Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Յուրա Մովսիսյանը բուժզննում է անցել Իսպանիայում

      Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում «Կրասնոդարն» առանց Յուրա Մովսիսյանի պարտություն կրեց Մոսկվայի «Սպարտակից»: Հանդիպումից հետո կրասնոդարցիների գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը խոսել է իր թիմի խաղից, ինչպես նաև անդրադարձել վնասվածք ստացած հայ հարձակվողի առողջական վիճակին: «Նա Իսպանիայում հետազոտում է անցել: Առաջիկա օրերին կիմանանք բուժզննման արդյունքները: Ամեն դեպքում, նա այժմ իրեն ավելի լավ է զգում»,-հայտարարել է Մուսլինը:   `hay     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝             
Հյունան գրավում է աշխարհը պաղպաղակով.

  Հարավկորեացի 20-ամյա տաղանդավոր երգչուհի Հյունա Կիմը, կամ պարզապես Հյունան իր Ice Cre երգով գրավել է աշխարհը: Կարճ ժամանակում նրա երգը լսել է արդեն ավելի քան 15 միլիոն մարդ: Հյունան ավելի հայտնի դարձավ, երբ որպես հյուր հայտնվեց ռեպեր PSY «Gangn Style» երգի տեսահոլովակում: Հյունայի Ice Cre երգը այժմ սիրված է շատերի կողմից եւ հիմա կորեուհին շատ ավելի ճանաչված է քան մինչ դրա թողարկումը:     `top-   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Կոսմետիկան վնասում է կանանց աչքերը

    Կանայք սովորաաբար ուշադրություն չեն դարձնում կոսմետիկ միջոցների վրա  գրված զգուշացումներին, որտեղ գրված է` շրջանցել աչքերի շրջանի մաշկը: Դեմքի մաշկի համար նախատեսված քսուքները , դիմափոշին  ոչ միայն մաշկին է վնաս, այլև տեսողությանը: Կնճիռները, պարկերն ու սև շրջանակները շատ դեպքերում կոսմետիկ միջոցների սխալ օգտագործման հետեւանք են: Հարկավոր է օգտագործել հատուկ աչքերի համար նախատեսված կոսմետիկա, քանի որ դրանք իրենց մեջ պարունակում են վիտամին A և E, ինչպես նաև պետրուշկայի լուծույթ, որոնք շատ օգտակար են աչքերի համար: Աչքերի համար նախատեսված կոսմետիկան զերծ է սպիրտային լուծույթից ու վտանգավոր քիմիական նյութերից: Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս , որ դեմքի եւ,  հատկապես, աչքերի մակիաժը մաքրելու համար` վերցնեն հատուկ նախատեսված նյութեր,  որպեսզի զերծ մնա աչքի բորբոքումից: Որպեսզի աչքերը լինեն առողջ ու գեղեցիկ, անհրաժեշտ է դրանք խնամել դիմակներով ու թրջոցներով: Կոսմետոլոգները կարծում են, որ աչքերի խնամքի ամենաէֆեկտիվ միջոցներից մեկը կոպերը սառույցի կտորներով պատելն է: Սակայն չպետք է սառույցն աչքերին երկար թողնել` ընդամենը 1-2 րոպե: Պարկերի դեմ օգտակար են պետրուշկայի, շալֆեի կամ թեյի թուրմով թրջոցները: Մի ժամանակ կարծիք կար, որ արևապաշտպան ակնոցների կրումը վնասակար է աչքերին ու աչքերի մաշկին: Սակայն գիտնականներն ապացուցեցին, որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ուղիղ ազդեցությունը աչքերի վրա, կարող է առաջացնել կատարախտ և աչքերի մաշկի վաղաժամ ծերացում:     ՝     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Би-2 ԽՈՒՄԲԸ ԵՎ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՑՆՑԵԼ Է ԿԻԵՎԸ

  Би-2 ռոք խումբը, ինչպես նաև սիմֆոնիկ նվագախումբը ցնցող համերգ է ներկայացրել Ուկրաինայի պալատում: Ռոքերները դաշինք են կնքել դիրիժոր Ֆելիքս Արանովսկայի հետ: Այդ արտասովոր համագործակցությունը սկզբում ներկայացել է փոքրիկ համերգներով, սակայն անհավանական հաջողությունը իր հետ բերել է լայնածավալ համերգային շրջագայություններ: Թվում է, թե լիրիկական ստեղծագործությունները խմբին սկսել է շատ ավելի դուր գալ, նվագախումբը հասցրել է շեշտել պաշտամուքային առարկաների էմոցիոնալ պահերը, ինչպիսիք են` "Мой рок-н-ролл", "Реки любви" և "Серобро": Կիևում ռոք խումբը ներկայացավ նորացված շոու ծրագրով: Առանձնահատուկ ուշադրության է արժանացել ստեղծագործական վիդեոշարերը, որոնք հայտնվել են ելույթի ժամանակ: Առանց որևէ պատճառի, ճապոնական և բրիտանական վարպետները Ելենա Պանովայի ղեկավարության ներքո, շատ էին աշխատել, որպեսզի համերգը առանց խնդիրների կայանա: Դահլիճում ազատ տեղեր չէր մնացել, նոր շոու համերգը ուրախացրել է շատ երկրպագուների:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՄԱՐԻԱՆՆԱՆ ԵՐԿԱՐԱՏԵՎ ԼՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՎԵՐՋԱՊԵՍ ԽՈՍԵԼ Է

  Մարիաննա Հովհաննիսյանը երկարատև լռությունից հետո տեղեկացրել է, որ իր լռությունը պայմանական է: Շարունակում է աշխատել և հանդես է գալու միանգամից մի քանի նորություններով, հիմնականում տեսահոլովակների տեսքով: Սակայն մանրամասնել չի ցանկացել: Այժմ զբաղված է նոր երգերի ձայնագրություններով, ինչպես նաև նոր տեսահոլովակների նկարահանումներով: Երգչուհին նշել է, որ գուցե կրկին ակումբային պայմաններում համերգ կունենա: Հիշեցնենք, որ երգչուհին ընտրել է նաև լեզվաբանի մասնագիտություն: Կարծում է, որ երգչուհու համար ցանկալի է լեզուների իմացությունը: Եվ չի բացառում, որ իր մասնագիտությունը մի օր կկիրառի բուն նպատակով:
Աշխարհի ամենամեծ զբոսանավը.

  «Օազիսը» աշխարհի ամենամեծ զբոսանավն է, որը 5 անգամ մեծ է «Տիտանիկից», ունի 21 լողավազան, 25 ռեստորան և նույնիսկ իսկական այգի:  «Օազիսի» յուրաքանչյուր 7 օրյա շրջագայությանը մասնակցում են ավելի քան 5.400 այցելու, որոնց սպասարկման համար աշխատում է 2.200 հոգանոց անձնակազմ:  Սիրով ներկայացնում ենք ձեզ մարդկային ինժիներական մտքի այս հերթական հաղթանակի մասին պատմող տեսանյութը:     `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
Ուկրաինայում մատուցողը թքել է պատգամավորների ապուրների մեջ

  Թուրքական «Radikal»-ը, վկայակոչելով ուկրաինական մամուլում տեղ գտած լուրը, հաղորդում է, որ Ուկրաինայի խորհրդարանի սրճարանում աշխատող մատուցողներից Յուլյա Բորշչենկոն, դժգոհ լինելով երկրի քաղաքական վիճակից, որոշել է վրեժ լուծել և Կոմունիստական կուսակցության պատգամավորների ապուրների մեջ է թքել: Այս դեպքի պատճառով մեծ սկանդալ է առաջացել և Բորշչենկոյին հեռացրել են աշխատանքից: Նա նշել է, որ զղջում է իր արարքի համար: «Մենք ամսական մոտ 390 դոլար աշխատավարձ ենք ստանում: Ես այստեղ չորս տարի եմ աշխատում, մտածում էի, որ հնարավորություն ունեմ վրեժ լուծել խորհրդարանականներից: Ապուրի մեջ բազմիցս թքել եմ, սակայն եթե արածս սխալ է, այնուամենայնիվ դա իմ քաղաքական հայացքն է: Սրանից հետո այլևս երբեք որպես մատուցող չեմ աշխատելու»,-նշել է Բորշչենկոն:   ՝ ankakh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :