Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՆԱԽԿԻՆ ԹԻՎ 5 ԽՄԲԻ ՏԻԿՈՆ ԻՐ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՄԱՍԻՆ

  Տիկո, Ռաֆո, Աբո, Մավ…Ժամանակին այս չորս անուններով երգի հատվածը հնչում էր բոլորի շուրթերից: Այժմ տղաներից յուրաքանչյուրը փորձում է իր անհատական կարիերան ստեղծել: armcatalog..-ը խոսեց խմբի անդամներից Տիկոյի հետ: “Այժմ միանգամից մի քանի երգի վրա եմ աշխատում: Աշնանը եթեր կհեռարձակվի թվով երկրորդ տեսահոլովակս: Մոտակա իմ ծրագրերում կա նաև զուգերգ”: Սակայն երգիչը դեռևս չի որոշել, թե որ երգի հիման վրա կնկարահանվի տեսահոլովակը: Այն հարցին, թե հնարավոր է, որ երգիչը մի օր կրկին հանդես գա Թիվ 5 խմբի շրջանակներում, Տիկոն ասաց`  “Դժվար: Համենայն դեպս դեռ ահագին ժամանակ չի լինի նման բան”:    Նյութը պատրաստեց` Գոհար Հակոբջանյանը
ԲՈՍՎՈՐԴԻ ՈՒ ՊՈԼԻՇԻ ԶԲՈՍԱՆՔԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՆԱԿՆԿԱԼ ՈՐՈՇՈՒՄԸ

  Վերջերս Քեյթ Բոսվորդը և իր ամուսին Մայքլ Պոլիշը  զբոսանքի էին դուրս եկել Լոս-Անջելեսի փողոցներով: Ամուսինները երկար չմնացին բաց երկնքի տակ և շուտով բաց երկինքը վերածվեց փակ սրճարանի: Թերևս համատեղ նախաճաշը նրանց ծրագրած ուղևորության մի մասն էր կազմում: Հիշեցնենք, որ Քեյթ Բոսվորդը վերջերս է նշանվել, և սրճարանից դուրս գալիս, անմիջապես թևանցուկ է արել Մայքլին, կարծես ցանկանալով ցուցադրել նշանադրության մատանին:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Զվարճանանք միասին.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
<<Գեներալի աղջիկը>> սերիալի դերասանուհի Աննա Հարությունյանը ցանկացել է մարդ սպանել

  «Գեներալի աղջիկը» սերիալում Լուսիների դերակատարուհի Աննա Հարությունյանը  նկարահանվում է գեղարվեստական «Չղջիկներ. չեզոք գոտի» լիամետրաժ ֆիլմում: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան Հովակ Գալոյանը և Աննա Հարությունյանը:     Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1990-ականների սկզբին՝ հետպատերազմյան շրջանում: Ներկայացվում է գերի ընկած մի քանի հայերի պատմությունը: Ֆիլմի հիմքում  ընկերությունն է, փոխադարձ հարգանքը, խիզախությունը և կորուստը: Այս ամենի մասին bravo.ն պատմել է Ա. Հարությունյանը:    Դերասանուհին նշել է, որ նկարահանումների մի մասը տեղի են ունեցել Տավուշի մարզի սահմանային Այգեձոր և Չինարի գյուղերում:     «Պարզ պատճառներով, տեղի բնակիչների համար սարսափելի էին կրակոցներով տեսարանների նկարահանումները:  Ուզենք, թե` ոչ, ադրբեջանցիների հանդեպ կա այդ ատելությունը, օրինակ` երբ հյուրախաղերով Եգիպտոսում էինք, ինձ հարցրին` արդյոք թուրք եմ, ուզում էի սպանել ասողին»,- ասել է դերասանուհին:   Հավելենք, որ «Չղջիկներ. չեզոք գոտի» լիամետրաժ ֆիլմի նկարահանումները դեռ ընթացքի մեջ են, դեկտեմբերին սպասվում են նկարահանումներ Երևանում, իսկ պրեմիերան նախատեսված է հաջորդ տարի:   ՝ asekose.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Շառլ Ազնավուրն ու Ջիվան Գասպարյանը կհամագործակցեն

  Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե եւ աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը համատեղ ալբոմ կթողարկեն: Այս մասին հայտարարել է Ջիվան Գասպարյանը՝ Իժեւսկի հայ համայնքում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Երաժիշտին հարցրել են, թե նա ծանո՞թ է Ազնավուրի հետ, ինչին նա պատասխանել է. «Շառլն իմ մոտ ընկերն է: Նա շատ լավ մարդ է, մենք պատրաստվում ենք համատեղ ալբոմ ձայնագրել»: Ինչպես հաղորդում է Uzhevsk.-ն, Գասպարյանը Իժեւսկ է ժամանել երեկ երեկոյան, Promo Group հրավերով, որտեղ միայն մեկ համերգ կտա: Ուդմուրտիայի մայրաքաղաք հայտնի դուդուկահարն առաջին անգամ է այցելում: Նա այստեղ է եկել իր թոռան՝ երաժիշտ Ջիվան Գասպարյան կրտսերի եւ «Հայաստանի վիրտուոզներ» համույթի հետ:     `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
Շուշան Պետրասյանը Մրոյին ուզում է դարձնել Թերլեմեզյանի տնօրեն

  Օրերս Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալվարդ Պետրոսյանի հարսը՝ Աննա Մնացականյանը: Թափուր տեղի համար մրցույթը դեռևս չի կայացել:Սակայն, մեր տեղկություններով երգչուհի ԱԺ, պատգամավոր Շուշան Պետրասյանը այդ պաշտոնում ուզում է տեսնել այլ մարդու: Նա քայլեր է ձեռնարկում, որպեսզի տնօրենի պաշտոնում հայտնվի երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն:  Հիշեցնենք, որ մինչ այդ քոլեջի տնօրենի պաշտոնում շատ երկար տարիներ եղել է նախ Ալվարդ Պետրոսյանի եղբայրը՝ լուսահոգի Սամվել Պետրոսյանը, եւ ապա որդին՝ լուսահոգի Նարեկ Առուշանյանը:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Հոլիվուդի աստղերն առանց դիմահարդարման.ՖՈՏՈ

  Համեմատեք ինքներդ և բացահայտեք, թե ով է ավելի գեղեցիկ իրականում:   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :