաինացի կոլեգաները: Բազում հայտնի անձիք նպատակադրված են կազմակերպել բարեգործական բենեֆիս, իսկ ստացված օժանդակությունը փոխանցել Նիկոլայ Կարաչենցովին` շարունակական բուժման կուրսն անցնելու համար: Դե ինչ, կարծում ենք, որ բարեգործությունն ու գթասրտությունը սահմաններ չեն ունենա, որոնց շնորհիվ կփրկվեն հազարավոր մարդկային կյանքեր:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
«Աղբ եթերից» մրցույթի կանոնների համաձայն, Հանրային հեռուստաընկերությանն է ուղարկվել 100 դրամ

  «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ «Աղբ եթերից»երկրորդ մրցանակաբաշխության առաջին հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալը՝ հայ ժողովրդի դեգրադացմանը նպաստելու և սեփական անմակարդակությունը Հայոց բանակին նվիրելու համար:   Նախաձեռնության որոշման մեջ քննադատության է ենթարկվում հատկապես այն հանգամանքը, որ սերիաների սկզբում նշվում է, թե սերիալը նվիրված է Հայոց բանակին: Նշելով, որ միայն օճառային օպերան էր պակաս մեր բանակի գլխին, նախաձեռնությունը կոչ է անում սեփական անմակարդակությունը նվիրել բանակի խայտառակությունը հանդիսացող մի քանի անմակարդակ բարձրաստիճան սպաներին, այլ ոչ թե տասնյակ հազարավոր ազնիվ զինվորականներին:   «Ի տարբերություն Հանրային հեռուստաընկերության ղեկավարության, Հայոց բանակը կազմողների մեծամասնութունը Հայրենիքի զգացողություն ունի և չի զբաղվում մեր ժողովրդի հիմարացմամբ»,- նշված է որոշման մեջ:   «Աղբ եթերից» մրցույթի կանոնների համաձայն, փոստի միջոցով Հանրային հեռուստաընկերությանն է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր և 100 դրամ` աղբահանության գումար:   ՝ maxinfo.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :