Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Լեդի Գագան մերժել է Մադոննային

    Հանրահայտ եւ սկանդալային երգչուհի Լեդի Գագան մերժել է ոչ պակաս հանրահայտ եւ սկանդալային երգչուհի Մադոննայի առաջարկը՝ Նյու-Յորքում միասին հանդես գալու վերաբերյալ: Այս առթիվ Մադոննան ասել է, որ մերժումը հանգիստ է տանում, իրեն նախկինում էլ են մերժել եւ բացի դա «իմ երկրպագուները լավագույնն են աշխարհում, թող Լեդի Գագամն նկատի ունենա սա»: Նախկինում Մադոննան օգտագործել է Լեդի Գագայի հիթային «Born This Way» երգի կրկներգն ու հետո հեգնել, թե ուրախ կլինի օգնել Լեդի Գագային երգ գրել:     `hraparak.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
ԱՐԹՈՒՐ ԵԴԻԳԱՐՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑԻԿԼԻՆ

  “Փյունիկ”   ֆուտբոլային  թիմի  հենակետային կիսապաշտպան  Արթուր  Եդիգարյանն  այսօր  ն  տեղեկացրեց, որ  պատրաստվում  են  հավաքականի  խաղերին. ”Օգոստոսի  15ն  ընկերական  խաղով  կհանդիպենք  Բելառուսի  թիմին, իսկ  արդեն  սեպտեմբերից  կսկսվի  աշխարհի  ընտրական  ցիկլը”- նշեց  ֆուտբոլիստը:  Արթուրը  իրեն  չի  պատկերացնում բացի  ֆուտբոլից այլ   ասպարեզում. “Մանկությանս  երազանքն  է  եղել` դառնալ  ուժեղ  ֆուտբոլիստ, ինչը  գրեթե  իրականության  ճանապարհին  է”:   Նյութը  պատրաստեց  Արևիկ  Ավետիսյանը
Պրեմիերա. ТИМАТИ feat. Craig David - Sex In The Bathroom

    ТИМАТИ feat. Craig David - Sex In The Bathroom     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
“ՄԱՐՍԵԼ” ԽՄԲԻ ՍՏՅՈՊԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՀԱՅՐԻԿ Է ԴԱՐՁԵԼ

    Հոկտեմբերի 9ն, “Մարսել” խմբի մենակատար Ստյոպա Լեդկովը երկրորդ անգամ հայր է դարձել: Երգչի սիրելի կինը` Եկատիրինան, այս անգամ նրան աղջիկ է պարգևել:  Երիտասարդ հայրիկը այդ ուրախությունը կիսել է հենց բեմից` իր երկրպագուների հետ: Կարելի է ասել, որ Ստյոպան իսկական հերոս է: Աղջկա անունը կինը նախապես որոշել էր` Ադրինա. ”Ես մոլորակի ամենաերջանիկ մարդն եմ”,-ասել է Ստյոպան: Բացի նորածին Ադրինեյից, Ստյոպայի ընտանիքում կա նաև փոքրիկ տղա` Դանյան, ով ծնողներից պակաս անհամբեր չէր սպասում քույրիկի ծնունդին և նրա համար նույնիսկ նվեր է պատրաստել: Բացի հարազատներից, Ստյոպային և Եկատիրինային շնորհավորել են նաև նրա գործընկերները, որոնց թվում են` Վիկտորիա Դայնեկոն, Աննա Սեդոկովան, USB խումբը, Նատալյա Իոնովան(Գլյուկոզա), Էլվիրան, Սաշա Զվերևան, Յուլյա Եսենկոն և շատ ուրիշ ընկերներ: Դե ինչ, մենք նույնպես շնորհավորում ենք երիտասարդ հայրիկին և մաղթում քաջ առողջություն, որպեսզի նրանց ընտանիքում ավելանան հայրիկի նման տաղանդաշատ փոքրիկներ:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը  
ԼԵԴԻ ԳԱԳԱՆ ԾՈԾՐԱԿԻՆ ԴԱՋՎԱԾՔ Է ԱՐԵԼ

  Ինչպես միշտ սիրված երգչուհի Լեդի Գագան շարունակում է իր ֆանտաստիկ ոճափոխությունների շարքը, ինչում մենք ևս մեկ անգամ համոզվեցինք Լոնդունում կայացած նորաձևության շաբաթվա ընթացքում: Կարծում ենք, որ երգչուհին ամեն ինչի պատրաստ է, որ հայտնվի հանրության ուշադրության էպիկենտրոնում: Նշենք, որ օրերս նա իր ծոծրակին դաջվածք է արել: Այս նորությունը ևս մեկ անգամ շարժել էր թե' լրագրողների, թե' համակիրների հետաքրքրասիրությունը և ուղղակիորեն բումի է վերածվել: Նշենք այն հանգամանքը, որ Թերրի Րիչարդսոնը` Լեդի Գագայի լուսանկարիչը, ով լուսանկարել է երգչուհուն իր համաշխարհային շրջագայության ժամանակ, վերջերս կորցրել է մորը: Լուսանկարչի մայրը մահացել է քաղցկեղից: Երգչուհին, ինքնազոհողության գնալով, սափրել է ծոծրակը և այնտեղ դաջվածք է արել, որը խորհրդանշում է, որ Լեդի Գագան սատարում է այն մարդկանց, ովքեր պայքարում են այդ չարաբաստիկ հիվանդության դեմ: Հանրությունը ոգեշնչվել է Գագայի կատարած քայլից. բոլորը խրախուսում էին նրա` նմանատիպ հոգեցունց արարքը: Մանրամասնենք, որ հանրաճանաչ երգչուհին ծոծրակին դաջել է հրեշտակի թևեր: Ի դեպ, նշենք, որ  երգչուհին դեռ չգիտի, թե ինչպես է վարվելու, երբ ծոծրակի մազերն աճեն, բայց այն, որ նրա կատարածը մասշտաբային բնույթ է կրել` ակնհայտ է:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ՊՈՐՏՄԱՆԸ ՏՂԱՅԻՆ “ՆՍՏԵՑՐԵԼ” Է ՊԱՂՊԱՂԱԿԻ ՎՐԱ

  Հայտնի դերասանուհի Նատալի Պորտմանը, իր հանգստյան օրն անցկացրել է ամուսնու` Բենջամինի և որդու` Ալեֆի հետ: Ընտանիքը գրեթե ամբողջ օրն անցկացրել է մաքուր օդում: Զբոսանքի ժամանակ նրանք այցելել են նաև պաղպաղակների խանութ: Նատալին որոշել էր երեխային պաղպաղակ հյուրասիրել, սակայն փոքրիկին այդ սառը քաղցրավենիքն այդքան էլ դուր չի եկել: Դերասանուհին ծիծաղելով հետևել է Ալեֆի ծամածռություններին` ուտելու ժամանակ: Պաղպաղակից հետո աստղային ընտանիքը շարունակել է զբոսանքը: Հիշեցնենք, որ Նատալի Պորտմանի հարսանեկան արարողությունը կայացել է Կալիֆորնիայում: Հարսանիքին հրավիրված էր ընդհամենը 60 հոգի` զույգի հարազատ ու ամենամտերիմ մարդիկ:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Դոնաթելա Վերսաչեն զգեստներ կկարի Լեդի Գագայի համար

  Նորաձեւության աշխարհում հայտնի թերալդրող Դոնաթելա Վերսաչեն բեմական հագուստ կմշակի ոչ պակաս հանրահայտ էպատաժային երգչուհի Լեդի Գագայի համար։ Ինքը՝ երգչուհին առայժմ չի հաստատում, բայցեւ չի հերքում լուրը։ «Լսել եմ՝ Versace-ն զգեստ է պատրաստում The Born This Way Ball ամերիկյան շրջագայության համար», - գրել է Գագան իր Թվիթերում, հայտնում է Glour ամսագրի ռուսական հրատարակությունը։ Հայտնի է, որ Դոնաթելան եւ Գագան շատ մտերիմ են։ Բացի այդ, երգչուհին Versace- ի վաղեմի երկրպագուն է։ Բոլորովին վերջերս փոփ-դիվան հանրության առջեւ հայտնվեց նորաձեության այս տան զգեստով, որը գրավեց բոլորի ուշադրությունը. գնդասեղներով սեւ զգեստը, որ հայտնի դարձավ 1994 թվականին, երբ նրանով ներկայացավ այն ժամանակ դեռեւս անհայտ Էլիզաբեթ Հերլին, Լեդի Գագայի հագին միանգամայն անսովոր տեսք ուներ։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :