Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Հայաստանի դրոշը` Լեդի Գագայի հագուստին. Ֆոտո

  Վերջերս հաճախ տարբեր արտասահմանյան աստղերի տեսահոլովակներում կամ հագուստների վրա նկատում ենք հայկական խորհրդանիշներ: Ահա ևս մեկ օրինակ, Լեդի Գագան հագուստ է կրում, որի վրա պատկերված է Հայաստանի դրոշը:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆ. “ՄԽՈՅԻ ԿԵՐՊԱՐՆ ԻՆՁ ԽՈՐԹ Է”

  Հաճախ սերիալային կերպարները նույնացվում են այն դերասանների հետ, ովքեր մարմնավորում են այդ կերպարը: Այդ իսկ պատճառով մենք փորձեցինք բացահայտել մեկ սերիալային կերպար, ում հայ հեռուստադիտողը ամենաշատն է նույնացնում:  Մենք կապ հաստատեցինք դերասան Հովհաննես Դավթյանի հետ, ով “Բանակում” հեռուստասերիալում մարմնավորում է Մխոյի կերպարը: հետ զրույցում դերասանը նշեց, որ ինքն առօրյա կյանքում բացարձակապես նման չէ իր կերպարին: Ինչպես գիտենք սերիալում նրա կերպարը զորացրվել է, մեզ հետաքրքրում էր արդյո՞ք նորից կվերադառնա շարքային Արշատյանը զորամաս, արդեն այլ կարգավիճակով. “Զորամաս չի վերադառնա, բայց նրան կտեսնեք նույն սերիալում, ուղղակի արդեն քաղաքացիական կյանքում”: Իսկ արդյո՞ք դերասան Հովհաննես Դավթյանին կտեսնենք ոչ  հումորային սերիալներում, դերասանը պատասխանեց. “Դե հիմա չեմ կարող ասել, հնարավոր է այո, հնարավոր է ոչ”:   Նյութը պատրաստեց` Քրիստինա Բոյաջյանը
Քեյթ Ուինսլեթը Բրիտանական կայսրության ղեկավար. Ֆոտո

  Դերասանուհի Կեյթ Ուինսլեթը երկար ժամանակ է գլխավորում է մեծ էկրանը: Այժմ նա գլախավորում է մեկ այլ բան՝ Բրիտանական կայսրությունը:  Օսկարակիր աստղը օրերս թավուհու կողմից պարգևատրվել է հեղինակավոր CBE շքանշանով, որը տրվում է Բրիտանական կայսրության ամենահիանալի ղեկավարին: Արարողությունը տեղի է ունեցել Բեքինամյան պալատում: Շքանշանը շնորհվել է «Դրամայի ժանրը զարգացնելու համար»: «Պատասխանատվությունը հսկայական է, երբ զգում ես. որ ամբողջ երկիրը ճանաչում է քեզ հատուկ ձևով»,- ասել է դերասանուհին մրցանակը ստանալիս: Մրցանակը ստանալիս դերասանուհին փոքրիկ զրույց է ունեցել թագուհու հետ: Հետաքրքիր է՝ ինչ են խոսել նրանք, ինչ ուներ հարցնելու թագուհին դերասանուհուն և որ ավելի հետաքրքիր է՝ ինչ է պատասխանել դերասանուհին: Երբ թագուհին հարցրել է Կեյթին, թե արդյո՞ք դուր է գալիս իրեն դերասանի կարիերան, Կեյթը պատասխանել է. «Կարող եմ ասել, որ այո, բայց ոչ այնքան, որքան մայրությունը: Հաջորդ «կանգառը» տունն է»:   `artisto.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Պապիկն իր պարով զարմացնում է բոլորին.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Ամուսնալուծությունների առավել մեծ թիվ գրանցվել է Լոռու մարզում

  Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին ինը ամիսների ընթացքում ամուսնալուծությունների առավել մեծ թիվ գրանցվել է Լոռու մարզում:   Ամուսնալուծությունների թվով երկրորդ տեղում մայրաքաղաքն է: Ամուսնալուծությունների առավել փոքր թիվ գրանցվել է Արմավիրում և Գեղարքունիքում:   2012թ. հունվար-սեպտեմբերին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 6.6 տոկոսով նվազել են գրանցված ամուսնությունները, իսկ ահա ամուսնալուծության դեպքերն աճել են 3.1 տոկոսով:   ՝ gazeta.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԹԻՄՈՒՐ ՌՈԴՐԻԳԵԶԻ ՆՈՐ ԵՐԳԸ. “ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՔՈ ՍԻՐՈՒՆ”

  Հայտնի երգիչ, շոումեն Թիմուր Ռոդրիգեզը պատրաստ է ներկայացնելու իր նոր երգը, որը կոչվում է “Ես հավատում եմ քո սիրուն” : Պատմության կենտրոնում կրկին սերն է. երկու մարդկանց մասին, ովքեր հասկացել են, որ միայն միասին կարող են երջանիկ լինել: Այս երգը պատմություն է զույգերի մասին, ովքեր կարող էին բաժանվել կամ կարող էին նրանց բաժանել: Սակայն, ի վերջո բոլոր խոչընդոտները հաղթահարել են իրենց հավատարմության և մեծ սիրո շնորհիվ: Ահա, թե ինչ է ասում Թիմուրը` իր նոր սինգլի մասին,-“Ես շատ ուրախ եմ, որ երգը ստացվեց ճիշտ այնպես, ինչպես ես էի ցանկանում: Այնտեղ ամեն ինչ վարդագույն չէ և մելոդրաման չափազանցված չէ: Այս երգը ցույց է տալիս այնպիսի հայացքներ, որ ապրել է  ոչ միայն Թիմուր Ռոդրիգեզ- երգիչը, այլ նաև Թիմուր Ռոդրիգեզ-տղամարդը: Եվ այս երգում տեղ գտած տղամարդու բնավորությունը նույն իմ բնավորությունն է: Այնպես որ, “ Ես հավատում եմ քո սիրուն” ստեղծագործությունը երգ է ոչ միայն իմ մասին, այլ շատ իրական պատմությունների, որոնք կատարվել են, թե իմ շրջապատում, և թե բոլորի: Երգում բոլոր զգացումները` վախ, սեր առաջին հայացքից, ծանոթ են բոլորին, այս ամենը, գոնե մեկ անգամ զգացել են բոլորը: Եվ ինձ նույնպես շատ հոգեհարազատ է, որովհետև ես հենց այսպես եմ ծանոթացել իմ կոջ` Անի հետ, աշնանը: Այնպես որ` կարծում եմ, հենց այսպիսին է սերն ու ռոմանտիկան, որ, չգիտես ինչու, մարդիկ թերագնահատում են”:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՌՈԲԵՐՏ ՓԱԹԹԻՆՍՈՆԸ ԿՄԱՐՄՆԱՎՈՐԻ ԼՈՈՒՐԵՆՍ ԱՐԱԲԻԱՑՈՒ ԿԵՐՊԱՐԸ

Բրիտանացի սրտակեր Ռոբերտ Փաթթինսոնը նկարահանվելու է ˝Անապատի թագուհին˝ ֆիլմում: Նա մարմնավորելու է բրիտանացի սպա Թոումաս Էդվարդ Լոուրենսի կերպարը, ով ողջ աշխարհին հայտնի է Լոուրենս Արաբիացի անվամբ: Ֆիլմում գլխավոր հերոսուհու դերակատարմամբ հանդես է գալու Նաումի Ուոթսը, ով մարմնավորելու է բրիտանացի գրող և հետազոտող Հերտրուդա Բիլլի կերպարը: ˝Անապատի թագուհին˝ ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2012 թվականի աշնանը Հորդանանի և Մեծ Բրիտանիայի տարածքում: Ֆիլմի ռեժիսորը եվրոպական կինոփառատոնների մրցանակների դափնեկիր Վեռներ Հերցոգն է, ում ˝Հանդիպում աշխարհի ծայրին˝ վավերագրական ֆիլմը 2009 թվականին ներկայացվել է ˝Օսկարի˝:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
; : :