Հարիսոն Ֆորդը պատրաստ է նկարահանվել «Աստղային պատերազմներ» նոր ֆիլմում
Աշխարհահռչակ ամերիկացի դերասան Հարիսոն Ֆորդը պատրաստակամություն է հայտնել կրկին նկարահանվել հանրահայտ «Աստղային պատերազմներ» նոր՝ 7-րդ ֆիլմում, որի էկրանավորման իրավունքը պատկանում է Disney ընկերությանը։
70-ամյա Ֆորդը նշել է, որ ինքն անչափ երջանիկ է կրկին նկարահանման հրապարակում հայտնվել իր ընկերների՝ Մարկ Համիլի և Քերի Ֆիշերի հետ, որոնց հետ արդեն խաղացել է «Աստղային պատերազմներ» նախկին ֆիլմերում։
1977թ.ն նկարահանված ֆիլմում Ֆորդի խուլիգանական կերպարը՝ Հան Սոլոն, ըստ սցենարի, պետք է մահանար, սակայն հաշվի առնելով, թե այդ կերպարը որքան սիրված էր հանդիսատեսի կողմից, նրան հաջողվեց խուսափել «մահից»։
«Աստղային պատերազմներ» 7-րդ ֆիլմն էկրան կբարձրանա 2015 թ.ն։
`tert.
Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝