ՎԻԱ ԳՌԱ ԽՄԲԻ ԵՐԳՉՈՒՀՈՒ ՀԱՐՍԱՆԻՔԸ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ, ՅՈԹ ՕՐ ՅՈԹ ԳԻՇԵՐ
“ՎԻԱ Գռա” խմբի երգչուհիներից` “սեվահեր” Սանտա Դիմոպուլոսը, պատրաստվում է ամուսնանալ: Հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա Հռոմի Պապի բնակարաններից մեկում և կտևի մի քանի օր: 25 ամյա երգչուհին ամուսնանում է երկար տարիների իր ընկերոջ` գործարար Վլադիմիր Սամսոնենկոյի հետ: Սա արդեն երգչուհու երկրորդ ամուսնությունն է: Մինչ այս նա ամուսնացած է եղել, ցուցահանդեսներ կազմակերպող Անդրեա Ջեջուլի հետ, և այդ համատեղ կյանքից հետո ծնվել է Դանիելը` նրանց որդին:
Հարսանիքի պատրաստությունները շատ բուռն են ընթանում: Ըստ խոսակցությունների, երգչուհու ծնողները իրենց գումարը չեն ափսոսում աղջկա համար: Հարսանիքին հրավիրված են ընտանիքի անդամները և մտերիմ ընկերները, “ՎԻԱ Գռա” խմբի աղջիկները` Ալբինա Ջանաբաևան և Եվա Բուշմինան, խոստացել են զույգերին շնորհավորել հարսանեկան երգով: Հարսանիքի կազմակերպիչները խոստանում են, որ այս միջոցառումը չի մոռանա գրեթե ամբողջ Եվրոպան: Հիշեցնենք, որ երգչուհին “ՎԻԱ Գռա” խմբին է միացել անցյալ տարվա նոյեմբեր ամսի վերջին: Երգչուհին համարվում է բոդիբիլդինգի համաշխարհային չեմպիոնուհի: Խմբի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն հսկայական սպասելիքներ ունի երգչուհուց: Անձամբ երգչուհին հուզված է, որ ընդգրկվել ե այդ թիմում և խոստովանել է, որ երկար ժամանակ էր ինչ ցանկանում էր երգել խմբի հետ:
Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը