Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Սիրո ոսկե օրենքները

    Սերը մարդկային ամենախորհրդավոր եւ ամենագեղեցիկ զգացմունքներից է: Այդ մասին խոսել եւ խոսում են շատերը: Եթե սիրում ես ինչ-որ մեկին, ցանկանում ես միշտ նրա կողքին գտնվել: Սակայն շատ դեպքերում, նրա հետ երջանիկ պահերը անցկացնելու համար շատ դժվարություններ ես հաղթահարում` բախումներ են լինում ընտանիքի, ընկերների, շրջապատի հետ: Բոլորն ուզում են սիրել ու սիրված լինել, երջանիկ ընտանիք ունենալ, հուսալի թիկունք։ Բայց դա հաջողվում է միայն նրանց, ովքեր հիշում են սիրո ոսկե օրենքները։ Ահա դրանցից մի քանիսը`   ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆ։   Ճշմարիտ սիրային, ամուսնական հարաբերությունների համար վստահությունը թթվածնի նշանակություն ունի։ Առանց դրա մեկը դառնում է կասկածամիտ, անհանգիստ, իսկ մյուսն ընկնում է հուզմունքների ծուղակը։ Նրան թվում է, թե ազատությունը կորցրել է։ Ուստի սովորեք վստահել ոչ միայն ձեր սիրեցյալին, այլև բուն հարաբերություններին։   ԱՆԿԵՂԾ ՇՓՄԱՆ ԿԱՆՈՆ։   Նորապսակների շրջանում մի տարածված սխալ կա. նրանց թվում է, թե երջանիկ ընտանեկան կյանքի համար բավական է պարզապես սիրել։ Սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք այն փայփայում։ Անկեղծ շփումը սիրո համար նույնն է, ինչ ջուրը բույսի համար, առանց դրա չի ապրի։ Խոսեք միմյանց հետ ձեր զգացմունքների ու ցանկությունների մասին։ Անպայման պատմեք, թե ինչքան եք նրան սիրում ու գնահատում։ Եվ լավ վերաբերմունքը ձեր նկատմամբ մի ընդունեք որպես ինքնին հասկանալի բան։ Երախտապարտ եղեք։   ՆՎԻՐՎԵԼՈՒ ԿԱՆՈՆ։   Իսկական սեր գտնելու համար հարկ է, որ նախ անկեղծորեն ու անշահախնդիր նվիրեք ձեր մի մասնիկը։ Եթե ցանկանում եք սեր ստանալ, պետք է նվիրեք այն։ Եվ ինչքան շատ տաք, այնքան շատ կստանաք։ Եվ հիշեք, սիրո պաշարն անսպառ չէ։ Եվ սերը կորցնելու միակ միջոցը այն ուրիշներին չտալն է։ Բայց խնդիրն այն է, որ շատերը չեն ցանկանում առաջինը տալ, նրանք սիրում են վերապահումներով. “Ես կսիրեմ քեզ, եթե դու էլ սիրես ինձ”։ Սպասում են, որ ինչ-որ մեկն առաջին քայլն անի։ Դա նույնն է, որ երաժիշտն ասի. “Ես կնվագեմ, եթե հյուրերը սկսեն պարել”։ ճշմարիտ սերը հատուցում չի պահանջում։   ՀՊՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆ։   Հպումը սիրո ամենաուժեղ դրսևորումներից է։ Այն քանդում է արգելքները և ամրապնդում փոխհարաբերությունները։ Հոգեբանները նույնիսկ խորհուրդ են տալիս ընտանիքում բնականոն մթնոլորտը վերականգնելու համար հատուկ վարժություններ անել, հաճախակի հենց այնպես գրկեք զուգընկերոջը, առանց սեքսուալ շարժառիթների, չարաճճիություններ արեք, ինչպես երեխաները, մարդկանց մեջ միմյանց ձեռք բռնեք, ինչպես պատանի սիրահարները: Երբ գուրգուրանքով հպվում եք ինչ-որ մեկին, փոխվում է նաև ձեր ֆիզիոլոգիան, նվազում են սթրեսների հորմոնները, թուլանում է նյարդային համակարգը, լավանում է հուզական վիճակը։ Իմաստուն մարդիկ ասում են՝ եթե օրվա ընթացքում քնքշանքով չեք գրկում 7-8 մարդու, ապա դատապարտված եք հիվանդության։   ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆ   Եթե մարդուն սիրում եք, ապա ազատություն տվեք նրան։ Ընտրելու ազատություն, սիրելու ազատություն, իր ուզածի պես ապրելու ազատություն, և ոչ այնպես, ինչպես դուք եք ցանկանում։ Իհարկե, դա հեշտ բան չէ։ Բայց ուրիշ ելք չկա։ Որպեսզի մարդ իրեն թակարդում չզգա, անձնական տարածություն է անհրաժեշտ:   `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
Սիմֆո-Ջազ համերգը՝ վաղը

      Նոյեմբերի 3ն`ժամը 19:30ն, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և Նյու Յորք - Երևան ջազ քառյակի համատեղ Սիմֆո-Ջազ բացառիկ համերգը: Վերջինս, վստահաբար, կդառնա աշնանային համերգաշրջանի ամենավառ միջոցառումներից մեկը, որի ընթացքում հանդիսատեսը Հայաստանում առաջին անգամ ականատես կդառնա սիմֆոնիկ և ջազային մեղեդիների միահյուսմանը: Նյու Յորք - Երևան ջազ քառյակը, որի կազմում ներառված են Արի Ռոլանդը (կոնտրաբաս), Քեյթ Բալան (հարվածային գործիքներ) և Զեյդ Նեսերը (ալտ սաքսոֆոն), ղեկավարում է ջազմեն, դաշնակահար, վոկալիստ, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը: Համերգի դիրիժորն է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը: Այսուհետ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի հասույթի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրի´ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:     `hetq.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝      
Ջուլիանա Մուրը դարձել է L’oreal նոր դեմքը

  Հոլիվուդյան դերասանուհի Ջուլիանա Մուրը դարձել է համաշխարհային կոսմետիկական ընկերության` L’oreal նոր դեմքը: «Ես ինքս օգտվում եմ այդ բրենդի արտադրանքից: Չափազանց հիանալի է լինել մի արտադրանքի դեմքը, որն այդքան հասանելի է բոլորին»,- ասել է դերասանուհին: Մուրի խոսքով՝ իր գեղեցկության գաղտնիքը պարզ է. նա օգտագործում է դեմքի կոսմետիկ յուղ և արևապաշտպան քսուքներ:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Այսօր Հակոբ Պարոնյանի ծննդյան 169-ամյակն է

  Այսօր հայ մեծ գրող-երգիծաբան՝ Հակոբ Պարոնյանի ծննդյան 169 ամյակն է: Հակոբ Պարոնյանը ծնվել է Թուրքիայի եվրոպական մասի Ադրիանապոլիս քաղաքում 1843 թվականին: Տարրական կրթությունն ստացել է ծննդավայրի Արշակունյաց վարժարանում: Նա համարվում է 19-րդ դարի երկրորդ կեսի հայ գրականության, հատկապես ռեալիստական արձակագրության ամենանշանավոր դեմքերից մեկը: Սկյուտարի վարժարանում աշխատելիս Պարոնյանը ծանոթանում է բանաստեղծ Սիմոն Ֆելեկյանի հետ և նրա առաջարկով սկսում է աշխատակցել «Եփրատ» թերթին՝ հետագայում դառնալով նրա խմբագիրը: Այդպես է սկսվում մեծ երգիծաբանի մուտքը լրագրության և հրապարակախոսության աշխարհ:  Պարոնյանի ստեղծագործական կյանքում վճռական դեր է կատարում նրա ծանոթությունը Հարություն Սվաճյանի և նրա «Մեղու» հանդեսի հետ: Կարճ ժամանակ աշխատակցելով «Մեղու»ն՝ նա այնուհետև ստանձնում է շաբաթաթերթի խմբագրությունը: Պարբերականի քննադատական ուղղվածությունն ավելի է սրվում, որը և պատճառ է դառնում իշխանությունների կողմից նրա փակվելուն:  Պարոնյանի լավագույն ստեղծագործությունները լույս են տեսել այս պարբերականներում: Նա գրեթե մենակ էր լցնում իր խմբագրած թերթերի ու հանդեսների էջերը: Դա տառապալից աշխատանք էր: Բայց կամքի գերագույն լարումով նա հաղթահարում էր հոգեկան ու ֆիզիկական զրկանքները՝ խորապես հավատացած լինելով, որ սերունդներին թողնում է գրական անմահ ժառանգություն:  Կյանքի վերջին տարիներին կարիքը մեծ երգիծաբանին ստիպում է նորից անցնել հաշվապահի հոգեմաշ աշխատանքին: Բայց հյուծող հիվանդությունը՝ թոքախտը, արդեն վերջնականապես քայքայել էր նրա օրգանիզմը: Պարոնյանը վախճանվում է 1891թ. մայիսի 27ն՝ սերունդներին թողնելով իր անմահ ստեղծագործությունները՝ «Մեծապատիվ մուրացկաններ», «Քաղաքավարության վնասները», «Պաղտասար աղբար», «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» և այլն, որոնք այսօր էլ ընթերցվում են որպես ժամանակակից գործեր և զարդարում են հայ բեմը:    ՝ neo   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Նոր տեսահոլովակ Աստղիկ Սաֆարյան "Նա"

    Աստղիկ Սաֆարյան - Նա Երաժշտության և խոսքեր հեղինակ` Աստղիկ Սաֆարյան Երգը "ԻՄ ՁԵՌԱԳՐՈՎ" ալբոմից Ռեժիսոր` Ալյոնա Դանկո Տեսահոլովակը նկարահանվել է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
ԴԱԼԻԹԱ. ԵՐԳՉՈՒՀԻՆ ՇՈՒՏՈՎ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԻՐ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ

  Շուտով Հայաստանը կսկսի ընտրել Մանկական Եվրատեսիլ 2012 մեր մասնակցին: Իսկ, մինչ այդ, Մանկական Եվրատեսիլի նախորդ տարվա մեր մասնակից Դալիթան շարունակում է ուրախացնել իր երկրպագուներին նորանոր երգերով և տեսահոլովակներով: Երգչուհու հերթական տեսահոլովակը եթեր կհեռարձակվի այս տարվա սեպտեմբերին: Տեսահոլովակը նկրահանվել է Րաֆֆի Ալթունյանի հեղինակած “Դու չկաս” երգի հիման վրա: “armcatalog..” հետ զրույցում Դալիթան նշեց, որ տեսահոլովակը, որի ռեժիսորը Սուրեն Սարգսյանն է, հեքիաթային է լինելու: “Մինչև Եվրոպա մեկնելս նկարահանեցինք տեսահոլովակը A Company հետ համագործակցելով:”,-ասաց Դալիթան: Ինչ վերաբերում է երգչուհու հանգստին, նշենք, որ այս տարի Մանկական Եվրատեսիլ 2011 մեր աստղը այն անցկացրել է Ֆրանսիայում և Իսպանիայում:   Նյութը պատրաստեց Սյունե Առաքելյանը
ՇԵՅԿ, ԹԵ ԿՈՇԻԿՆԵՐ

  Իրինա Շեյկը մասնակցել է իսպանական Xti ապրանքանիշի կոշկների, աշուն-ձմեռ 2012 թվականի քարոզարշավին: Ցավոք նկատելով Իրինա Շեյկի գեղեցկությունը` կոշիկը մղվում է երկեորդ պլան: Նկարահանումներին մասնակցել է նաև Արթուր Սեիլսը` իր տեսախցիկով: Հիշեցնենք նաև, որ Իրինա Շեյկը VS  ապրանքանիշի ներքնազգեստների գովազդի նկարահանումները փոխարինել է իրենց մրցակից Lascana ապրանքանիշի հետ և ակտիվորեն աշխատում է այդ գործատուի համար:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
; : :