Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Նախորդ շաբաթվա վիկտորինայի ամփոփում և այս շաբաթվա վիկտորինայի ձևավորում

    Նախորդ շաբաթ վիկտորինայի հարցերը հետևյալն էին՝    Հարց 1. Ո՞վ է Մոսկվայի Դրամատիկական Թատրոնի ղեկավարը: Այս հարցին չի հնչել ճիշտ պատասխան: Ճիշտ պատասխանն է Արմեն Ջիգարխանյան: Հարց 2. Ո՞ր բարձրագույն հաստատությունում է սովորել դերասան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Գոռ Վարդանյանը և ե՞րբ: Այս հարցին ճիշտ է պատասխանել Վանուհի Մխիթարյանը՝ 1989-94թթ սովորել է Երևանի Ճարտարապետական ինստիտուտում: Հարց 3. Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Վանուհի Մխիթարյանի պատասխանը՝ Ծնվել է 1924թ. օգոստոսի 10ն, Իրանի Էրաք քաղաքում: Հարց 4. Ե՞րբ է ծնվել դերասան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Հայկ Մարությանը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Հասմիկ Զաքարյանի  պատասխանը՝ 1976թ. դեկտեմբերի 18ն: Հարց 5. Ի՞նչ է դերասան Հովհաննես Բաբախանյանի տիկնոջ անունը և ի՞նչ մասնագիտություն ունի: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Քրիստինե Գրիգորյանի  պատասխանը՝ դերասանուհի, Մարի Մսրյան: Հարց 6. Ի՞նչ է Եվա Ռիվասի անուն ազգանունը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Արմինե Սոֆոյանի  պատասխանը՝ Վալերիա Ռեշոտնիկովա-Ծատուրյան: Հարց 7. Ի՞նչ է  երգիչ Անդրեի անուն ազգանունը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Մարիա Առաքելյանի  պատասխանը՝ Անդրեյ Հովնանյան: Հարց 8. Ի՞նչ է  երգիչ Աբրահամ Ռուսսոյի անուն ազգանունը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Հրանուշ Հովհաննիսյանի  պատասխանը՝ Աբրահամ Իբջյան: Հարց 9. Ո՞վ է դերասան Վահագն Գալստյանի կնքահայրը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Մարինե Եղոյանի  պատասխանը՝ Սարգիս Գրիգորյան: Հարց 10. Ե՞րբ և որտե՞ղ է ծնել <<Դժվար ապրուստ>> հեռուստասերիալում <<Նինայի>> կերպարը մարմնաորող Նարինե Դիլանյանը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Լիլիթ Մարգարյանի  պատասխանը՝ 1979 թվականի դեկտեմբերի 19-Ին Երևանում:   Այս շաբաթվա վիկտորինայի հարցերն են՝   Հարց 1. Ի՞նչ սպորտով է զբաղվում երաժիշտ Արա Գևորգյանի դուստրը: Հարց 2. Ո՞վ  է դերասան ԱՐԹՈՒՐ ՈՒԹՄԱԶՅԱՆԻ  մայրը և որտե՞ղ է սովորել: Հարց 3. Ո՞վ է <<Գիքորը>> ֆիլմում մարմնավորում Գիքորի կերպարը: Հարց 4. Ե՞րբ է հայ կինոյի  ծննդյան պաշտոնական տարեթիվը  և ովքե՞ր են հիմնադիրները: Հարց 5. Ո՞ր օրն է պաշտոնապես համարվում է համաշխարհային կինոյի ծննդյան օր, և ովքեր են հիմնադիրները: Հարց 6. Ո՞րն է հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը և ե՞րբ է նկարահանվել: Հարց 7. Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել դերասան Ալբերտ Սաֆարյանը և որտե՞ղ է սովորել: Հարց 8. Ի՞նչ է Շառլ Ազնավուրի իրական անուն ազգանունը, ե՞րբ և որտե՞ղ է ծնվել: Հարց 9. Քանի՞ տարեկանից է սկսել դուդուկ նվագել Ջիվան Գասպարյանը: Հարց 10. Ե՞րբ է ծնվել երգիչ Ռազմիկ Ամյանը:   Վիկտորինայի հարցերին կարող եք պատասխանել այստեղ՝ ՎԻԿՏՈՐԻՆԱ Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
ԵԿԵՔ ԳՈՒՇԱԿԵՆՔ ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՎ ԼՍԵՆՔ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

    կայքը նորից առաջինն է իր ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ բաժնով, որտեղ տեղ են գտել հայտնի մարդկանց ծաղրանկարները, սակայն այս բաժինն ավելի հետաքրքիր դարձնելու համար,  մենք չենք նշել, թե ում ծաղրանկարներն են: Սակայն դուք հնարավորություն ունեք գուշակել մասնակցի անունը և լսել հաճելի երաժշտություն: Ծաղրանկարները, որոնք պարբերաբար ավելանում են,  մեզ է տրամադրում ինտերնետային կայքի բարեկամ Արամ Ղամբարյանը: Բոլոր ծաղրանկարները մեզ մոտ տեղ են գտել իրենց իսկ համաձայնությամբ:  
ՄԱՐԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՎԵԼ Է ՀԻՆԳ ԺԱՄ

  Շոումեն Մարկ Սաղաթելյանին այսօր վիրահատել են Գերմանիայում: Հունիսի 22 գիշերը Մարկն ու Գրիգոր Նազարյանը, ով Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղալ, “Թաթա Փրոդաքշն” նախագահ և պրոդյուսերն է, ավտովթարի էին ենթարկվել: Մի քանի ժամ առաջ Մարկն իր “Facebook” էջում գրել է հետևյալը,- Հինգ ժամ տևողությամբ բարդ և շատ հաջող վիրահատությունից հետո ես արդեն իմ պալատում եմ: Հուսով եմ, որ այս անգամ ամեն ինչ շատ լավ կլինի և վերջապես կկարողանամ քայլել”: -ը առողջություն է մաղթում Մարկին և անհամբեր սպասում նրա վերադարձին: 
Մերիի ելույթը ապշեցնում է ժուրիին.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՄԱՆԿԱԿԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ 2012

  Ինչպես հայտնի է, այս տարի Մանկական Նոր Ալիք մրցույթում Հայաստանը կներկայացնեն միանգամից երկու մասնակից` Սոնա Գյուլխասյանը և Արինա Մալխասյանը: Աղջիկները Դո-Ռե-Մի մանկական երգչախմբի սաներն են: Նախօրոք ընտրված 8ց 10 երգերից ժյուրին ընտրել է երկուական երգեր, որոնք կներկայացվեն  մրցույթում: Սոնա Գյուլխասյանը կկատարի «Listen» և «Կարոտ» երգերը, իսկ Արինա Մալխասյանը` «Լուսնյակ գիշեր» և «Շոկոլադ» երգերը»: Այսօր տեղի կունենա վիճակահանություն, որն էլ կպարզի, թե որ համարների ներքո են հանդես գալու մեր մասնակիցները: Իսկ մինչ այդ, «Персона» իմիջ-գործակալության մասնագետները արդեն իսկ ձևավորել են Սոնայի բեմական կերպարը: Տեսանյութ Տեսանյութ     Նյութը պատրատեց` Գոհար Հակոբջանյանը
“ՎԻՏԱՄԻՆԻ” ՎԱՉԵՆ ՇԱՏ ԼՈՒՐՋ Է

  Ասում են, թե “Վիտամին” ակումբի Վաչեն, հակառակ իր բեմական կերպարի, իրականում շատ ավելի լուրջ երիտասարդ է: Ասում են նաև, թե զբաղվածության և բնավորություն պատճառով Վաչեն չշփվող է ու չի հաճախում հասարակական վայրեր: Ըստ լուրերի Վաչեն իր զուգընկերուհուն դեռ չի գտել: Իսկ միջոցառումներից մեկի ժամանակ խոստովանել է, որ անկեղծ հարաբերություններ ունենալու ու երկրորդ կեսին փնտրելու ժամանակն է:
ԴՈՐԻԱՆՍԻ ՇԱՏ ՍՊԱՍՎԱԾ ՀԱՄԵՐԳԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

  Բոլորիս համար ակնհայտ է այն, որ "Դորիանս" խումբը իր պրոֆեսիոնալիզմով առաջատարների շարքում է:  armcatalog..-ը կապ հաստատելով "Դորիանս" խմբի պրոդյուսեր Վահագն Գևորգյանի հետ պարզեց, որ խումբը պատրաստվում է մեծ համերգի, որը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 10ն: Համերգը կայանալու է աշխարհահռչակ արտիստների մասնակցությամբ: Այն տեղի կունենա ռոք երաժիշտ Դերեք Շերինյանի հետ համատեղ, որը հայտնի է "Dre Theatre" խմբից: Համերգի հատուկ հյուրն է Գլեն Հյուզը "Deep Parple" խմբից, ում հետ մի քանի նոր երգերով կներկայանա "Դորիանս"-ը: Հնչելու են նոր երգեր` "Դորիանս"ն հատուկ ռիթմով: Վահագն Գևորգյանը խոսեց նաև նոր ձայնասկավառակի մասին, որն ունկնդրելու հնարավորություն կունենանք 2013թ: Ի դեպ համերգի ժամանակ հնչելու են մի քանի երգեր նոր ձայնասկավառակից:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
; : :