Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Շանթի բացահայտումները շարունակվում են.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Սիրուշո. Շուտով նոր տեսահոլովակ

    Սիրուշոն տեղեկացրել է իր երկրպագուներին, որ շուտով նրանց կներակայացնի նոր տեսահոլովակ: Facebook-յան իր էջում երգչուհին գրում է. «Երևի արդեն գիտեք, որ նկարահանում ենք տեսահոլովակ: Երեկ նկարահանման երրորդ օրն էր: Արդեն մեկ ամիս է, ինչ շնչելու ժամանակ չունեմ. իմ ողջ ուշադրությունը և կենտրոնացումը մի գաղափարի շուրջ է, որը ինձ շատ խորն է ոգեշնչել: Այդ գաղափարը վերածվում է երաժշտության, պատկերի և շարժման. բավականին բարդ աշխատանք և միևնույն ժամանակ շատ հաճելի: Հուսով եմ կստացվի ճիշտ մատուցել բոլոր պատկերացումներս....»: Երգչուհու դիմահարդար Ագա Քանքանյանը փոքրնչ բացել է փակագծերը, ասելով, որ տեսահոլովակում Սիրուշոն հանդես կգա մի քանի կերպարներով և որ դիմահարդարումը առանձնահատուկ է ստացվել: Տեսահոլովակը ամենայն հավանակաությամբ եթերում կլինի դեկտեմբեր ամսին:     ` artisto.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Մարդու ծննդյան քաշն ազդում է ուղեղի աշխատանքի վրա. հետազոտություն

  ԱՄՆ-ում Նորվեգիայի գիտնականների միջազգային խումբը եկել է այն եզրահանգման, որ մարդու ծննդյան քաշն ազդում է ուղեղի աշխատանքի վրա: Այս մասին հայտնում է Likar-ը: Ուսմունասիրության ընթացքում հետազոտել են 3-21 տարեկան 628 առողջ մարդու: Հաշվի է առնվել ծնվելուց նրանց ունեցած մարմնի զանգվածը, գենետիկ ժառանգությունը, սեռը, տարիքը: Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր ծնվել են 4 կգ կամ ավել քաշով, ավելի մեծ ուղեղ ունեն, քան մյուսները:  Ուղեղի տարբերությունը եղել է այն հատվածում, որը մշակում է ինֆորմացիան և որոշումներ է ընդունում:  Այսպիսով ծննդյան ժամանակ ունեցած քաշը ազդում է երեխայի հետագա զարգացման վրա:   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԱՄԵՆԱՌՈՄԱՆՏԻԿ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ

  Առաջարկում ենք Ձեզ դիտել երգիչ Թեյլոր Սվիֆտի նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է “Begin Again” երգի հիման վրա: Տեսահոլովակը աներևակայելի ռոմանտիկ է ստացվելով: Պատճառներից ամենագլխավորն այն է, որ նկարահանումները ընթացել են սիրո քաղաքում` Փարիզում: Սցենարն այսպիսին է. երիտասարդ և շատ հմայիչ ֆրանսիացին սրճարանում հանդիպում է գլխավոր հերոսուհուն: Երիտասարդները հենց առաջին հայացքից սիրահարվում են: Դե ինչ, չշարունակելով բացահայտումները, դիտենք միասին:     Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Հայը, թուրքը, վրացին.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Թուրինջի դիետա. նիհարել մինչեւ Ամանոր

  Թուրինջի (գրեյպֆրուտ) դիետան ուղղակի իդեալական է ձմռանը, երբ հնարավոր չէ պատկերացնել սննդակարգն առանց ցիտրուսների: Հատկապես որ այն պատկանում է վիտամիններով հարուստ, առողջարար, ստամոքսի աշխատանքը խթանող մթերքների շարքին:   Թուրինջի դիետան բավական խիստ է, բայց հնարավորություն է տալիս մեկ շաբաթում ազատվել 5 կգ քաշից: Նախքան բուն սննդակարգին անցնելը նշենք, որ այս դիետայի ընթացքում չի կարելի օգտագործել աղ, հանքային ջուրը պետք է լինի առանց գազի, կանաչ թեյը` առանց շաքարի: Ուժեղ սովի դեպքում սննդակարգին կարելի է ավելացնել նաև անյուղ կեֆիր կամ բնական յոգուրտ:   Օր առաջին   Նախաճաշ. 1 թուրինջ, 50 գր միս, կանաչ թեյ:   Ճաշ. 1 թուրինջ, թարմ բանջարեղենից աղցան կիտրոնահյութով, թեյ կամ սուրճ:   Ընթրիք. Ջեռոցում պատրաստված հավի միս, թարմ բանջարեղենից աղցան կիտրոնահյութով, թեյ մեկ գդալ մեղրով:   Ժամը 7ց հետո՝ կես թուրինջ:     Օր երկրորդ   Նախաճաշ. 1 թուրինջ, 2 եփած ձու, սուրճ կամ կանաչ թեյ:   Ճաշ. 1 թուրինջ, 100 գր անյուղ կաթնաշոռ:   Ընթրիք. Եփած ձուկ, մեկ կտոր հաց, թեյ մեկ գդալ մեղրով, բանջարեղենից աղցան կիտրոնահյութով:     Օր երրորդ   Նախաճաշ. 1 թուրինջ, անյուղ կաթնաշոռ, թեյ կամ սուրճ:   Ճաշ. 1 թուրինջ, բանջարեղենային ապուր մի կտոր հացով, թեյ կամ սուրճ:   Ընթրիք. Հավի եփած միս, 2 լոլիկ, մեղրով թեյ:   Քնելուց առաջ կարելի է ուտել կես թուրինջ:     Օր չորրորդ   Նախաճաշ. 1 թուրինջ, 1 եփած ձու, մեղրով թեյ կամ սուրճ:   Ճաշ. 1 թուրինջ, բանջարեղենային աղցան, թեյ կամ սուրճ:   Ընթրիք. Բանջարեղենային ապուր, թեյ կամ սուրճ կիտրոնով ու մեկ թեյի գդալ մեղրով:   Քնելուց առաջ կարելի է ուտել կես թուրինջ:   Օր հինգերորդ   Նախաճաշ. Բանանի, խնձորի ու թուրինջի աղցան, թեյ կամ սուրճ:   Ճաշ. բանջարեղենային աղցան ձեթով ու կիտրոնահյութով, թեյ կամ սուրճ:   Ընթրիք. եփած ձուկ, տոմատի հյութ:   Քնելուց առաջ կարելի է ուտել կես թուրինջ:     Դիետայի վեցերորդ ու յոթերորդ օրերին կարելի է կրկնել մյուս 5 օրերից ցանկացած երկուսի սննդակարգը:    ` LADYNEWS.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ջեյմս Բոնդը` Մադամ Տյուսոյի թանգարանում

  Մադամ Տյուսոյի թանգարանը համալրվել է մի քանի նոր կերպարներով: Դրանք գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմի կերպարները մարմնավորող դերասաններ Ջուդի Դենչն ու Դեիել Քրեյգն են. հաղորդւոմ է РИА Новости-ն:   Դերասանների մոմե արձանները ներկայցված նույն հագուստներով, ինչպես որ ֆիլմում է:   ՝ yerkir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :