Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

96-ամյա հնդիկը երկրորդ անգամ հայր է դարձել

  96-ամյա մոլորակի ամենատարեց հայրիկը չի բողոքում կյանքից և երջանիկ է իր 54-ամյա կնոջ հետ:   Հնդկաստաի բնակիչ, 96-ամյա Ռամժիթը իր կյանքում երկրորդ անգամ է հայր դառնում: Առաջին անգամ նա ռեկորդ էր սահմանել 2010 թն, երբ 94 տարեկան էր:   Օրերս նա կրկնեց իր ռեկորդը` 96-ամյա հայրիկը երկրորդ որդին է ունեցել, տեղեկացնում է The Daily Mail-ը:   ՝ shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ի՞նչն է օգնում տղամարդուն հավատարիմ մնալ

  Օքսիտոցինը կամ, ինչպես հաճախ անվանում են,«սիրո հորմոնը» լավացնում է էմոցիոնալ փոխհասկացողությունը և ամրացնում սոցիալ-հոգեբանական կապը:   Այս հորմոնն ունի նաև իր բացասական կողմը: Այն պակասեցնում է ուրիշ մարդկանց հանդեպ վստահությունը' երբեմն արտահայտվելով նաև ագրեսիայի միջոցով:   Բոննի համալսարանի գիտնականները փորձաքննություն են անցկացրել՝ որպես կամավոր ընտրված տղամարդկանց տալով պլացեբոյի և օքսիտոցինի չափաբաժին:   Դրանից հետո փորձության մասնակցին փակել են սենյակում գրավիչ աղջկա հետ և հետևել, թե ինչ հեռավորության վրա են նրանք շփվելու միմյանց հետ: Պարզվում է, որ ազատ տղամարդիկ մոտեցել են կանանց՝ մինչև 50-60 սմ հեռավորություն պահպանելով: Իսկ օքսիտոցինով «մշակված» տղամարդիկ գեղեցկուհիներին 70-80 սմց ավել չեն թողել մոտենալ իրենց:   Փորձագետները եկել են այն եզրակացության, որ հենց օքսիտոցինն է, որ օգնում է տղամարդկանց պահպանել հավատարմությունը:   ՝ lady   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ռոնալդուն կորցրել է տեսողությունը.

    «Ռեալ»-«Լեվանտե» խաղի ժամանակ հերթական անգամ փայլել է «Ռեալի» պորտուգալացի խաղացող Կրիշտիանու Ռոլանդուն, դարպասը գրավելով գրեթե կուրացած:  Բանն այն է, որ հանդիպման մեկնարկային րոպեներին Դավիդ Նավարոն արմունկով հարվածեց Ռոնալդուի աչքին: «Հարված ստանալուց հետո ընդմիջման գնալիս արդեն երկու աչքն էլ չէր տեսնում»,- հայտարարել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Պորտուգալացին օգնություն ստանալուց հետո վերադարձավ եւ գնդակ խփեց, սակայն ընդմիջումից հետո խաղադաշտ դուրս չեկավ: Հետխաղյա մամուլի ասուլիսում Մոուրինյոն հայտարարել է, որ ֆուտբոլիստի երկու աչքն էլ չի տեսնում:     `hraparak.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
«Ժողովուրդ».Վարդան Թադեւոսյանը հեռանում է Հայաստանից

  «Ժողովուրդ» աղբյուրների փոխանցմամբ` «Շանթ» հեռուստաընկերության մարզական մեկնաբան Վարդան Թադեւոսյանն ընտանիքի հետ միասին պատրաստվում է լքել Հայաստանը եւ մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում, քանի որ «Շանթ»-ը սպորտային հաղորդման հեռարձակման համար նրանից պահանջել է բերել 5 մլն դրամ արժողությամբ գովազդ: Թադեւոսյանը չի կարողացել գտնել գովազդը, դրա համար էլ հաղորդումը «փակվել է»: Վարդան Թադևոսյանը տեղեկությունը հաստատել է մասամբ: «Չեն պահանջել, որ բերեմ գովազդ, պարզապես չկա այդ հովանավորը, եւ դրա համար սպորտային հաղորդումը եթեր չի գնում, մինչեւ կգտնվի համապատասխան հովանավորը»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ ինքը տարվա մեջ 4 անգամ լինում է ԱՄՆ-ում եւ լուրերը, որ լքում է Հայաստանը, չեն համապատասխանում իրականությանը: Հավելենք, որ «Շանթ» հեռուստաընկերությունը սպորտային հաղորդումները համարում է ցածր վարկանիշ ունեցող թողարկում, ինչը կարող է ազդել նաեւ բարձր վարկանիշ ունեցող «Հորիզոն» լրատվական հաղորդման վրա. համենայնդեպս, այդպես է պատճառաբանվել:   ՝ top-   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Poker. ֆիմը ՆՊԱՍՏՈՒ՞Մ Է ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅԱՆԸ

    Մեծ պահանջարկ ունեցող հայկական Poker. ֆիլմն ավելի քան մեկ ամիս կինոթատրոնների էկրաններին է: Ֆիլմում սիրված դերասաններն ու երգիչներն են: Ասում են` ֆիլմը հանդիսատեսին մեծ բավականություն պարգևելուց բացի սկսել է լուրջ զայրույթ առաջացնել հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ: Բանն այն է, որ ֆիլմում գլխավոր դերակատարներից մեկը Vivaro ինտերնետային կազինոյում մասնակցում է պոկերի առաջնությանը, որը կատարում է poker. (պատկանում է VIVARO GAME LLCն) ինտերնետային կայքի միջոցով: "Իշխանությունները ցույց են տալիս, թե խաղատները պետք է հեռացնել մայրաքաղաքի հարակից տարածքներից..., այնինչ, սիրված դերասանների "օգնությամբ" երիտասարդներին վարակում են նոր ախտով....poker.-ում ղումար խաղալով... նույնիսկ հանգամանալից ցուցադրվում է, թե ինչպես պետք է գումարը TelCell միջոցով լիցքավորել և ներդնել խաղում... իսկ Մշակույթի նախարարությունը զբաղված է այլ գործերով... լռում է... կամ լռեցրել են",- նշում են դժգոհողները:     `asekose.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
ԴԻՄԱ ԲԻԼԱՆԻ ՆՈՐ ԲՈՒՅՐԸ ԵՎ ԿՐՔՈՏ ՀԱՄԲՈՒՅՐԸ

  Վիկտոր Նիկոլայեվիչ Բիլանի՝ 31-ամյա Դիմա Բիլանի առաջին երգը, որը հայտնվեց էկրաններին և ռադիոեթերներում, դա “Բում” երգն էր` 2002 թվականին, հենց այդ թվականից էլ սկսվեց երգչի հաջող կարիերան: Այսօր, ռուսական շոու-բիզնեսի աստղ, երգիչ Դիմա Բիլանը, արդեն դարձել է Azzaro ֆիրմայի, տղամարդկանց օծանելիք` Decibel (dB) դեմքը: Օծանելիքի շիշը նման է փոքրիկ բարձրախոսի, իսկ շշի պարունակության բուրմունքը հատուկ է ռիսկի սիրահարների համար: Այնպես որ, եթե ձեր զուգընկերը կամ պարզապես ընկերը ռիսկի սիրահար է, ապա անպայման նրա համար նվեր ընտրելիս չմոռանաք նաև “Դիմա Բիլանի” մասին: Իսկ վերջերս էլ, Դիմա Բիլանին և «Տատու» խմբի երգչուհի Յուլյա Վոլկովային  բռնացրել են կրքոտ համբույրի պահին` Ֆիլիպ Կիրկորովի ծննդյան օրը: Վաղուց խոսակցություններ էր պտտվում արտիսնտների միասին լինելու մասին: Սակայն զույգը միշտ հերքել է: Ասում են այլ բան, գործում` մեկ այլ:      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՉԵՆ ԹԱԼԱՆԵԼ

  Օրեր առաջ խոսակցություններ էր պտտվում այն մասին, թե Արա Գևորգյանը Անգլիայում թալանվել է: Սակայն երեկ`հոկտեմբերի 28ն, ի ուրախություն շատերի, Արա Գևորգյանը, իր ֆեյսբուքյան էջում, հետևյալ գրությամբ դիմել է լսարանին,-“Սիրելի բարեկամներ,երկու օր առաջ իմ էլ. փոստով aragevorgian@yahoo., Դուք ստացել եք նամակներ իմ կողմից, իբր ինձ թալանել են Անգիայում. Ուշադրություն մի դարձրեք այդ նամակին: Դա վիրուսի հետևանք է: Այսօր ես կարողացել եմ վերականգնել իմ էլ.փոստի վերահսկողությունը, և հիմա ես հույս ունեմ, որ մենք կարող ենք շարունակել մեր բնականոն նամակագրությունը: Շնորհակալ եմ իմ բոլոր ընկերներին, որոնք զանգահարել են  ինձ և առաջարկել օգնություն: Այս վիրուսը վարակում է բոլոր նրանց, ովքեր արձագանքեցին: Ես հայտնում եմ իմ խորը ափսոսանքը, եթե մեկի փոստարկղը նույնպես վարակվել է: Ապագայում, թույլ տվեք ձեզ հավաստիացնել, որ ես երբեք էլեկտրոնային փոստով օգնություն կամ աջակցություն ոչ մի դեպքում չեմ խնդրելու:Ամենաջերմ մաղթանքներով`Արա Գեւորգյան”:
; : :