Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Քիմ Քարդաշյանը ցանկանում է առանձնատուն գնել Լոնդոնում

  Ամերիկացի դերասանուհի, ֆոտոմոդել, «Keeping Up with the Kardashians» սերիալի մասնակից հայազգի գեղեցկուհի Քիմ Քարդաշյանն այնքան է տարվել Լոնդոնով, որ մտադիր է այնտեղ տուն գնել: Քարդաշյանն այս շաբաթ քույրերի՝ Քորթնիի եւ Քլոեի հետ այցելել է Լոնդոն՝ Միացյալ Թագավորությունում ներկայացնելու իրենց բրենդային հագուստի վերջին հավաքածուն: Լոնդոնի հրապուրիչ փողոցներում Քարդաշյանը հիանալի երեկոներ է անցկացրել սիրելիի՝ սեւամորթ ռեփեր Քանյե Ուեսթի հետ: Նա հույս է հայտնել, որ մոտ ժամանկներս կկարողանա անշարժ գույք ձեռք բերել Լոնդոնում, որպեսզի էլ ավելի շատ ժամանակ անցկացնի Լոնդոնում՝ այս անգամ սեփական տանը: Բրիտանական The People թերթին տված հարցազրույցում Քարդաշյանը նշել է. «Ցանկանում եմ այստեղ ապրել՝ Միացյալ Թագավորությունում եւ պատրաստվում եմ անշարժ գույք գնել այստեղ: Այնքան գեղեցիկ է Լոնդոնը: Ութ անգամ եղել եմ այստեղ: Այն ինձ հիշեցնում է էլ ավելի մաքուր Նյու Յորքը»:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Սնուփ Դոգն օգնում է Ջամայկայի բնակիչներին

  Աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգը Ջամայկայի կարիքավոր ընտանիքներին կօգնի միրգ եւ բանջարեղե աճեցնել։ Fashion Time ը հաղորդում է, որ ռեգի ոճի Reincarnated իր առաջին ալբոմի ձայնագրության ժամանակ հայտնի երգչին ցնցել է տեղի բնակչության աղքատության մակարդակը։ Այժմ Սնուփ Դոգը սկսում է  Minds Garden նախագիծը, որի օգնությամբ Ջամայկայի բնակիչները կապահովվեն միրգ-բանջարեղեն աճեցնելու համար անհարժեշտ ամեն ինչով։ «Երբ ես Ջամայկայում էի, ժամանակ հատկացրի Քինգսթոնի երեք շրջան այցելելուն։ Ես պարզապես ցնցված էի աղքատության մակարդակով. նույնիսկ երեխաների համար կարգին սնունդ չկար։ Ոչ մի երեխա պետք է սոված չմնա։ Ջամայկան ինձ օգնեց ալբոմս ձայնագրելու հարցում։ Իմ հերթին ես ցանկացել եմ օգնել նրան եւ հիմնել եմ այս ծրագիրը»,- ասել է ռեփերը։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՔԱՐԴԱՇՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԻ ԴԵՄ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

  Հայազգի մոդել, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և իր քույրերին մեղադրում են հեղինակային իրավունքների խախտման համար: Մեղադրողը Chroma Makeup Studio ընկերությունն է: Բանն այն է, որ հայտնի քույրերի բրենդը` Khroma Beauty-ն ու Chroma Makeup Studio-ն անգլերենում նույն կերպ են հնչում: Ընկերության սեփականատեր Մայքլ Ռեյը Քարդաշյաններից պահանջում է փոխել իրենց բրենդի անվանումը: Մայքլ Ռեյը պատրաստվում է դատական հայց ներկայացնել:    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՄԱԳՈՒԱՅՐԸ ՕԳՆՈՒՄ Է ԿՆՈՋԸ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ

  Օրերս Թոբի Մագուայրը ընտանիքի հետ դուրս է եկել գնումներ կատարելու: Այսպիսի գործընթացի համար դերասանը հատուկ հագուստներ չէր ընտրել. հագել էր ամառային սպիտակ շապիկ, կապույտ ու սպիտակ նախշերով կիսատաբատ, սև սպորտային կոշիկներ: Թոբիի երեխաները` մանկահասակ աղջիկն ու տղան, շատ ուրախ էին, չէ որ Մագուայրին շնորհաշատ դերասան լինելուց բացի, նաև իսկական տան տղամարդ է` հոգատար հայրիկ, նվիրված ամուսին: Կնոջ հիացմունքն էլ քողարկված չի մնացել. լրագրողների կատարած լուսանկարներում նա երջանիկ հայացքով նայում էր իր առողջ ու լիարժեք ընտանիքին: Գնումներ կատարելուց հետո նրանք մի փոքր զբոսնել են և վայելել են ընտանեկան խաղաղությունն ու ներդաշնակությունը: Անըդհատ պտտվող լուրերի համաձայն` Մագուայրին միշտ էլ թեթևացնում է կնոջ հոգսն` օգնելով նրան տարատեսակ կենցաղային հարցերում:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Լիլիթ Հովհաննիսյանը գտել է իր կյանքի նոր ընկերոջը. ՖՈՏՈ

  Ես երեկ գտա իմ կյանքի նոր ընկերոջը: P.S. Շնորհակալ եմ շատ հաճելի և բառիս բուն իմաստով ՄԵԾ անակնկալի համար)))   Գրառումը կատարել է Լիլիթ Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում:   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ամերիկուհին պարտության մատնեց Սյուզի Կենտիկյանին

    Երեկ, Դյուսելդորֆում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթևագույն քաշային կարգում WBA տիտղոսի համար մենամարտը: Գերմանիայի ներկայացուցիչ հայազգի Սյուզի Կենտիկյանը (29-2, 16 նոկաուտ) 10 ռաունդանոց մենամարտում, միավորներով, պարտություն կրեց 31-ամյա ամերիկացի Կարինա Մորենոյից, որը աշխարհի նախկին քառակի չեմպիոն է:  Նշենք, որ Սյուզի Կենտիկյանն աշխարհի նախկին չեմպիոն է WIBF (2007թ.) և WBO (2009թ.) վարկածներով:     ՝ zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Երգչուհի Գվեն Սթեֆանին ներողություն է խնդել հնդկացիներից

  Հանրահայտ ամերիկյան No Doubt խումբը, որի մեներգչոււհին Գվեն Սթեֆանին է, ստիպված է եղել հնդկացիներից ներողություն խնդրել՝ այդ ազգի նկատմամբ ակամա անհարգալից վերաբերմունքի համար։ «Մենք չենք ցանկացել ցավ ու վիրավորանք պատճառել ձեզ», - գրել է խումբն իր պաշտոնական կայքում։ Ինչպես հաղորդում է Reuters - ը, խմբի նոր տեսագրությունն այնքան է զայրացրել հնդկացիական համայնքներին, որ նրանց գլխին լցվել են բողոքներ միանգամից ողջ Ամերիկայից։ «Մեր բազմազգ խումբը միշտ էլ հետաքրքրված եւ ուշադիր է եղել այլ մշակույթների հանդեպ։ Ամերիկայի բնիկներին, նրանց մշակույթն ու պատմությունն անարգելու մտադրություն երբեւէ չենք ունեցել», - նշել է Գվեն Սթեֆանին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին լրատվամիջոցները , No Doubt փոփ-խումբը ստիպված է եղել YouTubeց հեռացնել Վայրի Արեւմուտքի թեմայով իր նոր տեսահոլոակը («Looking Hot»)։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :