Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Մանրամասներ «Գեներալի աղջիկը» սերիալի վթարի ենթարկված դերասանի մասին

  ''Գեներալի աղջիկը'' հեռուստասերիալի ստեղծագործական խմբից  տեղեկացնում են, որ  երեկ  Դիլիջանի ոլորաններում ավտովթարի ենթարկված Ռաֆիկ Խաչատրյանի առողջական վիճակը լավ է:  Նա   թեթև վնասվածքներ է ստացել:   Նշենք, որ Ռաֆիկը սերիալում մարմնավորում է Միքոյի կերպարը:   ՝ online-tv.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
«007 գործակալն» անցել է «Հարի Փոթերին»

  Վարձույթի հենց առաջին շաբաթվա ընթացքում «007. Կոորդինատները «Սքայֆոլ»» ֆիլմը Մեծ Բրիտանիայում սահմանեց նոր ռեկորդ՝ ըստ հավաքված գումարի։ Ինչպես ասվում է Metro-Goldwyn-Mayer Studios, EON Productions եւ Sony Pictures Entertainment ընկերությունների մամլո հաղորդագրության մեջ, այդ ընթացքում ֆիլմը հավաքել է 59,5 մլն դոլար։ Տոմսերի վաճառքից առաջացած գումարի թիվն արդեն իսկ թույլ է տալիս ենթադրել, որ այս ֆիլմը բոնդիանայի ամենաեկամտաբեր մասը կդառնա։ Ավելացնենք, որ նախորդ ռեկորդը սահմանել էր «Հարի Փոթերթը եւ Մահվան պարգեւները. մաս 2»-ը ֆիլմը՝ տոմսերի վաճառքից առաջացած 57,6 մլն դոլարով։ Հիշեցնենք, որ «Սքայֆոլը» մեկնարկում է Հյուսիսային Ամերիկայում այս տարվա նոյեմբերի 9ն, եւ դրանից ստացված եկամուտը, հավանաբար կգերազանցի «Մահվան պարգեւների» տոմսերի վաճառքից հավաքած ընդհանուր գումարը՝ 100 մլն դոլարը։   `
Ջենիֆեր Լոպեսը ցնցել է Դուբայը

  Ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի` Դուբայում տեղի ունեցած համերգը ցնցող է եղել, հայտնում է Mignews-ը: Նույնիսկ արաբական մամուլը երգչուհուն նկարագրել է որպես «հիասքանչ», «հրաշալի» և «փայլող» աստղի: Երգչուհին համերգի ժամանակ կրել է 6 շլացուցիչ զգեստ և հանդիսատեսի աղաղակներին պատասխանել է հետևյալ արտահայտությամբ, «Սիրում եմ քեզ` Դուբայ»: Նա կատարել է նաև իր նոր հիթերը` On The Floor և Dance Again` ցուցադրելով Լիբանանի ազգային դրոշը:   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ծաղիկների բացվելը արագացված կադրով.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ԱՄՓՈՓՈՒՄ

  Նախորդ շաբաթվա մեր վիկտորինայի հարցերը հետևյալն էին` Հարց 1. Ո՞վ է համարվում հայ երգարվեստի կնքահայրը: Այս հարցին հնչած ճիշտ պատասխաններից համակարգիչը ընտրել է  Արուս Մաիլյանի պատասխանը` Արթուր Գրիգորյան: Հարց 2. Ինչի՞ց է երգչուհի JUCE–ը ամենաշատը վախենում: Այս հարցին հնչել են մոտավոր պատասխաններ, սակայն ճիշտ պատասխանն է` խավարասերներ: Հարց 3. Մանկական Եվրատեսիլում հայազգի ո՞ր երգիչը հաղթեց: Այս հարցին հնչած բոլոր պատասխանները ճիշտ էին, սակայն համակարգիչը ընտրեց Մելինե Մելքոնյանի պատասխանը` Վլադիմիր Արզումանյան: Հարց 4. Ի՞նչ է  VITAMIN  ակումբի ARAM MP3–ի իսկական մասնագիտությունը: Այս հարցին ևս ճիշտ պատասխան է ուղարկել Մելինե Մելքոնյանը` դեղագործ: Հարց 5. Ո՞վ է Սիլվա Հակոբյանի պրոդյուսերը: Այս հարցին հնչած բոլոր պատասխանները ճիշտ էին և համակարգիչը ընտրել է Աննա Ղալումյանի պատասխանը` Հակոբ Հակոբյան: Հարց 6. Ո՞վ է “Ոչինչ չի մնա” ֆիլմի ռեժիսորը: Այս հարցին որպես ճիշտ պատասխան է ընտրվել Մելինե Մելքոնյանի պատասխան` Հրաչ Քեշիշյան: Հարց 7.  Ո՞վ է “Հարսնացուն Հյուսիսից” Ֆիլմի Արտակի դերակատարը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Արման Ղուկասյանի պատասխանը` Արա Բաբաջանյան: Հարց 8.  Ո՞վ է Լիլիթ Հովհաննիսյանի “Մայրիկ” տեսահոլովակի ռեժիսորը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Մերի Մնացականյանի պատասխանը` Արամայիս Հայրապետյան: Հարց 9. Ո՞ր երգիչն է նկարահանվում ″Դժվար ապրուստ″ հեռուստասերիալում` թիկնապահի դերում: Այս հարցին հնչած պատասխանները ճիշտ էին, սակայն համակարգիչը ընտրեց Սուրեն Ասատրյանի պատասխանը` Նարեկ: Հարց 10. Ո՞վ է առաջին անգամ Հայաստանը ներկայացրել Եվրատեսիլ երգի մրցույթին: Այս հարցին հնչած բոլոր պատասխանները ևս ճիշտ էին, սակայն համակարգիչը ընտրեց Աննա Ղալումյանի պատասխանը` Անդրե: Ամփոփելով մեր նախորդ շաբաթվա վիկտորինայի հարցերը` անցնենք այս շաբաթվա հարցերին: Եվ այսպես այս շաբաթվա հարցերն են` Հարց 1. Ի՞նչ կերակուր է առաջարկել Աստղային ճաշացանկ բաժնի համար Արա Գևորգյանը: Հարց 2. Ո՞վ է Լիլիթ Հովհաննիսյանի “Շատախոս անձրը” երգի հեղինակը: Հարց 3. Ե՞րբ է ծնվել դերասան Սարգիս Գրիգորյանը: Հարց 4. Ու՞մ հետ է պատրաստվում զուգերգ երգել Սոնա Շահգելդյանը (պատասխանը կգտնեք –ի նորություններ բաժնում): Հարց 5. Ի՞նչ է Միհրան Ծառուկյանի պրոդյուսերի անուն, ազգանունը: Հարց 6. վերջին համագործակցությունը ո՞ր նախագծի հետ է եղել: Հարց 7. Ինչպե՞ս է վերնագրված Արամեի վերջին տեահոլովակը: Հարց 8. Ի՞նչ է Երգիչ Հայկոյի և երգչուհի Անահիտ Սիմոնյանի փոքրիկի անունը: Հարց 9. Քանի՞ տարեկանից սկսած կարող են մասնակցել THE VOICE OF ARMENIA նախագծին: Հարց 10. -ը ու՞մ հետ է անցկացրել վերջին հարցազրույցը: Վիկտորինային կարող եք մասնակցել և հարցերին պատասխանել այստեղ` ՎԻԿՏՈՐԻՆԱ
Մեծ Բրիտանիայում կստեղծվի մարմնի հատուկ սկաներ՝ համացանցային խանութներից հագուստ գնելու համար

  Լոնդոնի նորաձևության քոլեջը, Սուրեյի համալսարանի տեսապատկերների ոլորտի հետազոտողները և Bodymetrics ընկերությունը սկսել են զբաղվել մարմնի սկանավորման հատուկ սարքի ստեղծմամբ, որը ճիշտ չափսերը վերցնելու շնորհիվ կարող է բարձրացնել համացանցային խանութների միջոցով հագուստ գնելու վաճառքները։ Նոր համակարգի շնորհիվ գնորդները կարող են գրել իրենց հասակը որպես ուղենիշ, այնուհետև վեբ-տեսախցիկի կամ սմարթֆոնի օգնությամբ անել առանձին ամբողջական նկար, որից կվերցվեն մյուս չափսերը։ Սուրեյի համալսարանից Ադրիանա Հիլթոնի խոսքով՝ նոր համակարգը կդառնա լավ օգնական համացանցի միջոցով ընտրություն և գնումներ կատարելու համար։    `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԻՎԱՆ ՈՒՐԳԱՆՏԸ ԼՔԵԼ Է «Большая разница» ԾՐԱԳԻՐԸ

  Այս աշնանը ռուսական առաջին ալիքում մի շարք փոփոխություններ են կատարվել, ընդ որում` ոչ այդքան ուրախալի: «Прожекторперисхилтон» ծրագիրը փակվել է, իսկ այժմ էլ հայտնի է դարձել, որ Իվան Ուրգանտը որոշել է թողնել աստղային ծրագիրը`«Большая разница» , որը չորս տարի նա վարել է Ալեքսանդր Ցեկալոյի հետ: Այժմ Իվանին կարող ենք տեսնել միայն երկու ծրագրերում«Вечерний Ургант» և «Смак»: Ի դեպ, հաղորդավարը շատ է կարոտում «Большая разница»  հաղորդման իր գործըներներին և որոշել է հրավիրել նրանց իր գիշերային ծրագրին: “Ես շատ եմ ցանկանում տեսնել նրանց, սակայն նրանք այժմ շատ զբաղված են: Ալեքսանդր Ցեկալոն այժմ պատրաստվում է «Большая разница» հաղորդաշարի նոր եթերաշրջանին, Սերյոժա Սվետլակովը և Գարիկ Մարտիրոսյանը չեմ հասկանում, թե ինչով են զբաղված, բայց նրանք էլ են զբաղված: Ամեն դեպքում ես ցանկանում եմ նրանց բոլորին համախմբել: Նստենք և թերթերը ընթերցենք, իսկ տղաները նույնպես ցանկանում են և համաձայն են իրականացնել այդ միտքը”:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
; : :