Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

15 մլն դոլար արժողությամբ շքեղ հրավառություն, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում.

  Քուվեյթում սահմանադրության ընդունման 50-ամյակի կապակցությամբ 15 միլիոն դոլար արժողությամբ հրավառություն է կազմակերպվել, որը դարձել է աշխարհի ամենաշքեղ հրավառությունը և արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:      `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՔԵԹԻ ՀՈԼՄՍԸ ԵՎ ՍՈՒՐԻ ԿՐՈՒԶԸ ԶԲՈՍՆՈՒՄ ԵՆ ԱՅԳՈՒՄ

  Ինչպես միշտ պապարացիները հանգիստ չեն թողնում Քեթի Հոլմսին և Սուրի Կրուզին: Նշենք, որ Թոմ Կրուզ և Քեթի Հոլմս զույգը վերջերս պաշտոնապես բաժանվել է: Հիշեցնենք, որ օրերս 5 տարեկան Սուրիին և դերասանուհի Քեթի Հոլմսին պապարացիները լուսանկարել էին Բլիկեր թաղամասում գտվող խաղահրապարակում: Նրանք անընդհատ հաճախում են տարբեր խաղահրապարակներ, քանզի Քեթին ցանկանում է, որ 5 տարեկան դուստրը ունենա բազում ընկերներ: Այս անգամ նրանց նկատել էին Նյու-Յորքի բրուկլինյան այգում, որտեղ Սուրին բոկոտն վազում էր, խախում էր երեխաների հետ, անում էր տարատեսակ մանկական խենթություններ: Նա դարձել է ավելի շփվող և ընկերասեր և ինչպես միշտ բոլորին ապշեցրել է իր հագուստներով. Քեթին աղջկան այլ կերպ է դաստիարակում` նա դստերն այլևս թանկարժեք զգեստներ չի գնում:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Որ տարիքում են զույգերն անտարբեր դառնում սեքսի նկատմամբ

  Ավստրալիացի սեքսոլոգ–փորձագետները եկել են այն եզրակացության, որ Տղամարդիկ և կանայք երեսուն տարեկանից հետո այլևս չեն ունենում սեքսով զբաղվելու այն անհագ ցանկությունը, ինչ որ մինչ այդ: Նրանց մտքերը սկսում են ավելի շատ զբաղեցնել ֆինանսական և կենցաղային խնդիրները:  Հարցումը, որն անցկացվել է փորձագետների կողմից, ցույց է տվել, որ երեսուն տարեկանից սկսած՝ ամուսինները մեծ էներգիա և ուժ են ծախսում երեխաների դաստիարակության, փող վաստակելու, այլ կենցաղային խնդիրներ լուծելու վրա: Այդ պատճառով էլ նրանք սիրային խաղերի ժամանակ չեն ունենում և միայն ժամանակ առ ժամանակ իրենց ֆիզիկական ցանկություններն են բավարարում:  Սակայն հետաքրքիրն այն է, որ 45 տարեկանից բարձր հարցվածների 52 %-ը հայտնել է, որ բավարարված է իր սեռական կյանքով:   ՝ top-   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Նոր ռեկորդ.Gangn Style երգի տեսահոլովակը YouTube-ում հավաքել է 805 միլիոն դիտում

  Հայտնի կորեացի ռեփեր Psy Gangn Style երգի տեսահոլովակը ամենադիտվածն է YouTube ողջ պատմության ընթացքում, հայտնում է Ridus-ը: Մինչ օրս այն հավաքել է 805 միլիոն դիտում: Նախկին ռեկորդը պատկանում էր Ջասթին Բիբերին, ով իր Baby տեսանյութով ժամանակին հավաքել էր 803 միլիոն դիտում:   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Դեվիդ Բեքհեմը եւ նրա որդիները` «Լոս Անջելես Լեյքերսի» խաղին

  Դեվիդ Բեքհեմը վերջերս խստորեն անտեսել էր երկրպագուներին` «Լոս Անջելես Լեյքերսի» խաղի ժամանակ, հայտնում է Invogue-ը: Նա այցելել է «Լոս Անջելես Լեյքերսի» ևս մեկ խաղին, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսում, և որպես օրինակելի հայր` իր հետ տարել է նաև որդիներին: Հիշեցնենք, որ Դեվիդը և Վիկտորիան բաժանել են իրենց պարտականությունները, և այժմ Դեվիդը ավելի շատ ժամանակ է անցկացնում իր երեխաների հետ:   `shsyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԴՐԻՈՒ ԲԵՐՐԻՄՈՐԻ ՀՂԻՈՒԹՅՈՒՆԸ ԱԿՆՀԱՅՏ Է ԴԱՐՁԵԼ

  Հայտնի դերասանուհի Դրիու Բերրիմորը իր ամուսնու`Ուիլլ Կոպելմանի հետ  հանգստյան օրերին այցելել է տարբեր խանութներ: Կինոաստղին լուսանկարել են Հոլլիվուդում: Նա կրել է մոդայիկ սրտաձև արևային ակնոց, ամառային հասարակ սարաֆան, որը լիովին ըդգծել է դերասանուհու արդեն իսկ ակնհայտ դարձած հղիությունը, և ամառային կոշիկներ: Դրիուի ամուսինը մի քայլ անգամ չի հեռացել իր սիրելի հղի կնոջ կողքից և կատարել է նրա բոլոր ցանկությունները: Ի դեպ օրերս իր հղիությամբ հպարտացել էր նաև մոդել Ալեսսանդրա Ամբրոսիոն`ցուցադրված նկարներում ավելի արհատահատիչ կերպով ընդգծելով այն` հասարակ հագուկապով և ուղղակի հավաքված մազերով:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
PSY-Ի "Gangn Style" ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ ՄՏԵԼ Է ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ

  Կորեական ռեփեր PSY  "Gangn Style"-ը մտել է YouTube-ում ամենից դիտված տեսանյութերի տասնյակում: Տեսանյութը  այնտեղ տեղադրվել է 2012 թվականի հուլիսի կեսերին և մինչ այսօր այն դիտվել է 436 մլն անգամ: "Gangn Style”-ը 8-րդ հորիզոնականում է: Այդ տեսահոլովակներից ամենատարածվածը Ջաստին Բիբերի "Baby" տեսահոլովակն է, որը դիտվել է ավելի քան 787 մլն անգամ: Հրատարակչությունը նշում է, որ PSY տեսահոլովակը առաջին երկու ամսում դիտել են 105 մլն անգամ, իսկ սեպտեմբեր ամսվա սկզբին այն դիտվել է ավելի քան 300 մլն անգամ: Սեպտեմբերի 21ն Գինեսի համաշխարհային ռեկորդների ներկայացուցիչները խոստովանել են, որ նախկինում “like”-երի քանակը խախտվել է: Իսկ սեպտեմբեր ամսվա վերջին, "Gangn Style"-ը գլխավորում էր Բրիտանական աղյուսակը:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
; : :