Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ապրեք թեթև և երջանիկ.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ագիլերայի ելույթը բարեգործական համերգին.

  «Մենք ամեն ինչ կանենք՝ օգնելու մարդկանց, ոչ ոք առանց աջակցության չի մնա»-Ագիլերայի ելույթը «Սենդի» փոթորկի զոհերի հիշատակին նվիրված բարեգործական համերգին       Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԻՆՉՊԵ՞Ս ՆՎԻՐԵԼ ՆՎԵՐՆԵՐ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՍԻՐՎԱԾ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ, ԵՐԳԻՉՆԵՐԻՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ

        կայքը անում է ամեն ինչ, յուրահատուկ լինելու  համար, իսկ ՆՎԵՐՆԵՐ բաժինը այս ամենի ապացույցն է: Այս բաժնի միջոցով Դուք կարող եք Ձեր կողմից սիրված մասնակիցներին ուղարկել նվերներ: Նվերների ցանկը կարող եք ընտրել համապատասխան բաժիններից, որոնք անընդհատ համալրվում են:  Ուշադրություն: Եթե Դուք ունեք ավելի յուրահատուկ և անվանական նվերներ, որ կցանկանայիք փոխանցել Ձեր սիրած մասնակցին, ապա այն կարող եք բերել մեր գրասենյակ, որը կարճ ժամանակահատվածում կփոխանցենք Ձեր նախընտրած մասնակիցներին: Իսկ նվերները փոխանցելուց հետո Ձեր անունը կնշվի մասնակիցների անվանական էջերում` Նվերներ կատեգորիայում:  
Ռոուեն Աթկինսոնը որոշել է հրաժարվել միստր Բինի կերպարից

    Բրիտանացի երգիծական հայտնի կերպարը` միստր Բինը կվերանա, այդ դերը մարմնավորող հայտնի դերասան Ռոուեն Աթկինսոնը որոշում է կայացրել այդ կերպարից հրաժարվելու և դրամատիկ պերսոնաժների վրա աշխատելու մասին, հաղորդում է РИА Новости գործակալությունը` հղում կատարելով Daily Telegraphն տված դերասանի հարցազրույցին: Միստր Բինը, անհրապույր ու սակավախոս բրիտանական էքսցենտրիկ տղամարդը հեռուստատեսությունում հայտնվեց 1990թ.: Երգիծական սերիալը ավարտվեց 5 տարի անց, սակայն մինչ այժմ այն Աթկինսոնի ամենահայտնի կերպարն է, որով իր 57 տարեկան հասակում նա շարունակում է հանդես գալ: Նշենք, որ Բինը մասնակցել է նույնիսկ Լոնդոնի Օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությանը: Պարբերականին տված հարցազրույցում դերասանը խոստովանել է, որ եթե դու նույնիսկ այդ տարիքում ես շարունակում «երեխայական» դերեր խաղալ, ապա դա «բավական տխուր» տեսք է ստանում: «Ամբողջ այդ պատմությունը ինձ հսկայական կոմերցիոն հաջողություն բերեց, սակայն այն երեխայական է և հսկայական ֆիզիկական ակտիվություն է պահանջում: Կարծում եմ, որ ես ավելի ու ավելի քիչ Բին կխաղաղմ», - ասել է Աթկինսոնը: Այժմ նա մտադիր է կենտրոնանալ դրամատիկական դերերի վրա լոնդոնյան Վեսթ էնդում` շրջանում, որտեղ բազմաթիվ հայտնի դրամատիկական և երաժշտական թատրոններ են գործում:     `tert.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆԸ ՀՐԱԺԵՏ Է ԱՍԵԼ ԱՄՌԱՆԸ

  ''armcatalog..'' կայքը հարցազրույց ունեցավ սիրված երգչուհի Սոֆի Մխեյանի հետ: Նա կիսվեց իր վառ տպավորություններով` կապված այս տարվա ամառային անկրկնելի հանգստի հետ: Պարզվում է, որ հանրության կողմից մեծ համակրանք վայելող հայտնի դեմքեր Նազենի Հովհաննիսյանը, Անդրեն, Ավետ Բարսեղյանն ու Սոֆի Մխեյանը հանգստացել են միասին Մոնտենեգրո կղզում: Սոֆին այն բնորոշեց հետևյալ կերպ.- Հանգիստն անկրկնելի էր. և' ակտիվ էր, և' պասիվ. ծով, ավազ, օդապարիկներ, սկուտերներ, հաճելի, մտերմիկ միջավայր, տարատեսակ խնջույքներ: Մի խոսքով ադրենալինով, էքստրիմով և ներդաշնակությամբ լեցուն օրեր: Մենք շատ գոհ ենք. շատ լավ ժամանակ ենք անցկացրել:Իսկ այն հարցին, թե այս տարվա սեպտեմբերի մեկն ինչ-որ կերպ ասոցացվել է իր հետ, երգչուհին պատասխանեց հետևյալ կերպ.- Ո'չ, այս տարվա սեպտեմբերի մեկը ոչ մի առանձնահատուկ դեր չի խաղացել իմ կյանքում: Միայն կարող եմ ասել, որ օգոստոսի 31ն վերոնշյալ հանգստից վերադարձել եմ քաղաք և նոր դրական լիցքերով սեպտեմբերի մեկից սկսած անցել եմ աշխատանքիս:Դե եթե աշխատանք, ապա նոր երգեր, տեսահոլովակներ ու ձայնասկավառակներ և երգչուհուն ինքնաբերաբար տրվեց հետևյալ հարցը.- Արդյոք մոտ ժամանակներս նոր տեսահոլավակ սպասվում է:Սոֆին բարեհամբույր կերպով պատասխանեց.- Մոտ 1,5 ամիս է անցել նոր տեսահոլովակիս հեռարձակումից հետո, բայց անակնկալներ իհարկե սպավում են: ''armcatalog..'' կայքը մաղթում է Սոֆի Մխեյանին նորանոր հաջողություններ և բուռն ստեղծագործական կյանք:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Ռիհանան մերկացավ

      Մինչ շատ աստղեր գլուխ էին ջարդում, թե ինչ հագնեն Հելոուինին, Ռիհանան որոշեց ցնցել հանրությանը եւ մերկանալ, միայն թե՝ տարվա «ամենասարսափելի» տոնի հաջորդ օրը։ Հանրությանը ցնցումների ենթարկելու սիրահար երգչուհին առավոտյան սոցցանցի իր էջում տեղադրել է մերկ լուսանկար, որի վրա նրա հագուստի միակ կտորը… քողն է եղել։ Ռիհանան ձեռքով թեթեւակի ծածկել է կրծքերը, ինչը, սակայն չի թաքցրել սեքս-բոմբի հաճելի կլորությունները եւ կրծքի տակ եղած դաջվածքը։ Քողը հավանաբար մնացել էր գիշերային խրախճանքից հետո։ Ինչպես հաղորդում է yahoo – ն, Ռիհանան ողջ գիշեր անց է կացրել Հոլիվուդի արեւելյան մասում գտնվող Graystone's Supper Club –ում։ «Հաջորդ առավոտ… Ողջույն նոյեմբեր», - հենց այսպիսի գրություն է եղել լուսանկարի տակ։     `       Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝           
ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԸ ԲԵՄ Է ԲԱՐՁՐԱՑԵԼ ԹԱՓԱՆՑԻԿ ԿՈՄԲԻՆԻԶՈՆՈՎ

    Անսահմանափակ տաղանդավոր անձնավորություն, պարուհի, երգչուհի, դերասանուհի, դիզայներ և հաջողակ բիզնես լեդի, 43-ամյա Ջենիֆեր Լոպեսի ծնողները չափազանց խիստ են եղել աղջկա նկատմամբ և աշխատել են նրան հեռու պահել ամերիկյան փողոցային կյանքից: Ջենիֆերը կրթություն է ստացել աղջիկների դպրոցում և իրեն նվիրել արվեստին: Լոպեսը կյանքի դաժան դպրոց անցնելուց հետո հասել է նրան, ինչի մասին երազել էր: Վերջերս, Ջենիֆերը բեմ է բարձրացել  թափանցիք շլացուցիչ կոմբինիզոնով: Իր համերգին, որը կայացել էր Մադրիդում, Ջենիֆերը շատ լավ էր զգում: Այնուամենայնիվ, իր պարային շոուն և ոկալային տվյալները մղվեցին երկրորդ պլան, երբ Լոպեսը հայտնվեց բեմում: Իր պիջակը երգչուհին հատուկ խնամքով էր պատրաստել համերգի համար և զուր չէր: Զգեստները` ոչ միայն ընդգծում էին Ջենիֆերի գեղեցիկ կազմվածքը, այլ նաև համերգին տալիս էին սեքսուալություն: Հիշեցնենք, որ Ջենիֆերը հանդիպում է պարող Կասմեր Սմարթի հետ և բեմ էր բարձրացել մատին` փոքրիկ ադամանդե մատանիով:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը  
; : :