Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԱՐԱ ԴԵՂՏՐԻԿՅԱՆԸ ԻՍՊԱՆՒԱՅՈՒՄ

  Այս օրերին հայտնիներից շատերը իրենց վաստակած հանգիստն են վայելում թե՛ Հայաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս:  Այսպես, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, բազմաթիվ մրցանակների արժանացած, կինոյի և թատրոնի դերասան Արա Դեղտրիկյանը ընտանիքով իր հանգիստն  է անցկացնում Իսպանիայում: Դերասանն առաջին անգամ է այցելում Իսպանիա: Արա Դեղտրիկյանը կողմնակից է և՛ պասիվ, և՛ ակտիվ հանգստի: Այն հարցին, թե ինչ է իրեն անհրաժեշտ առօրյա անցուդարձից լիարժեք հանգստանալու համար, դերասանը ն ասաց` “Հաճելի շրջապատ և ծով”: Հենց Հայաստանում ծովի բացակայության պատճառով էլ վաստակավոր արտիստը նախընտրում է հանգստանալ Հայաստանի սահմաններից դուրս` այն երկրում, որտեղ ծով կա: Իսկ ազատ ժամանակ սիրում է այցելել ամառանոց, և, ինչու՞ ոչ, զբաղվել նաև հողագործությամբ:    Նյութը պատրաստեց` Գոհար Հակոբջանյանը
Վիտամին C-ն օգնում է հղի կանանց լույս աշխարհ բերել հանճարների

  Կոպենհագենի համալսարանի աշխատակիցներն այն եզրակացության են եկել, որ վիտամին C-ն օգնում է հղի կանանց լույս աշխարհ բերել հանճարների: Նրանց նոր հայտագործությունը ցույց է տվել, որ վիտամին C պակասից առաջացած վնասը հնարավոր չէ շտկել անգամ այն պարագայում, երբ երեխան ծնվելուց հետո ստանում է այդ վիտամինի անհրաժեշտ չափաբաժինը:  Գիտական հետազոտության հեղինակները նաև վստահեցրել են, որ վիտամին C պակաս ունենալու ռիսկային խմբում են հայտնվում այն կանայք, ովքեր վատ են սնվում կամ ծխում են: Նրանց երեխաներն ունենում են իրական վտանգ հիշողության հետ խնդիրներ ունենալու:   `Zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Իրինա Շեյքը հարսանյաց զգեստով

  Մամուլում հրապարակվել են լուսանկարներ, որոնցում հանրահայտ մոդել Իրինա Շեյքը հարսանյաց զգեստ է կրում, հայտնում է VIVA-ն:Հուրախություն Շեյքի երկրպագուների`նա զգեստը փորձել է ոչ թե ամուսնության նպատակով, այլ Alessandro Angelozzi Couture 2013 երեկոյան և հարսանյաց զգեստները գովազդելու համար:Հիշեցնենք, որ նա հանդիպում է ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի հետ:   `shshyan.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
ՆՈՐԱԾՆԻ ՍԻՐՏԸ ՄԱՐՄՆԻՑ ԴՈՒՐՍ Է. ՖՈՏՈ

  ԱՄՆ Թեքսաս նահանգի բնակչուհի Օդրին Կարդենասը ծնվել է հազվադեպ հիվանդությամբ. աղջկա սիրտը ձեւավորվել է կրծքավանդակից դուրս: Նման արատը հանդիպում է 8 մլն նորածիններից միայն մեկի դեպքում: Միաժամանակ, նման արատով ծնված երեխաների 90 տոկոսը մահանում է կամ ծնվելիս, կամ կյանքի առաջին օրում: Սակայն Օդրինին մի քանի ժամ տեւող բարդ վիրահատության են ենթարկել Հյուսթոնի հիվանդանոցում, որի արդյունքում երեխան կենդանի է մնացել եւ հիմա վերականգնողական փուլ է անցնում:   Երեխայի մայրը սարսափելի արատի մասին իմացել է 16-շաբաթական հղիության ժամանակ, երբ ուլտրաձայնային հետազոտության է ենթարկվել:   Բժիշկներն առաջարկել են կամ ընդհատել հղիությունը, կամ կրել ու ծնել երեխային, իմանալով, որ նա կարող է մահանալ: Բժիշկներն առաջարկել են նաեւ անցք բացել դեռ չծնված երեխայի կրծքավանդակի վրա, որպեսզի տեղ բացեն սրտի համար:   «Դուք երբեք չեք հասկանա, թե ինչ է զգում մայրը՝ նման որոշում ընդունելով, քանի դեռ ինքներդ չեք բախվել դրան դեմ առ դեմ»,-ասել է Կարդենասը:   Օդրինը ծնվել է 5 շաբաթ առաջ: Բժիշկների խոսքով, աղջնակը առաջիկա տարիներին էլի պետք է մի քանի անգամ վիրահատվի:   ՝ lrahos.net   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
“ՄՐՑԱԿԻՑԸ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑ ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿ ԴԱՌՆԱԼ”. ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

  Պրեմյեր լիգայի 13-րդ տուրում “Կրասնոդարը” ոչ ոքի խաղաց Նիժնի Նովգորոդի “Վոլգայի” հետ՝ 1:1: Ռուսական “Կրասնոդարի” հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, սակայն վառ գործողություններով աչքի չընկավ: ֆուտբոլիստն ասել է, որ “Վոլգայի” հետ խաղում մրցակցի տուգանային հրապարակում այնքան էլ ագրեսիվ չէր: “Շատ դժվար է խաղալ ցուրտ եղանակին, սակայն երկու թիմերն էլ խաղում էին նույն պայմաններում և ցածր ջերմաստիճանը չի կարող ցածր արդյունավետության պատճառ համարվել այս խաղում: Մրցակցի տուգանային հրապարակում այնքան էլ ագրեսիվ չէի և մրցակիցը թույլ չտվեց գոլի հեղինակ դառնալ: Նովգորոդցիները լավ էին խաղում:”-ասել է Յուրան:
Գվեն Սթեֆանիին ստիպել են հեռացնել տեսահոլովակը

  Երգչուհի Գվին Սթեֆանիի նոր` «Looking Hot» տեսահոլովակը հանրային բացասկան արձագանքի պատճառով արգելափակվել է դիտումների համար: Տեսահոլովակում երգչուհին կրում է  ամերիկյան հնդկացիներին բնորոշ հագուստ եւ պարում է  մարտնչող կովբոյների  շուրջը: Բացի այդ, հերոսուհին անընդհատ հայտնվում է անհասկանելի իրավիճակներում. նա մեկ ձեռնաշղթաներով է, մեկ գամված է պատին եւ այլն: Նոր տեսահոլովակը հիասթափեցրել է երգչուհու երկրպագուներին: Համացանցում հրապարկվելուց մեկ ժամ անց տեսահոլովակը մոտ 700  բացասական  արձագանք է ստացել` 60 դրականի դիմաց:     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Սպիտակ ատամնաշար ունենալու պարզ մեթոդներ

  Սպիտակ ատամնաշար ունենալը երազանք է բոլորի համար: Այն ունենալու համար ոչ միշտ է պարտադիր դիմել ատամնաբույժի: Դրանք կարելի է խնամել նաև տնային պայմաններում: Սպիտակ ատամներ ունենալու համար անհրաժեշտ է շատ կաթ խմել: Կաթը ամրացնում է ատամների էմալը: Ամենատարածված ժողովրդական միջոցը սովորական սոդան է: Այն անմիջապես սպիտակեցնում է ատամները, բայց սոդայով կոպիտ տրորումից վնասված լնդերը կսկսեն ցավել: Սոդայի պարբերաբար օգտագործումը խրախուսելի չէ, քանի որ սոդան վնասում է էմալը: Արդյունքում ատամի զգայունությունն աճում է , եվ ցանկացած տաք կամ սառը սնունդ կարող է ցավի պատճառ դառնալ: Կարելի է օգտագործել  նաև լիմոնի կեղև: Այն նույնպես սպիատկեցնում է ատամները: Սրանք այն պարզ մեթոդներն են, որոնք կօգնեն ձեզ տնային պայմաններում ձեռք բերել սպտակ և գեղեցիկ ատամնաշար:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :