Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ինչպիսի՞ն են Հոլիվուդյան աստղերի տները. Ֆոտո

Ինչպիսի՞ն են ամերիկացի աստղերի տները: Ինտերիերի ինչպիսի՞ ոճ են նրանք նախընտրում: Ո՞վ է սիրում շքեղություն, իսկ ով` պարզություն եւ հարմարավետություն: Գործակալ 007 Դենիել Քրեյգը բնակվում է Նյու Յորքում շատ համեստ: Մոտ 100 քմց էլ պակաս տարածքում. երկու լոգարան, մեկ ննջարան, մեկ պատշգամբ, մեկ խոհանոց-ճաշասենյակ: Երգչուհի Բրիթնի Սփիրսը ապրում է  2 հազ. քմ տարածքով տանը, որն արժե 20 մլն դոլար: Նա ունի 13 լոգարան, 10 ննջարան, թենիսի կորտեր, լողավազան, ջակուզի, այգիներ: Դերասնուհի Ջենիֆեր Էնիսթոնի տան տարածքը 846 քմ է: Առանձնահատուկ են  երեկոյան զբոսանքի համար դրսում դրված քարերը, տանիքի վրա  արեւային մարտկոցները: Ժամանակակից վամպիր Ռոբ Փաթինսոնը բնակվում է Լոս Անջելեսում մեծ պատուհաններով եւ ննջասենյակում ապակե պատերով: Դերասանուհի Քեմերոն Դիասը բնակվում է Բեւերլի Հիլզում: Հողատարածքը 12 հազ. քմ է: Ինտերիերի  առանձնահատկություններն են մեծ նկարները ոսկեզօծ շրջանակներում, մեծ բուխարի, բաց տոների կահույք, փափուկ բազմոցներ:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Հռոմի պապը կմիանա Twitterն

  Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը կմիանա Twitter սոցիալական կայքին, հայտնում է Courier Mail-ը՝ նշելով կաթոլիկ եկեղեցու առաջնորդի այդ քայլի առանձնահատկությունները:   Ավանդաբար ձեռագիր գրող Հռոմի պապը գրեթե համակարգիչ չի օգտագործում: Ըստ ամենայնի՝ նա կլիազորի իր անունից tweet-ները:   Ըստ Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդիի՝ այլ մանրամասներ կհրապարակվեն, երբ բացվի Բենեդիկտոս 16-րդի պաշտոնական էջը, ինչը, հավանաբար, տեղի կունենա այս տարեվերջին:    Անցած տարի 85-ամյա պոնտիֆիկոսն իր առաջին tweet-ն աշխարհի 1, 1 մլրդ կաթոլիկներին հղել էր Վատիկանի էջից:   ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ռոբերտ Դե Նիրոն ու Ջեյ Զին վիճել են

    Հոլիվուդի ամենավառ աստղերից մեկի՝ տաղանդավոր դերասան Ռոբերտ Դե Նիրոյի և հանրահայտ ռեփեր Ջեյ Զիի միջև վիճաբանություն է ծագել Լեոնարդո Դի Կապրիոյի ծննդյան առթիվ (նոյեմբերի 11ն) Նյու Յորքում կազմակերպված խնջույքի ժամանակ։ Ինչպես նշում է The New York Post աղբյուրը, ով ներկա է եղել երեկույթին, 69-ամյա դերասանը հրաժարվել է բարևել ռեփերին, երբ վերջինս մոտեցել է նրա սեղանին ու ջերմ ողջունել։ ի փոխանցմամբ՝ Դե Նիրոն երգչին բավական կոպիտ կերպով ասել է, որ «բարևելու փոխարեն ավելի լավ կաներ իր հեռախոսազանգերին պատասխաներ»։ «Ես 6 անգամ զանգահարել եմ բջջայինիդ, բայց դու չես էլ բարեհաճել գոնե մի անգամ հետ զանգել ինձ։ Դա պարզապես անդաստիարակություն է»,- բարկացած ասել է դերասանը։ Բանն այն է, որ նրանք պայմանավորվել են համատեղ երգ ձայնագրել նոր ֆիլմի համար, սակայն Ջեյ Զին չի պատասխանել Դե Նիրոյի զանգերին՝ պայմանավորվելու համար։ Թեև ռեփերը  փորձել է մեղմել Դե Նիրոյի զայրույթը, ասելով, թե չափազանց մոռացկոտ է, այնուամենայնիվ դերասանը շարունակել է նրան վիրավորել Մարտին Սկորսեզեի, Քեմերոն Դիասի և Ջեմի Ֆոքսի ներկայությամբ։ Եվ նույնիսկ Ջեյ Զիի կնոջ՝ Բեյոնսեի հորդորներից հետո Դե Նիրոն չի հանդարտվել և շարունակել է սևամորթ աստղին անքաղաքավարի ու անտաշ անվանել։     `tert.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
ԿՅԱՆՔԻ ԿԱՌՈՒՍԵԼ ՆԱԽԱԳԾԻ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՄԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԿԻՍՈՎ ՉԱՓ ՊՏՏԵՑՐԵՑ ԻՐ ԿՅԱՆՔԻ ԿԱՌՈՒՍԵԼԸ

  Պատահական  հանդիպում  և  սեր  առաջին  հայացքից.”Ամուսնուս  հետ  ծանոթացել  եմ  պատահաբար,  ընդհանուր  ծանոթներ  ունեինք:  Ամեն  ինչ  ստացվեց   միանգամից  ու փոխադարձաբար:   Առաջին   հանդիպմանը  նա  ինձ   նվիրեց    41  վարդ  և  այսպիսով  խոստովանեց  իր  սերը: Ինձ  համար  այդ  պահին  խոսքերն  ավելորդ  էին: Դեռ հարսանյաց հանդիսություն չի կայացել, մեր կապը հաստատել ենք միայն պաշտոնապես` ԶԱԳՍ-ով”:   Մարինեն սկզբնական շրջանում կարծում էր,  թե ամուսնությունը կխանգարի իր աշխատաքային գործունեությանը, սակայն հասկացել է,  որ ոչ թե խանգարում այլ օգնում է անթերի կատարել դրանք  և նպաստում նորանոր աշխատանքների ստեղծմանը:  Առայժմ  Մարինեն  նոր  պլաններ  չունի,  բավարարվում  է  նրանով  ինչ  կա` կշարունակի նկարահանվել  միայն  <<Կյանքի  կառուսել>> նախագծում:     Այն  հարցին,  թե    արդյոք  չեն  պատրաստվում  առաջնեկի  ծնունդին,  Մարինեն  պատասխանեց,- Կլինի  այն  ժամանակ,  երբ  աստված  կամենա:   Նյութը պատրաստեց Արևիկ Ավետիսյանը
Շուտով պարզ կլինի Ֆլորա Մարտիրոսյանի դին տեղափոխելու հարցը

  Ֆլորա Մարտիրոսյանի քրոջ հարսը, ով այժմ գտնվում է ԱՄՆ-ում, երգչուհու ընտանիքի հետ փորձում է լուծել մարմնի տեղափոխման հարցը: Ըստ esyes.՝ երգչուհուն հրաժեշտ տալու հնարավորություն կունենան նաև ամերիկահայերը. «Առաջիկայում պետք է համերգ լիներ: Հաշվի առնելով դա՝ որոշեցինք անպայման այստեղ էլ հրաժեշտ կազմակերպել: Հնարավոր ամեն ինչ կանենք, որ նրան տեղափոխենք Հայաստան և հուղարկավորությունն այդտեղ լինի: 99 %-ով այդպես էլ կանենք, բայց թե երբ կլինի հուղարկավորությունը, առայժմ ասել չեմ կարող: Ըստ ամերիկյան օրենքի՝ հերձման համար որոշակի ժամանակ է պահանջվում: Ժամեր անց ամեն ինչ ավելի հստակ կլինի»: Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ում 55 տարեկանում անժամանակ մահով վախճանվեց ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը։    ՝ neo   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
30.000 մարդ պարում են միաժամանակ.

  Հռոմի հայտնի «Piazza del Popolo» հրապարակում 30.000 մարդ պարում են «Gangn Style» Գինեսի ռեկորդ գրանցելու համար:     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԶՈՅԱՆԻ ԿԻՆԸ ԿՐԿԻՆ ՀՂԻ Է

  Օրեր առաջ Հովհաննեսի կինը` Մերի Ազոյանը, ֆեյսբուքյան էջում տեղադրել է իրենց ապագա փոքրիկի լուսանկարը, որն արվել է ուլտրաձայնային հետազոտման ընթացքում: Սա զույգի երկրորդ երեխան է: Մերի և Հովհաննես Ազոյաններն ունեն ևս մեկ դուստր: Հավելենք, որ մեկնաբանություններում Մերին իրենց դստերը Վիկի է անվանել: Նշենք նաև, որ հայկական շոու-բիզնեսի հայտնի զույգի` Հովհաննեսի և Մերիի հասակների տարբերությունը  բավական մեծ է, ինչն այնուամենայնիվ չի խանգարում ամուսիններին ներդաշնակ և երջանիկ լինել միասին:
; : :