Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԵԿԵՔ ԳՈՒՇԱԿԵՆՔ ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՎ ԼՍԵՆՔ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

    կայքը նորից առաջինն է իր ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ բաժնով, որտեղ տեղ են գտել հայտնի մարդկանց ծաղրանկարները, սակայն այս բաժինն ավելի հետաքրքիր դարձնելու համար,  մենք չենք նշել, թե ում ծաղրանկարներն են: Սակայն դուք հնարավորություն ունեք գուշակել մասնակցի անունը և լսել հաճելի երաժշտություն: Ծաղրանկարները, որոնք պարբերաբար ավելանում են,  մեզ է տրամադրում ինտերնետային կայքի բարեկամ Արամ Ղամբարյանը: Բոլոր ծաղրանկարները մեզ մոտ տեղ են գտել իրենց իսկ համաձայնությամբ:  
ՋՈՒՍ` “STOP”

  Հայաստանի ամենաէպոտաժային, ամենասկանդալային և ամենահամարձակ երգչուհիներից Ջուսը սեպտեմբերին իր հեռուստադիտողին նոր տեսահոլովակ է ներկայացնելու: Տեսահոլովակը լինելու է զուգերգ Գուժի հետ, ով նոր անուն է հայկական շոու բիզնեսում, սակայն Ջուսի խոսքերով` “Ունի ֆանտաստիկ ձայնային տվյալներ: Գուժի հետ մենք ծանոթացել ենք սոցիալական կայքի միջոցով: Երբ ես լսեցի նրա ձայնը, ես ինքս առաջարկեցի զուգերգով հանդես գալ”: Երգը կոչվում է “Stop”: Խոսքերի և երաժշտության հեղինակը հենց Գուժն է: Տեսահոլովակի ռեժիսորն է Լաերտ Համբարյանը: Երգը փոփ-ռոք ոճում է: armcatalog.. հետ զրույցում Ջուսը նշեց, որ կազմակերպվելու է տեսահոլովակի մեծ շնորհանդես: Դե ինչ, իսկ երգչուհու երկպրագուներին մնում է զինվել համբերությամբ և սպասել սեպտեմբերին` Ջուսի նոր տեսահոլովակի եթեր դուրս գալուն:    Նյութը պատրաստեց` Գոհար Հակոբջանյանը
ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆ. 'ԱՄԵՆ ԻՆՉ ՀՈՅԱԿԱՊ Է'

  Այսօր armcatalog.. կայքը զրուցեց սիրված երգչուհի Նունե Եսայանի հետ, ով կիսվեց իր տպավորություննրով կապված սեփական երաժշտական գործունեության և առօրյա զբաղվածության հետ: Թեմայի շրջանակներում նա ողջունեց ''Շանթ'' հեռուստաընկերության ''Ժողովրդական երգիչ'' նախագծի կատարած աշխատանքը` մեկնաբանելով այն հետևյալ կերպ.- Հրաշալի անձնակազմ, մտերմիկ ու հաճելի միջավայր, շնորհաշատ մասնակիցներ և երգեր, որոնք մեր երգադարանի գանձերն են: Ամեն ինչ հոյակապ է. խոսքերն ավելորդ են: Կարծում եմ` այդ ամենը շարունակական բնույթ կկրի:Մեզ նաև հետաքրքրում էր` Նունե Եսայանը մոտ ապագայում ինչ պլաններ ունի կապված երգարվեստում ծավալած իր գործունեության հետ: - Սպասվում են և' նոր երգեր, որոնք արդեն իսկ ձայնագրման փուլում են, և' տեսահոլովակներ, և' ձայնասկավառակ, երբ կավարտվեն 12 նոր երգերի ձայնագրման աշխատանքները: Իսկ մյուս տավա սկզբին կլինի նաև մենահամերգ:Մեզ հետաքրքրեց այն հարցը, թե այսքան ծանրաբեռված գրաֆիկին զուգահեռ, սիրված երգչուհին հասցրել է փոքրիշատե կտրվել առօրյա հագեցած գրաֆիկից և հանգստանալ:- Այո', ամռան ընթացքում հասցրել եմ հանգստանալ: Հանգստացել եմ ընտանիքիս հետ: Ամեն ինչ հոյակապ էր. ստացել եմ դրական հույզեր:    Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Դեվիդ Բեքհեմը եւ նրա որդիները` «Լոս Անջելես Լեյքերսի» խաղին

  Դեվիդ Բեքհեմը վերջերս խստորեն անտեսել էր երկրպագուներին` «Լոս Անջելես Լեյքերսի» խաղի ժամանակ, հայտնում է Invogue-ը: Նա այցելել է «Լոս Անջելես Լեյքերսի» ևս մեկ խաղին, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսում, և որպես օրինակելի հայր` իր հետ տարել է նաև որդիներին: Հիշեցնենք, որ Դեվիդը և Վիկտորիան բաժանել են իրենց պարտականությունները, և այժմ Դեվիդը ավելի շատ ժամանակ է անցկացնում իր երեխաների հետ:   `shsyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Բացահայտում Բերմուդյան Եռանկյունի մասին.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Դոնաթելա Վերսաչեն զգեստներ կկարի Լեդի Գագայի համար

  Նորաձեւության աշխարհում հայտնի թերալդրող Դոնաթելա Վերսաչեն բեմական հագուստ կմշակի ոչ պակաս հանրահայտ էպատաժային երգչուհի Լեդի Գագայի համար։ Ինքը՝ երգչուհին առայժմ չի հաստատում, բայցեւ չի հերքում լուրը։ «Լսել եմ՝ Versace-ն զգեստ է պատրաստում The Born This Way Ball ամերիկյան շրջագայության համար», - գրել է Գագան իր Թվիթերում, հայտնում է Glour ամսագրի ռուսական հրատարակությունը։ Հայտնի է, որ Դոնաթելան եւ Գագան շատ մտերիմ են։ Բացի այդ, երգչուհին Versace- ի վաղեմի երկրպագուն է։ Բոլորովին վերջերս փոփ-դիվան հանրության առջեւ հայտնվեց նորաձեության այս տան զգեստով, որը գրավեց բոլորի ուշադրությունը. գնդասեղներով սեւ զգեստը, որ հայտնի դարձավ 1994 թվականին, երբ նրանով ներկայացավ այն ժամանակ դեռեւս անհայտ Էլիզաբեթ Հերլին, Լեդի Գագայի հագին միանգամայն անսովոր տեսք ուներ։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Կիրկորովը հպարտ է, որ հայ է

  Բեդրոս Կիրկորովը այս տարի  նշեց իր 80 ամյակը և արժանացավ «Ռուսաստանի ժողովրդական արտիստ» կոչմանը: Սրանք կարևոր իրադարձություններ էին վերջինիս համար: Կիրկորով-ավագը, պատասխանելով իր ազգային պատկանելությանը վերաբերող հարցին, ասել է, որ ինքը ծնվել է Բուլղարիայում, և իր մայրենի լեզուն բուլղարերենն է: Իր նախնիները, սակայն, հայեր են:Սա է իր ընտանիքի պատմությունն է: «Ես հարգանքով եմ վերաբերվում այն փաստին, որ իմ երակներում հայկական արյուն է հոսում, սակայն Ռուսաստանը համարում եմ իմ երկրորդ հայրենիքը. այստեղ է անցել իմ կյանքը»,ասել է Բ.Կիրկորովը և հայտարարել է, որ իրեն Ռուսաստանի երջանիկ քաղաքացի է համարում:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :