Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ռոնալդուն կորցրել է տեսողությունը.

    «Ռեալ»-«Լեվանտե» խաղի ժամանակ հերթական անգամ փայլել է «Ռեալի» պորտուգալացի խաղացող Կրիշտիանու Ռոլանդուն, դարպասը գրավելով գրեթե կուրացած:  Բանն այն է, որ հանդիպման մեկնարկային րոպեներին Դավիդ Նավարոն արմունկով հարվածեց Ռոնալդուի աչքին: «Հարված ստանալուց հետո ընդմիջման գնալիս արդեն երկու աչքն էլ չէր տեսնում»,- հայտարարել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Պորտուգալացին օգնություն ստանալուց հետո վերադարձավ եւ գնդակ խփեց, սակայն ընդմիջումից հետո խաղադաշտ դուրս չեկավ: Հետխաղյա մամուլի ասուլիսում Մոուրինյոն հայտարարել է, որ ֆուտբոլիստի երկու աչքն էլ չի տեսնում:     `hraparak.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
Ջենիֆեր Լոպեսը կրկին ամուսնանո՞ւմ է. Ֆոտո

  Նորից ամեն ինչ մատնեց ձախ ձեռքի մատնեմատին դրված մատանին, ինչը, մեր մեջ ասած, դժվար է չնկատել, երբ այն այդպիսի չափսեր ունի: Փարիզում կայացած Chanel ցուցադրության ժամանակ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը հայտնվել է շքեղ ադամանդյա մատանիով, ինչը մի քանի օր շարունակ գրավել է լուսանկարիչների ուշադրությունը: Սակայն Ջենիի և 25-ամյա Կասպեր Սմարթի սպասվող ամուսնության մասին պաշտոնական լուրեր դեռ չկան:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
"Դժվար ապրուստ" Մերին սերիալում մահանալուց հետո հայտնվել է Ամերիկայում. ՖՈՏՈ

  “Դժվար ապրուստ” հետեւողներին դեռեւս անհայտ է` Մերիի դերակատարը սերիալի շրջանակում իսկապես մահացել է, թե առաջիկայում կպարզվի հակառակը:): Մերի Մակարյանը վերջին շրջանում ոչ միայն հեռուստաէկրանին չի հայտնվում, այլեւ ներկա չէ ընկերների, կոլեգաների տարեդարձերին կամ հանրային հետաքրքրություն ունեցող միջոցառումների:  Սերիալային դերասանուհին այս օրերին Միացյալ Նահանգներում է, ինչի առիթով ամերիկաբնակ երգիչ Նորոն իր “ֆեյսբուքյան” էջում լուսանկար է տեղադրել եւ հումորային հետեւյալ գրառումը կատարել. “Սերիալում որ մահանում են, ընկնում են Լոս Անջելես”: Մերի Մակարյանը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում է նոյեմբերի 11ն “Alex” թատրոնում կայանալիք “Armenian Golden Star Awards” մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով. ““King” մշակութային ընկերությունն ինձ խրախուսական մրցանակ է հանձնելու որպես երիտասարդ լավագույն դերասանուհի, ինչի համար շատ ուրախ եմ: Դա կլինի իմ առաջին մրցանակը”:  Ինչպես նա է տեղեկացրել, մրցանակաբաշխությանը մասնակցելու են նաեւ Կոնստանտին Օրբելյանը, Արաքսյա Վարդերեսյանը, Ավրաաամ Ռուսսոն, Սիլվա Հակոբյանը, Համլետ Գեւորգյանը, Սամվել Գրիգորյանը, Ռուբեն Սասունցին, Սուպեր Սաքոն եւ այլք:   Մերին նշել է նաեւ, որ առաջին անգամ է Միացյալ Նահանգներում, անչափ տպավորված է, իսկ առաջիկայում կվերադառնա Երեւան` շարունակելու սերիալային աշխատանքը:       ՝ bravo.
Երգչին ցանկացել են ամորձատել և սպանել

  ԱՄՆ -ում ոստիկանությունը  կանխել է դավադրությունը կանադացի երգիչ Ջասթին Բիբերի նկատմամբ, տեղեկացնում է The Telegraph-ը: Ըստ աղբյուրի Մարկ Ստաակն ու նրա զարմիկ Տաներ Ռուեյնը վարձվել էին Դանա Մարտինի կողմից, ով բռնաբարության և սպանության համար դատապարտված է: Նրանք ծրագրել էին Բիբերին Նյու Յորքում  տեղի ունեցած համերգի ընթացքում առևանգել և խեղդել փողկապի օգնությամբ: Ոստիկանությունը հաստատում է, որ Ստաակը և Դանա Մարտինը հանդիպել են Լաս Կրուսեսի բանտում, որտեղ Մարտինը հրամայել է  սպանել 4 մարդու, այդ թվում՝ Ջասթին Բիբերին: Մարտինը եղել է Բիբերի մոլի երկրպագու և հրամայել է ոչ միայն սպանել , այլ նաև ամորձատել երգչին: Ոստիկանների հաջողվել է ձերբակալել Մարկ Ստաակին ու Տաներ Ռուեյնին:   ՝ asekose.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  facebook./haytniner
Մարգարիտա Սիմոնյանի գլխավորած հեռուստաալիքը 3-րդն է Մեծ Բրիտանիայում

  Հայազգի լրագրող Մարգարիտա Սիմոնյանի գլխավորած Russia Today՝ անգլերենով հեռարձակվող ռուսաստանյան հեռուստաալիքը 2012 3-րդ եռամսյակի տվյալներով 3-րդն է Միացյալ Թագավորության լրատվական ալիքների շարքում՝ BBC Newsց և Sky Newsց հետո։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ BARB՝ Հեռուստաալիքների վարկանիշի համազգային համակարգի զեկույցի հիման վրա: Ըստ այդմ՝ Մեծ Բրիտանիայում շաբաթական Russia Today է նայում 555 հազար մարդ՝ 4 տարեկանից սկսած: Ռուսաստանյան անգլալեզու ալիքի ամսական լսարանը գերազանցում է 1,3 մլն մարդը, իսկ եռամսյակայինը՝ 2,5 մլն: Այս ցուցանիշով Russia Today-ն առաջ է անցել Բրիտանիայում հեռարձակվող արտասահմանյան այնպիսի լրատվականներից, ինչպիսիք են կատարական Al Jazeera English-ը, ամերիկյան Fox News-ը, Euronews-ը: Վերջինիս լսարանին Russia Today լսարանը գերազանցում է գրեթե կրկնակի: BARB-ը Russia Todayն իր վարկանիշում առաջին անգամ ներառել է այս տարվա հունիսին:    `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՆՈՐԱԲԱՑ ԽԱՆՈՒԹ, ՈՐՏԵՂ ՎԱՃԱՌՎՈՒՄ ԵՆ ՏՂԱՆԵՐ

  Ինչեր ասես, որ չեն հնարում, բարձր նորաձևության և սիրո քաղաք Փարիզում: Օրինակ, վերջերս նորաձևության հետ միավորել են հարաբերությունները և բացել են խանութ, որտեղ վաճառվում են տղամարդիկ` միայնակ աղջիկների համար: Դուք այժմ կսկսեք ծիծաղել, բայց դա այդպես է, բավական է միայն մոտենալ կախիչներին, որոնց վրա ամրացված է  պաստառ, որտեղ գրված է տեղեկություններ` վաճառվող տղայի մասին: Իսկ տղան` մի դիրքով կանգնած է ապակուց այն կողմ: Եվ այսպես, եթե դուք կատարում եք այդ դժվար ընտրությունը, սպասարկող անձնակազմը տղային տեղավորում է տուփիկի մեջ, փաթեթավորում և “ապրանքը” հանձնում տրիոջը: Իսկ գործունյա մարդկանց համար գործում է նաև առաքում: Բացի այդ, մինչ գնումներ կատարելը, հնարավորություն է տրվում լուսանկարվել կամ շփվել համակրող երիտասարդի հետ: Այս խանութի բացման գաղափարը հայտնի ֆրանսիական կայքինն է՝ AdopteUnMec, որը թարգմանաբար նշանակում է “Ընդունվում է տղաներ”: Եթե մի կողմ թողնենք այս խանութի տարօրինակ լինելը, ապա կհասկանանք, որ ամեն դեպքում, այն ինչ- որ մեկին հաստատ ձեռնտու կլինի:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը 
Կանդելակին պատմել է Սահակաշվիլիի VIP հանգստի մասին

  Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին ասել է, որ Վրաստանի նախագահի աշխատակազմն իրեն ոչ հավաստի տեղեկատվություն է տրամադրել: «Ինձ ասացին, որ նա Մերանոյում հանգստացել է մեկ օր եւ իր հաշվին: Խաբելը լավ բան չէ, նա այնտեղ մնացել է 3 օր», – նոյեմբերի 22ն իր Twitter-ում գրել է Կանդելակին: Իր  «Կենդանի մատյանում» նոյեմբերի 20ն հաղորդավարուհին գրել է, որ օրերս Սահակաշվիլիին «տեսել են նորաոճ «Էսփաս Անրի Շենո» առողջարանում, որը գտնվում է իտալական գեղատեսիլ Մերանո քաղաքում: Կանդելակիի խոսքով՝ այդ վայրում «սովորաբար հանգստանում է Ուկրաինայի իշխող վերնախավը, նաեւ՝ Դիեգո Մարադոնան»: Գրառումն ուղեկցվել է հանգստացող նախագահի մի քանի լուսանկարներով: «Նախագահն առողջարանում ընդհանուր առմամբ մեկ շաբաթ է անցկացրել, ուրվագծվում է հետեւյալ գումարը. 1350 եվրո × 7 օր + 2860 եվրո = 12 310 եվրո», – գրել է հաղորդավարուհին: Այդ գումարին նա հավելել է 2520 եվրոյի այլ ծախսեր եւ մասնավոր ինքնաթիռով Թբիլիսի-Մերանո թռիչքը՝ 100 հազար դոլար արժողությամբ:  «Չհաշված բարձրակարգ ռեստորանները»,- նշել է նա: Հեռուստահաղորդավարուհին հավելել է, որ «նշված գումարները համեմատելի չեն նախագահի համեստ եկամտին»: «2012 թ. հայտարարագրից հետեւում է, որ Միխայիլ Սահակաշվիլիի եկամուտը կազմում է ամսական  4720 լարի, այսինքն` 90 հազար ռուբլի», – գրել է Կանդելակին եւ ընդգծել, որ «մեր VIP-հանգստացողը  ծախսել է իր կես տարվա աշխատավարձը»,- մեջբերում է KM.RU-ն: Ըստ Կանդելակիի` Սահակաշվիլին Մերանոյում առաջին անգամ չէր հանգստանում: «Դա նրա միակ սիրելի վայրը չէ, օրինակ, նախագահը հաճախ է լինում Բաթումում, որտեղ սկզբում բախտը փորձում է խաղատներում, որոնցով հեղեղել է քաղաքը, իսկ հետո ուկրաինացի երգչուհիների հետ հաճելի ժամանակ է անցկացնում շքեղ հյուրանոցներում», – վստահեցնում է հեռուստահաղորդավարուհին, գրում է «dni.»-ն: Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն հաստատել է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին բուժզննում է անցել Իտալիայում` «Էսփաս Անրի Շենո» առողջարանում: «Վրաստանի նախագահը Իտալիայի առողջարանում է եղել նոյեմբերի 15ն` Բրյուսելից հետդարձի ճանապարհին: Նախագահն ամեն տարի հետազոտվում է, եւ դա նույնպես նախատեսված հետազոտում է եղել: Ցանկանում եմ հավելել, որ նախագահն առողջ է: Նա այնտեղ մնացել է  մեկ օր: Պետբյուջեից չի ծախսվել ոչ մի թեթրի. նախագահը ծասել է իր սեփական փողերը», - հայտարարել է Մանջգալաձեն, հաղորդում է  «Նովոստի Գռուզիան»:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :